Օսմանցիների ներխուժումն Իտալիա (1480-1481)
Արտաքին տեսք
Թվական | 1480 հուլիսից - 1481 |
---|---|
Մասն է | Օսմանցիների պատերազմները Եվրոպայում |
Վայր | Օտրանտո |
Արդյունք | անփոփոխ |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն | Արագոնի թագավորություն Հունգարիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Գեդիկ Ահմեդ-փաշա | Ֆրանչեսկո Լարգո †
Ալֆոնսու II Նեապոլցի Բալաժ Մագյար |
Կողմերի ուժեր | |
18,000 հետևակային 700 հեծյալ 128 նավ | Անհայտ 2,100 հունգարական ծանր հեծելազոր[1] |
Ռազմական կորուստներ | |
Անհայտ | Անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Օսմանցիների ներխուժումն Իտալիա տեղի է ունեցել Մեհմեդ II սուլթանի նախաձեռնությամբ և Գեդիկ Ահմեդ-փաշայի հրամանատարությամբ 1480-1481 թվականներին։ Օսմանյան կայսրությունը արևելքից իսլամադավան թուրքմենական ցեղերի Բալկաններում և Անատոլիայում հաստատվելուց հետո հզորացավ, իսկ Վենետիկի հանրապետության հետ կնքած Միջերկրական ծովում իր ձեռքերն ազատող պայմանագրով օսմանցիները իրենցից սկսեցին ներկայացնել աննախադեպ վտանգ միջերկրածովյան ավազանի և եվրոպական երկրների համար։ 1480 թվականին թուրքերը պաշարեցին Հռոդոսը ինչը վստահության նոր թափ ներշնչեց վերջիններիս։
Իրադարձությունների ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1480 թվականի հուլիսի 28-ին 128 օսմանյան նավեր Գեդիկ Փաշայի հրամանատարությամբ կայանեցին Օտրանտո քաղաքի շրջակայքում։
- Օգոստոսի 11-ին Օտրանտոյի բերդը ընկավ։ Օսմանցիները ողջակիզեցին արքեպիսկոպոս Պենդինելլիին և հերցոգ Զուրլոին։ Քաղաքի իսլամ ընդունելուց հրաժարված 800 բնակիչներ գլխատվեցին։ Քաղաքի գլխավոր եկեղեցին վերածվեց ախոռի հետագայում մզկիթի։ Սկսվեց քաղաքի և շրջակայքի բնակիչների զանգվածային փախուստը։
- Օսմանյան նավատորմն ավազակային հարձակումներ նախաձեռնեց Լեչե, Վիեստե, Տարանտո և այլ քաղաքների ուղղությամբ։ Հռոմում խուճապ սկսվեց։ Հռոմի Պապ Սիքստիոս IV-ը ծրագրեց տարհանել քաղաքի բնակչությանը, և եվրոպական երկրներին կոչ արեց կազմակերպել խաչակրաց արշավանք։ Արշավանքին մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին Հունգարիայի, Նեապոլի թագավորությունները, իսկ Կաստիլիայի և Արագոնի թագավորությունները Գրանադայի էմիրության և Օսմանյան կայսրության հնարավոր միավորումը կանխարգելելու նպատակով նախաձեռնեցին Գրանադայի պատերազմը։
- Ձմռանը թուրքական 18-հազարանոց բանակը վերադարձավ Ալբանիա, Օտրանտոյում որպես կայազոր թողնելով 1300 օսման-հրոսակի։ Գեդիկ Փաշան ծրագրում էր գարնանը վերադառնալ հավելյալ ուժերով։
- Մայիսի 1-ին քրիստոնյաները պաշարեցին բերդը, իսկ երկու օր անց վախճանվեց Մեհմեդ II-ը, նրա մահը օսմանցիներին զրկեց հզոր առաջնորդից, և կայազորայինները ստիպված եղան հանձնել քաղաքը։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամրոցին թուրքերի մեկ տարի տևած տիրության ընթացքում քաղաքի 22-հազարանոց բնակչությունը գրեթե ամբողջովին ոչնչացվեց՝ 12 հազար տղամարդ սպանվեց մարտի ընթացքում, 8000 կանայք և երեխաներ վաճառվեցին ստրկության[2], իսկ 800 մարդ գլխատվեց իսլամ չընդունելու պատճառով։
- Ի պատասխան թուրքերի ներխուժմանը կաստիլիացիները քայլեր ձեռնարկեցին Գրանադայի էմիրության ոչնչացման ուղղությամբ և հասան իրենց նպատակին 1492 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Csaba Csorba, János Estók, Konrád Salamon (1999). Magyarország Képes Története. Magyar Könyvklub. էջ 62. ISBN 963-548-961-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Nancy Bisaha (2004). Creating East And West: Renaissance Humanists And the Ottoman Turks. Philadelphia: University of Pennsylvania Press.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alfredo Mantovano, Et comment lionne d'Italie. Ainsi Otrante sauva Rome, Le Feuillet, 14 juillet 2007 (իտալերեն)