Սետիֆ
| commune of Algeria? և մեծ քաղաք | ||
|---|---|---|
| Սետիֆ | ||
| արաբ․՝ سطيف | ||
| 36°11′24″N 5°24′36″E / 36.19000°N 5.41000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Sétif District? | |
| Մակերես | 127,30 կմ² | |
| ԲԾՄ | 1096±1 մետր | |
| Բնակչություն | ▲288 461 մարդ (2008)[1] | |
| Փոստային դասիչ | 19000 | |
|
| ||
Սետիֆ (արաբ․՝ سطيف, ֆրանսերեն՝ Sétif), քաղաք, Ալժիրի հյուսիս-արևելքում, նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնը, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1096 մ բարձրության վրա։
Քաղաքի կառուցապատումը տիպիկ գաղութային է, սակայն մոտակայքում պահպանվել են հին հռոմեական նեկրոպոլ և բյուզանդական մեծ ամրոցի ավերակներ։ Այստեղ է հիմնադրվել ЕС Սետիֆ ֆուտբոլային ակումբը։ Բնակչությունը կազմում է շուրջ 324 հազար մարդ (2013 թվականի տվյալներով)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նումիդիական ծագման քաղաքը հռոմեացիներին հայտնի էր որպես Սիթիֆիս։ 97 թվականին կայսր Ներվան այստեղ է բնակեցրել իր վետերաններին։ Երկու հարյուր տարի անց Սետիֆի շրջանը վարչականորեն բաժանվել է Մավրետանիայից։ Արաբական արշավանքներից հետո քաղաքը կորցրել է իր նախկին նշանակությունը։ 1838 թվականից դարձել է Ֆրանսիայի կայազորի նստավայր և մեծ գյուղատնտեսական շրջանի կենտրոն։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 8-ին Սետիֆում բացվել է տրամվայի երթևեկությունը։ Բացվել է մեկ գիծ` 22.4 կմ երկարությամբ, 26 կանգառով` երկու ճյուղավորմամբ` մեկը` քաղաքի արևելքում և մյուսը` արևմուտքում գտնվող քաղաքային համալսարանի տարածքում։ Օգտագործվել է 34 Alstom Citadis 402 վագոն։ Փոխադրողը SETRAM ընկերությունն է[2]։
Ողբերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին տեղի բնակիչների և եվրոպացիների միջև բախումների արդյունքում զոհել է մոտ 100 մարդ։ Ի պատասխան՝ ֆրանսիացիները սկսել են պատժիչ գործողություն, որը հայտնի է որպես Սետիֆի ջարդ։ Ենթադրվում է, որ դրան զոհեր են դարձել տեղի 6000-8000 բնակիչներ։ Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան 1945 թվականին «Սետիֆ» գործողությունն անվանել է ալժիրցիների ցեղասպանության սկիզբը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սետիֆը Բրիտանական հանրագիտարանում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Setif Արխիվացված 2020-02-16 Wayback Machine Looklex Encyclopaedia(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սետիֆ» հոդվածին։ |
| ||||||||||
