Խաչակրաց արշավանք (1197)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչակրաց արշավանք (այլ կիրառումներ)
Արագոնի Խաչակրաց արշավանք
Խաչակրաց արշավանքներ (1197)
Թվական 1197-1198
Վայր Լևանտ
Արդյունք Խաչակիրների հաղթանակը
Հրամանատարներ
Հենրի VI Ալ-Ադիլ I

Խաչակրաց արշավանք (1197), հայտնի է նաև որպես Հենրի VIխաչակրաց արշավանքներ կամ գերմանական խաչակրաց արշավանքներ։ Սկսվել է Հենրի VI-ի կողմից՝ ի պատասխան իր հոր՝ Ֆրիդրիխ Բարբարոսայի 1189-1192 թթ. Խաչակրաց երրորդ արշավանքի ընթացքում։ Այդ ռազմական արշավը հայտնի է նաև կայսրերի խաչակրաց արշավանք անունով[1]։ Իր զինուժով լինելով Սուրբ Երկրի ճանապարհին՝ Հենրի VI-ը մահանում է իր՝ Մեսինա մեկնելուց առաջ՝ 1197 թ. սեպտեմբերի 8-ին։ Գահի համար պայքարում հակասություններ կային նրա եղբայր Ֆիլիպ Շվաբացու և մրցակից Օտտո Բրունսվիքի միջև։ Արվեցին արշավանքներ, որպեսզի պաշտպանեն իրենց հետաքրքրությունները կայսերական հաջորդ ընտրություններին[2]։ Գերմանիա վերադառնալուց առաջ ազնվականները, արշավանքի մեջ մնալով, գրավում են Լևանտի ափը, որը գտնվում էր Տիրի և Տրիպոլիի միջև։ Խաչակրաց արշավանքը վերջանում է արագ 1198 թ.` Սիդոնի ու Բեյրութի անկումից հետո։

1187 թ. հոկտեմբերի 2-ին Սալադինը գրավում է Երուսաղեմը և խաչակիրների տարածքների մեծ մասը։ 1189 թվականին կազմակերպվում է Երրորդ խաչակրաց արշավանքը։ Երրորդ արշավանքին մասնակցում են Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Օգոստոսը, Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը և կայսր Ֆրիդրիխ Բարբարոսան։ Գերմանական Խաչակրաց արշավանքին մասնակցել են գուցե 100-150 հազար մարդ, որոնք ցրվել են, և շատ ավելի փոքր մասը, առաջնորդվելով Ֆրիդրիխի որդի Ֆրիդրիխ V Շվաբացու կողմից, շարունակել է արշավանքը դեպի Սուրբ Երկիր, որտեղ նրանք միացել են Սկրայի պաշարմանը։ Խաչակրաց արշավանքը ավարտվել է 1192 թ.։ Ռամլայի պայմանագիրը կնքվել է Ռիչարդ Առյուծասիրտի և սուլթան Սալադինի միջև` հաստատելով 3-ամյա զինադադար, որը թույլ էր տալիս մուսուլմաններին պահպանել իշխանությունը Երուսաղեմի վրա այն ժամանակ, երբ խաչակիրները հաստատվում են Սկրայում, Ջաֆֆայում և ու ուրիշ կարևոր ափամերձ քաղաքներում։ Հենրի VI-ը թագավորել է 1169 թվականից՝ հաջորդելով հորը՝ Ֆրիդրիխին։ Թագադրվել է Հռոմեական Սրբազան կայսրության Պապ Սելեստինի կողմից։ Իր առաջխաղացման համար միապետների դեմ պայքարում հաջողության ալիքը շրջվում է նրա կողմը։ Նպաստող հանգամանքներից էր նաև այն, որ խաչակիր թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը գերվում է Ավստրիայում և ազատ է արձակվում՝ հավատարմության երդում տալով և հսկայական փրկագին վճարելով։ 1194 թ. Հենրին, նվաճելով Սիցիլիայի թագավորությունը, կարողանում է ամրապնդել կնոջ Ժառանգության իրավունքը Սիցիլիայի թագավորության վրա՝ հայտարարելով Խաչակրաց արշավանք Երուսաղեմը ռազմակալելու համար։ Հենրին ձգտում էր համաձայնության գալ պապ Սելեստին III-ի հետ՝ ճանաչելու իր իշխանությունը Սիցիլիայի վրա։ 1195 թ. զինադադար է ստորագրվում Ռիչարդի կողմից։ Այդ ժամանակ սուլթան Սալադինը արդեն մահացել էր։ Այս բարենպաստ զարգացումների արդյունքում կայսրությունը հույս ուներ շարունակել նախորդ արշավանքների միտումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Crusade, C. 1071 - c. 1291 By JeanRichard, Jean Birrel, pg. 237
  2. Norwich, John Juius(1997). ShirtHistory of Byzantium New York։ Vintage Books.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Riley-Smith, Jonathan (1990). Atlas of the Crusades. New York: Facts on File. Norwich, John Julius (1997). A Short History of Byzantium. New York: Vintage Books. Juritsch, Georg (1894). Geschichte der Babenberger und ihrer Länder, 976-1246. Innsbruck: Wagnerschen Universitätsbuchhandlung.