Ինտրոդուկցիա (կենսաբանական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մշկառնետ — հյուսիսամերիկյան տեղածին տեսակ, վերաբնակեցված կամ ինտրոդուկցված Եվրասիայում

Ինտրոդուկցիա (կենսաբանական) (լատիներեն՝ introductio - ինտրոդուկցիա, ներածում), որևէ տեսակի օրգանիզմի նպատակային կամ պատահական վերաբնակեցում իր բնական միջավայրի սահմաններից դուրս: Ինտրոդուկցիան ենթադրում է տվյալ էկոհամակարգի համար նոր տեսակի կամ տեսակների ներածման գործընթաց[1][2]:

Ինտրոդուկցված կամ օտարածին տեսակները  մարդու կողմից հատուկ կամ պատահաբար ներկրվում են այդ օրգանիզմների համար նոր միջավայրեր:

Ինտրոդուկցված տեսակի հարմարումը էկոլոգիական նոր պայմաններին կոչվում է կլիմայավարժում:

Հաճախ ինտրոդուկցված տեսակները կարող են էապես փոխել տվյալ տարածաշրջանի էկոհամակարգը և պատճառ հանդիսանալ տեղի ֆլորայի կամ ֆաունայի որոշ տեսակների  կրճատման կամ նույնիսկ ոչնչացման:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Негробов С. О., Филоненко Ю. Я. Экологический словарь. — Липецк: Липец. эколого-гуманитар. ун-т, 2001. — 125 с.
  2. Лесная энциклопедия: В 2 т. / Гл. ред. Г. И. Воробьёв; Ред. кол.: Н. А. Анучин и др. — М.: Сов. энциклопедия, 1985. — 563 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]