Արագոնի խաչակրաց արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագոնի Խաչակրաց արշավանք
Խաչակրաց արշավանքներ

Թվական 1284-1285
Վայր Կատալոնիա, Իսպանիա, Ժիրոն
Արդյունք Արագոնի հաղթանակը
Հակառակորդներ
Ֆրանսիա ֆրանսիայի թագավորություն
Հրամանատարներ
Ֆիլիպ Խիզախ Պեդրո III Կարլ Վալուա
Կողմերի ուժեր
16000 հեծյալ[1] 100000 հետիոտն 100 նավ
Ռազմական կորուստներ
ֆրանսիական նավատորմի ջախջախում

Արագոնի խաչակրաց արշավանք, Արագոնի խաչակրաց արշավանք կամ Խաչակրաց արշավանք ընդդեմ Արագոնի։ Մաս է կազմում Սիցիլիականի, որը հայտարարվել է Մարտին IV պապի կողմից ընդդեմ Արագոնի թագավոր Պեդրո III Մեծի 1284 թվականին, շարունակվել է մինչև 1285 թվականը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոյի՝ Սիցիլիայում տարած նախորդ պատերազմի հաղթանակի արդյունքում պապը խաչակրաց արշավանք է հայտարարել նրա դեմ և պաշտոնապես մերժել է նրան՝ որպես թագավորի այն պնդումով, որ Սիցիլիան եղել է պապերի իշխանության տակ։ Պեդրո II-ը թագավորությունը հանձնել է Սրբազան Աթոռի տնօրինությանը, Մարտինը նվիրել է այն Կարլին, կոմս դե Վալուային, ֆրանսիական թագավորի որդուն, Ֆիլիպ III Խիզախին և ազգակից Պեդրո III-ին։ Հակասությունը արագորեն վերաճել է քաղաքացիական պատերազմի, Պեդրոյի եղբայր Հայմե II-ը միացել է ֆրանսիացիների հետ։ Հայմեն նույնպես ժառանգել է Ռուսսիլյոն կոմսությունը, և այսպես սկսել է թագավորել երկու տերությունների Ֆրանսիայի և Արագոնի վրա։ Պեդրոն փոքր որդին էր, չէր ժառանգել աթոռը, և դա էր հաշվի առել Հայմեի վրա ձեռնարկած Խաչակրաց արշավանքի ժամանակ։ 1284 թվականին ֆրանսիական առաջին բանակները Ֆիլիպի և Կարլի ղեկավարության ներքո ներխուժում են Ռուսսիլյոն. դրանցից 16000-ը այրուձին էր, 17 հազարը՝ նետաձիգներ և 100 հազարը՝ հետևակ, նաև ֆրանսիական նավահանգիստների 100 նավեր։ Թեև նրանք ունեին Հայմեի աջակցությունը, բայց տեղական բնակչությունը ոտքի է կանգնում նրանց դեմ։ Քաղաք Էնդոբլեստնոն պաշտպանում է ռուսիլյոնյան Բաստարդը-Նունո Սանչեսը՝ Ռուսսինլյոնի 1212-1242 թվականների կոմսի(վերջին կոմս) ապօրինի որդին։ Վերջիվերջո նա հաղթում է, և Մայր տաճարը այրվում է, չնայած լեգատի ներկայությանը։ Սպանված մարդկանց մեջ նա կենդանի էր մնացել։ Նա արագորեն բանակցում է կապիտուլյացիայի մասին և որպես գերիների ուղեկցում թագավորական բանակը։

Ժիրոնի գրավում Ֆիլիպ III–ի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

1285 թվականին Ֆիլիպ III Խիզախը ցանկանում է ամրացնել իր դիրքերը Ժիրոնում` պաշարելով այն։ Դիմադրությունը ուժեղ էր, բայց քաղաքը գրավվում է։ Կարլը թագադրվում է այնտեղ, բայց առանց թագի։ Ապրիլի 28-ին Կարդինալ Ժան Շոլեն իր գլխարկը դնում է թագավորի գլխին։ Դրանում Կարլը ծիծաղելի էր, դրա համար նրան կոչում «թագավոր գլխարկով»։ Ֆրանսիացիները շուտով ձախողվում են ծովակալ Պեդրո III-ի ձեռքով։ Ֆրանսիական նավատորմը ջախջախվում է Լես-Ֆորմիգես թերակղզու մոտ։ Ֆրանսիական բանակը վարակվում է դիզենտերիայով։ Ֆիլիպը նույնպես վարակվում է։ Ֆրանսիական գահի ժառանգորդը՝ Ֆիլիպը, բանակցություն է վարում Պեդրոյի հետ այն բանի համար, որ թագավորական ընտանիքը կարողանա ազատ անցնել Պիրենեյը։ Բայց առաջարկությունը մերժվում է, և նրանք կոտորվում են մարտում Պանիսսարի կիրճում։ Ֆրանսիայի թագավորը մահանում է իր բնական մահով Պերպինյանում և թաղվում է Նարբոնիում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Հ.Ջ. Չեյտորի կարծիքով Արագոնի խաչակրաց արշավանքը ամենից անարդարացի, ոչ կարևոր և կործանարար ձեռնարկումն էր երբևէ Կապետինգների կողմից նախաձեռնված։ Ու.Կ.Ջորդանը դատապարտում է Ֆիլիպի՝ պապին ֆրանսիայի ներքին քաղաքականությանը միջամտել թույլատրելու դիրքորոշումը։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց արշավանքը Ֆրանսիա եղել է ոչ նշանակալի, բայց Մայորկան, որպես անկախ պետություն, վերանում է։ Հետագայում Ալֆոնսոն՝ Պեդրոյի որդին, միավորում է Մայորկան, Իվիսին և Մինորկան։ 1292 թվականին Անանի պայմանագրով կղզիները վերադարձվում է Հայմեին, 1291 թվականի Տարասկոնի պայմանագրով Արագոնը պաշտոնապես վերադարձվում է Ալֆոնսին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. H. J. Chaytor. «A History of Aragon and Catalonia» (en inglés). Consultado el 30 de noviembre de 2009.
  2. Antonio Atienza. «Los problemas familiares y la rebelión de los musulmanes» (en catalán). Archivado desde el original el 14 de abril de 2009. Consultado el 30 de noviembre de 2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Чейтор, Х. Дж. История Каталонии и Арагона. Лондон: Месун, 1933. Уильям Честер Джордан. Европа в Средние Века. Лондон: Викинг, 2003.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագոնի խաչակրաց արշավանք» հոդվածին։