Jump to content

Հռոդոսի պաշարում (1480)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոդոսի պաշարում
Թվական1480 թվական
Մասն էՕսմանյան պատերազմները Եվրոպայում
ՎայրՀռոդոս կղզի
Կոչվել է
(անունով)
Հռոդոս
ԱրդյունքՀիվանդախնամների հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Հիվանդախնամներ
Հրամանատարներ
Գեդիկ Ահմեդ-փաշա
Մեսիհ-փաշա
Պյեռ դ'Օբյուսսոն
Կողմերի ուժեր
15-20-ից մինչև 70 հազ., 160 նավ2,5-3,5 հազար մարդ (500-600 ասպետ և զինակիր, 2-3 հազ. վարձկան և աշխարհազորային)
Ռազմական կորուստներ
մինչև 9 հազ. սպանված300-400 ասպետ և զինակիր, մինչև 2000 վարձկան և աշխարհազորային
Ընդհանուր կորուստներ

Հռոդոսի երկրորդ պաշարումը, Հռոդոս կղզու պաշարումը Օսմանյան կայսրության կողմից 1480 թվականին։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոդոսը կղզին 1444 թվականին արդեն կարողացել էր հաջող դիմադրել թուրքերի գրոհին։ Թուրքերի գրոհների պատճառով հարևան Թիլոս և Խալկի կղզիների բնակիչները տեղափոխվեցին Հռոդոս 1470-1475 թթ.:

Պաշարման սկիզբը և ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1480 թ. մայիսի 23-ին Թուրքական նավատորմը մոտեցավ Հռոդոսին։ Թուրքերի թվաքանակը գնահատվում է 15-25 մինչև 70 հազար մարդ և 16 նավ այն պարագայում, երբ կղզին պաշտպանում էր ընդամենը 500 ասպետ և զինակիր, 2-3 հազար վարձկան և աշխարհազորային։ Պաշտպանների առավելագույն թվաքանակը գնահատվում է 7 հազ. մարդ[1][2][3]։ Պաշտպանությունը ղեկավարում էր Հիվանդախնամների միաբանության առաջնորդ Պյեռ դ'Օբյուսսոնը։

Օսմանցիների առաջին ռազմավարական նպատակն էր գրավել Սուրբ Նիկողայոսի աշտարակը։ Ըստ տեղեկությունների աշտարակը ամեն օր ընդունում էր 1000 հրետանային կրակոց, սակայն պաշարվածները կարողանում էին դիմակայել[4]։ Երկրորդ փորձը կատարվեց արևելքից Աքանդիայի ծոցից։ Սակայն հիվանդախնամներին հաջողվեց փորել պաշտպանական ամրություններ և մեծ զոհերի գնով պաշտպանել աշտարակը։

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ հիմնական ճակատամարտը։ Մոտ 2500 ենիչերիների հաջողվեց զավթել Իտալական աշտարակը և ներխուժել հրեական թաղամաս։ Թուրքերը մտան քաղաք, բայց կորցրեցին 4 հազար մարդ և փախուստի մատնեցին։ Միաբանության առաջնորդը վիրավորվեց նիզակով[5]։ Ըստ ավանդության թուրքերի փախուստի պատճառներից մեկը հանդիսացավ ամրոցների պատերից կախված Հիսուսի պատկերով դրոշները։ Իսլամն արգելում է պատկերել մարդուն, և շատ թուրքեր վախեցան։

1480 թ. օգոստոսի 17-ին թուրքական նավատորմը լքեց կղզին։ Մեհմեդ II-ը պատրաստվում էր գրավել Հռոդոսը որոշ ժամանակ անց, սակայն 1481 թվականին մահացավ։ Հռոդոսը մնաց հիվանդախնամների տիրապետության տակ դեռ 42 տարի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Papacy and the Levant, Kenneth M. Setton, page 351, 1984
  2. The later Crusades, 1274—1580: from Lyons to Alcazar, Norman Housley, page 228, 1992
  3. The Fortress of Rhodes 1309—1522, Konstantin Nossov,Brian Delf, page 46, 2010
  4. [1]
  5. Eric Morse. Crusader knights, Turks and Byzantines. — Toronto, 2003.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elias Kollias, The knights of Rhodes - the palace and the city (Athens, 1994)
  • Eric Morse, Crusader knights, Turks and Byzantines (Toronto, 2003)
  • Erik Svane & Dan Greenberg, Croisade vers la Terre Sainte (Geneva, 2007)
  • Smith, Robert Doulgas and DeVries, Kelly (2011), Rhodes Besieged. A new history, Stroud: The History Press, ISBN 978-0-7524-6178-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոդոսի պաշարում (1480)» հոդվածին։