Jump to content

Մահդիայի արշավանք (1087)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահդիայի արշավանք
Խաչակրաց արշավանքներ
Թվական 1087
Վայր Մահդիա, Թունիս
Արդյունք Իտալացիների կողմից Մահդիայի ժամանակավոր զավթում, հետագայում նահանջում են
Հակառակորդներ
Պիզայի հանրապետություն
Ջենովայի հանրապետություն
Ամալֆիի հանրապետություն
Պապական մարզ
Զիրիներ, Իֆրիկիայի ամրիայություն
Հրամանատարներ
Հուկուկիո Թամիմ իբն Մուիզ

Մահդիայի արշավանք 1087 հարձակում Հյուսիսային Աֆրիկայի Մահդիա քաղաքի վրա ծովային երկրներ Ջենովայի և Պիզայի ռազմական նավերի կողմից։ Քաղաքը պաշտպանվում էր Զիրիների առաջնորդ Թամիմ իբն Մուիզի կողմից (1062-1108), ով համարվում էր ծովահեն Ապենինյան թերակղզու ջրերում, քանի որ նա ներքաշված է եղել Սիցիլիայի մարտերում Նորմանների արշավանքի ժամանակ։ Գրոհը ղեկավարել է Հուկուկիոն` Հռոմից ուղարկված ռազմագետների օգնությամբ։ Գրոհի արդյունքում իտալացիները կարողացան գրավել քաղաքը, սակայն չկարողացան այն պահպանել, քանի որ արշավանքի համար նախատեսված գումարը ծախսվեց Պիզայի տաճարի և այլ եկեղեցիների շինարարության համար։

Խաչակրաց պատմագիր Կառլ Էրդմանը կարծում էր, որ այս արշավանքը ուղղակիորեն կապված է Առաջին խաչակրաց արշավանքիganz als Kreuzzug ausgeführt») հետ, ինչը սկսվեց ութ տարի անց, քանի որ այն կազմակերպվել է Սուրբ Պողոսի պաստառներով` ընդդեմ մուսուլմանական իշխանության, բացի այդ, արշավանքը օրհնել էր Հռոմի պապ Վիկտոր III-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էրդման, Կառլ. Խաչակրաց արշավանքների մտքի ծագումը, Մարշալ Վ. Բալդվին և Վոլտեր Գոֆարտ. Princeton University Press, 1977.
  • Կովդրեյ, Հ. Է. Ջ. «Մահդիայի արշավանքը 1087 թվականին» Անգլիական պատմական ակնարկ, 92:362 (Հունվար, 1977), 1-29։