Ալբիգոյան խաչակրաց արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալբիգոյան խաչակրաց արշավանք, ռազմական արշավանքների շարք՝ նախաձեռված Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից վերացնելու համար կատարների հերետիկոսությունը Լանգեդոկի շրջանում։ Երբ Հռոմի պապ Ինոկենտիոս III-ի դիվանագիտական փորձերը նպաստեցին կատարների շարժման աշխուժացմանը[1]։ Չգտնելով հենարան սրբանվեր և խոշոր ֆեոդալների շրջանում՝ նա որոշեց դիմել զենքի ուժի։ 20 տարի տևած Խաչակրաց արշավանքի ժամանակ միլիոնից ոչ պակաս մարդ ոչնչացավ[2] [3]։ Ալբիգոյան Խաչակրաց արշավանքը որոշիչ դեր խաղաց Դոմինիկյան միաբանության հիմնադրման համար, ինչպես նաև ինկվիզիցիայի ձեռքում դարձավ պայքարի հզոր միջոց՝ պայքարելու այլախոհների(աղանդավորներ) դեմ։

Berruguete ordeal.jpg

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կաթոլիկ եկեղեցին միշտ գործ էր ունենում տարբեր տեսակի կրոնական շարժումների հետ։ 12-րդ դարում այդ խմբերը միավորվում են Հռոմի պապի քարոզիչների հանդեպ ոչ լոյալ հարաբերություն ունեցող ոչ փոքր համայնքներում կամ մի քանի աղանդներում։ Լանգեդոկի շրջանի կատարները բավականաչափ համախմբված շարժում էին ներկայացնում, որոնք քննադատության էին արժանանում էին արդեն 900 տարի, դեռևս արիոսականության ժամանակներից։ 12-րդ դարում տարածքի այն մասը, որը այժմ կոչվում է Հարավային Ֆրանսիա, համակվում է կատարիզմի ոգով՝ տարածվելով նաև այլ շրջաններ։ Կատարների համայնքների հետ մեկտեղ քաղաքներում ու գյուղերում առաջանում էին վալդեսների համայնքներ։ Չնայած կատարների շարժումը արմատներով չէր առնչվում Լանգեդոկին, բայց հենց այնտեղ կրոնական ուսուցումը գտավ ամենախանդավառ արձագանքը։ Հատկապես շատ կատարներ հայտնվեցին Ֆրանսիայի Հարավ-արևմտյան սահմանագծում, որը այդ ժամանակ գտնվում էր Արագոնի թագավորության իշխանության տակ։ Նրանք իրենց կոչում էին ալբիգոյաններ ֆրանսիական փոքր քաղաք Ալբիի անունով։ Հետևորդների մեծ մասը կապվում էր դրա հետ այն պատճառով, քանի որ Ալբիիում և նրա շրջակայքում կատարների թիվը ամենաշատն էր[4]։ Մեկ ուրիշ տեսակետի համաձայն՝ անվանումը կապվում է Ալբիի մայր տաճարի եկեղեցական կենտրոնի հետ[5], որպես առաջինը կատարների հերետիկոսական վարդապետությմբ հանդես եկող։ Լանգեդոկում քաղաքական իշխանությունը պատկանում էր խոշոր հողատերերին և հարուստ քաղաքաբնակներին։ 1198 թվականին Ինոկենտիոս III-ը, դառնալով պապ, փորձում է կատարներն վերադարձել դեպի կաթոլիկ եկեղեցի։ Բայց բազմաթիվ քարոզիչները սառն ընդունելության են արժանանում[6]։ Նույնիսկ Սուրբ Դոմինիկը իր համոզիչ ու գեղեցիկ խոսքով էական արդյունքի չի հասնում[7]։ Կատար առաջնորդներին ակտիվորեն օգնում էին հարուստ ազնվականները[8], նաև եկեղեցական կարգուկանոնից դժգոհ մի քանի եպիսկոպոսներ։ 1204 թվականին Հռոմի պապը նրանց ազատում է իրենց պարտականությունները կատարելուց[9] և նրանց փոխարեն նշանակում պապական լեգատներին[9]։ 1206 թվականին փորձում է հենարան գտնել Լանգեդոկի ազնվականների շրջանում՝ տրամադրելով նրանց կատարների դեմ[10]։ Ազնվականները, որոնք նախապես պայմանավորվել էին համագործակցել կատարների հետ, հեռացվում են եկեղեցուց։ 1207 թվականին հեռացման տակ է հայտնվում հզոր և ազդեցիկ կոմս Ռայմոնդ VI Թուլուզցին։ Պապը կոչ է անում ֆրանսիական միապետ Ֆիլիպին վճռական գործողությունների դիմել ընդդեմ կատարների, բայց նա հրաժարվում է։ Կոմս Ռայմունդը հանդիպում է պապական լեգատ Պիեռ դե Կաստիլիոյին 1208 թվականի հունվարին[11], որից հետո պապի փոխանորդին գտնում են սեփական անկողնում դանակահարված[12]։ Կատաղած պապը սպանությանը արձագանքում է բուլլայով, որտեղ խոստանում է հերետիկոսների հողերը տալ նրանց, ովքեր կմասնակցեն խաչակրաց արշավանքին։ Դա ավելի բարդացնում առանց այն էլ ոչ հարթ հարաբերությունները Ֆրանսիայի Հյուսիսի և Հարավի ազնվականների միջև։

Cartes Occitanie.png

Խաչակրաց արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբիգոյան խաչակրաց արշավանքները կարելի է բաժանել մի քանի փուլերի։ Առաջինը ներառում էր 1209-1215 թվականները։ Լանգեդոկում դրանք ուղեկցվում են հաջողությամբ, միայն թե բռնագրավված հողերը ապստամբության պատճառով կորչում են(1215-1225 թվականներ)։ Դրությունը փոխվում է այն բանից հետո, երբ 1226 թվականին պատերազմին միջամտում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VIII-ը։ Նրա մահից հետո նույն թվականի նոյեմբեր ամսին սկսված գործը շարունակում է նրա հաջորդ Լյուդովիկոս IX-ը։ 1233 թվականից հետո ինկվիզիցիան վերացնում է մնացած կատարներին։ Հակառակությունը և թաքուն ապստամբական ընդվզումները շարունակվում են, միայն առանց առանձնակի հաջողության։ Ռազմական գործողությունները դադարում են միայն 1255 թվականին։ Ալբիգոյան պատերազմի ընթացքում մահանում է մոտ միլիոն մարդ(հաշված երկու կողմի զոհերը)։

Հաջող սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1209 թվականի կեսին մոտ 10.000 զինված խաչակիրներ հավաքվում են Լիոնում։ Հունիսին Ռայմունդ VI Թուլուզցին, նկատելով խոչընդոտները, խոստանում է կաթոլիկ հոգևորականությանը սկսել ռազմական գործողությունները ընդդեմ կատարների։ Խոստումից որոշ ժամանակ անց չեղյալ է համարվում նրա՝ եկեղեցուց հեռացումը[13]։ Խաչակիրները շարժվում են դեպի Մոնպելյե։ Ռայմունդը-Ռոժեր Տրանկավելու հողերը տարածվում էին Ալբիի և Կարկասոնի շրջակայքում, որտեղ ապրում էին կատարների համայնքները. վերջինները կանգնում են վտանգի առաջ։ Ինչպես Ռայմունդ Թուլուզցին, Ռայմունդ Ռոժերը փորձում է բանակցել խաչակիրների առաջնորդների հետ, բայց հրաժարվում են նրա հետ հանդիպումից, և նա ետ է շտապում դեպի Կարկասոն, որպեսզի քաղաքը նախապատրաստի պաշտպանության[14]։ Հունիսին խաչակիրները գրավում են փոքր քաղաք Սևյոն և հասնում Բեզյոյին[15]։ Նրանք պահանջում են, որ կատարները հեռանան քաղաքից։ Կատարները հրաժարվում են։ Բեզյոն վերցնելուց հետո նրա ամբողջ բնակչությունը ոչնչացվում է, չնայած որ կատարների թիվը քաղաքում 300 մարդուց ավելին չէր։ Ժամանակակից աղբյուրները մահացածների թիվը գնահատում են 7-20 հազարի սահմանում։ Բեզյոյի ողբերգության լուրը արագորեն տարածվում է, և արդյունքում շատ կատարներ հանձնվում են առանց ընդդիմանալու։ Հաջորդ թիրախը Կարկասոնն էր, ուր խաչակիրները հասնում են 1209 թվականի օգոստոսի 1-ին։ Քաղաքը անառիկ ամրոց էր[16]։ Պաշարումը երկար չի տևում։ Օգոստոսի 7-ին քաղաքը զրկվում է ջրամատակարարումից, իսկ օգոստոսի 15-ին Ռայմունդ-Ռոժերը գնում է զինադադար խնդրելու, բայց գերվում է։ Նույն օրը Կարկասոնը հանձնվում է առանց դիմադրության։ Բնակիչները սրի չեն քաշվում։ Կարկասոնը վերցնելուց հետո զորքը գլխավորում է Սիմոն դե Մոնֆորը[16]։ Շուտով փաստորեն առանց դիմադրության բռնազավթում են Ալբին, Կաստրը, Ֆանժեն, Լոմբերը, և Մոնրեալը[17]։ Միայն մի քանի քաղաք, որոնք հանձնվել էին առանց կռվի, հետագայում ցույց են տալիս կատաղի դիմադրություն։ Հաջորդ մարտը տեղի է ունենում Լաստուրի մոտ՝ ոչ հեռու Կաբարե ամրոցից։ 1209 թվականին Պիեռ Ռոժե դե Կաբարեն պաշտպանում է իր ամրոցը[18]։ Ռազմական գործողությունները դադարում են միայն այն ժամանակ, երբ ցրտերն են ընկնում[18]։ 1210 թվականին ընկնում է Բրամը։ Հունիսին պաշարվում է Միներվը[19]։ Ոչնչացվում են պաշտպանական ամրությունները[20]։ Կատարներին հնարավորություն է տրվում ընդունել կաթոլիկություն։ Հավատի մեջ ամուր 140 կատարների այրում են խարույկի վրա[21]։ Հետո խաչակիրները գրավում են Պերմը։ 1213 թվականին Պեդրո II Արագոնցու զորքը մեկնում է Թուլուզ օգնության[22]։ Նրանք պաշարում են Մյուրե ամրոցը[23], բայց Պեդրո թագավորը մահանում է խաչակիրների դեմ կռվում[24]։ Նրա ջախջախված բանակը փախուստի է դիմում։ Դա լուրջ հարված էր կատարների ընդդիմությանը։ 1213 թվականի վերջին դրությունը վատթարանում է։ Ռայմունդը ստիպված էր փախչել Անգլիա[25]։ Նոյեմբերին Սիմոն դե Մոնֆորը մտնում է Պերիգոր[26] և առանց դժվարության գրավում Դոմմ բերդը։ Մոնֆորը նաև պաշարում է Կաստելնոն և քարուքանդ է անում Բեյնակա ամրությունը[27]։ 1215 թվականին խաչակիրները ներխուժում են Թուլուզ։ Թուլուզը փոխանցվում է Մոնֆորին։ Մոնֆորի մահից հետո՝1224 թվականին, նրա որդի Ամորին զիջում է տարածքը։

CatharCross.JPG

Հարավցիների ապստամբությունները 1215-1225 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1216 թվականի ապրիլին Ռայմունդ VI-ը որդու՝ ապագա Ռայմունդ VII-ի հետ վտարանդիությունից վերադառնում է իր հողերը, դժգոհ քաղաքներից շուտով հավաքում է նշանակալի ընդդիմադիր ուժեր։ Մայիս ամսին պաշարվում է Բոկեր-ը, որը ընկնում է երեք ամիս անց։ Հունիսին քաղաքին օգնության է գալիս Սիմոն դե Մոնֆորը և օգոստոսին վերացնում է պաշարումը։ Հետո նա ապստամբությունը դաժանորեն ճնշում է Թուլուզում, բայց 1217 թվականին Ռայմունդ VI-ը, ռազմական ուժեր հավաքելով, շարժվում է Թուլուզ՝ նորից արագորեն ոտքի կանգնելով ֆրանսիացիների դեմ։ Սիմոնը, գտնվելով Ֆուայի շրջանում, արագորեն վերադառնում է և պաշարում քաղաքը, բայց 1218 թվականի հունիսի 25-ին պաշարման ժամանակ սպանվում է քարանետից արձակած քարի հարվածից։ Նրա որդի Ամորին ստիպված էր վերացնել պաշարումը։ 1225 թվականի նոյեմբերին Ռայմունդ Կրտսերին և նրա հորը հեռացնում են եկեղեցուց։ 1226 թվականի հունիսին Լյուդովիկոս VIII-ը գլխավորում է մի նոր արշավանք։ Ամրացած քաղաքներն ու ամրոցները հանձնվում են նրան առանց հակառակության։

Ֆրանսիական թագավորական տան միջամտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավինյոնը կատաղի դիմադրություն է ցույց տալիս երեք ամիսների ընթացքում։ Լյուդովիկոս VII-ը հանկարծամահ է լինում, և գահն անցնում է մանկահասակ Լյուդովիկոս IX-ին։ Խաչակիրների հրամանատար է նշանակվում Յումբեր դե Բոժեն։ 1227 թվականին ընկնում է Լա Բեսեդը, իսկ 1228 թվականին Յումբերը պաշարում է Թուլուզը, բայց չի կարողանում վերցնել։ 1229 թվականին Ռայմունդ VII-ը ստիպված է լինում ստորացուցիչ պայմանագիր ստորագրել ֆրանսիական արքունիքի հետ։

Ինկվիզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլուզյան արքայատոհմի անկումից հետո Լանգեդոկը դառնում է ֆրանսիական տիրույթ։ Գրիգորիոս IX-ի աթոռակալության ժամանակ հերետիկոսներին ոչնչացնելու համար հզորանում է պայքարը։ Արշավանքը սկսվում է 1233 թվականին։ Շատերն էին փախչում դեպի Լանգեդոկի սիրտը՝ ապաստան գտնելու համար Մոնսեգյուրում։ 1235 թվականին ինկվիզիցիան ոչնչացնում է ալբիգոյաններին Ալբայում, Նարբոնիում և Թուլուզում։ Կատարների միջնաբերդերը գրավվում են մեկը մյուսի հետևից։ Ամբողջովին կտրված լինելով աշխարհից՝ Մոնսեգյուրը ընդդիմանում է ինն ամիս՝ մինչև 1244 թվականի մարտը։ Կատարների վերջին կայանը Կերիբյուսն էր, որն ընկնում է 1255 թվականի օգոստոսին։ Վերջին կատարին խարույկի վրա այրում են 1321 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. VC Introduction The historical background
  2. Massacre of the Pure. Журнал Time, April ( с англ.. Время)Time, April 28, 1961
  3. European Wars, Tyrants, Rebellions and Massacres(800-1700CE)
  4. Mosheim, Johann Lorens Mosheim's institutes of Ecclesiastical History, Ancient and Modem 385(W.Tegg 1867)
  5. См. также Третий Латерианский собор
  6. VC § 6
  7. PL § VIII
  8. VC § 8-9
  9. 9,0 9,1 PL § VI
  10. PL § IX
  11. VC § 55-58
  12. VC § 59-60, PL § IX
  13. PL § 84
  14. VC § 88
  15. VC § 89
  16. 16,0 16,1 VC § 92-93
  17. VC 108-113
  18. 18,0 18,1 VC § 114
  19. VC 151
  20. VC §104
  21. VC § 156
  22. VC § 169-189
  23. VC §447-784, PL XXI
  24. VC § 463, PL §XXI
  25. PL § 25
  26. VC § 528-534
  27. VC § 533-534