Հովվական խաչակրաց արշավանք (1251)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովվական խաչակրաց արշավանքը, 1251 թվականին եղել է Ժողովրդական շարժում հյուսիսային Ֆրանսիայում։ 1249 թվականին Ֆրանսիայի Լուիս IX-ը, թողնելով իր մորը, մեկնել էր խաչակրաց արշավանքի։ Լուիսը պարտվել է արշավանքում և գերվել Եգիպտոսում։ Երբ այս լուրը հաջորդ տարի հասնել է Ֆրանսիա, ազնվականները և գյուղացիները շատ են հուսահատվել։ Թագավորը շատ սիրելի էր, և դա շատ անհասկանալի էր նրանց, որ այսպիսի բարեպաշտ մարդը կարող էր պարտվել հեթանոսներին։ Լուիսը ուղարկում է իր եղբայրներին Ֆրանսիա` օգնություն բերելու։ Այնտեղ, չնայած նրանց ջանքերին, ազնվականներից ոչ մեկը և ոչ էլ հոգևորականությունը չեն օգնում թագավորին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ֆրանսիայում գյուղացիական հուզումներ` վերածված գյուղացիական շարժման, որը գլխավորում էր մի մարդ, որ կոչվում էր «Վարպետ Հունգարիայից[2]։ Նա, Ըստ երևույթին, հունգարացի ծեր կուսակրոն էր` Ֆրանսիայում ապրող, պետք է գնար Սուրբ Երկիր` փրկելու Լուիսին։ Նրան հետևողները, թվով 60 հազար հոգի էին, որոնց մեծ մասը երիտասարդ գյուղացիներ էին` տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ եկած Բրաբանտից, Հայնաութից, Ֆլանդրիայից և Պիցարդից։ Նրանք հետևում են Վարպետին մինչև Փարիզ։ Փարիզում կարծում են, որ նա ինքնակոչ է։ Նա դարասկզբի երիտասարդ խաչակիրների առաջնորդներից էր[3]։ Նրանց շարժումը քաղաքում սահմանափակված էր։ Նրանց չէր թույլատրվում անցնել ձախ մասը, որտեղ գտնվում էր Փարիզի համալսարանը։

Ապակենտրոնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ-որ պատճառով հովվականների բազմության թողնում է քաղաքը։ Հետո նրանց մի մասը գնում է Ռուան, որտեղ հեռացնում են արքեպիսկոպոսին և մի քանի քահանաների նետում գետը։ Տուրում նրանք հարձակվում են վանքերի վրա։ Մնացած մասը Վարպետի ղեկավարությամբ հունիսի 11-ին հասնում են Օռլեան։ Այստեղ քննադատվում են եպիսկոպոսի կողմից, որի վրա նույնպես հարձակվել էին մյուս հոգևորականների հետ մեկտեղ(ներառյալ ֆրանցիսկյաններն ու դոմինիկյանները)։ Նրանք քաղաքում կռվում են համալսարանի ուսանողների հետ այնքան լավ։ Արշավանքը, թվում է, ավելի շատ եղել է ապստամբություն ընդդեմ ֆրանսիական եկեղեցու և ազնվականության։ Հովվականները, իհարկե, գաղափար չունեին, թե ինչ է պատահել Լուիսին։ Հետո ցրվելով մասնակիցների մի մասը ճանապարհորդում է դեպի Աքվիտանիա և Անգլիա, որտեղ նրանց արգելված էր քարոզել։ Մյուսները իրականում խաչակրաց արշավանքի երդում են տալիս և մեկնում խաչակրաց արշավանքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crusade of the Pastoureaux "Catholic Encyclopaedia New York։ Robert Appleton Company. 1913
  2. In French"le Maitre de Hongrie"
  3. Matthew Paris, Chronica Majora

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Margaret Wade Labarge, Saint Louis: The Life of Louis IX of France. London, 1968. Ernest Lavisse, Histoire de France, Tome Troisième, II. Paris, 1901. Régine Pernoud, La Reine Blanche. Paris, 1972. Peter Jackson, The Seventh Crusade, 1244-1254. Sources and Documents. Aldershot, 2007. Gary Dickson, Religious enthusiasm in the medieval West. Aldershot, 2000. Malcolm Barber, "The crusades of the shepherds in 1251", Proceedings of the Tenth Annual Meeting of the western society for French history, 1982. Lawrence, 1984.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikisource-logo.svg "Pastorels". New International Encyclopedia. 1905.