Ֆիլիկի Էթերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիկի Էթերիա
Filiki Eteria flag.svg
Տեսակգաղտնի ընկերություններ և քաղաքական կազմակերպություն
ԿարգախոսԱզատություն կամ մահ (Ελευθερία ή θάνατος)
Հիմնադրվածսեպտեմբերի 14, 1814
Լուծարված1822
ՆպատակներՀունաստանի անկախացումն Օսմանյան կայսրությունից
Գլխադասային գրասենյակՕդեսսա, Ուկրաինա
Պաշտ. լեզու(ներ)հունարեն
ՀիմնադիրAthanasios Tsakalov?, Nikolaos Skoufas? և Emmanuil Xanthos?

Ֆիլիկի էթերիա կամ Ընկերական ընկերակցություն (հունարեն՝ Φιλική Εταιρεία կամ հունարեն՝ Εταιρεία των Φιλικών), 19-րդ դարի հունական գաղտնի կազմակերպություն, որը նպատակ ուներ տապալել Հունաստանի օսմանյան լուծը և ստեղծել անկախ հունական պետություն[1]։ Կազմակերպության անդամները հիմնականում երիտասարդ ֆանարիոտներն էին, ինչպես նաև հույներ Ռուսաստանից, Սերբիայից և Հունաստանի այլ երկրամասերից (այդ թվում և Կիպրոսից):

Հիմնադիրն ու առաջին ղեկավարը եղել է հունական ազգային-ազատագրական շարժման գործիչ Ալեքսանդր Իփսիլանտիսը[2]։ Այս կազմակերպության նախաձեռնությամբ 1821 թվականի գարնանը սկսվել է հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն անկախության ու Օսմանյան Հունաստանի կործանման համար։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆիլիկի» բառը հունարենից բառացի թարգմանությամբ նշանակում է «բարեկամ», իսկ բառի մյուս արմատը՝ «էթերիա», նշանակում է «հասարակություն» (կամ «ասոցիացիա» կամ «ընկերակցություն»)։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական վարչակարգից ազատման համար եվրոպական նմանատիպ այլ գաղտնի կազմակերպությունների օրինակով, 1814 թվականին ժամանակակից Ուկրաինայի Օդեսա քաղաքում երեք հույներ հիմնադրում են գաղտնի կազմակերպություն, որը կոչված էր երաշխավորելու հույների անվտանգությունն իրենց պատմական հայրենիքում։ Կազմակերպության գլխավոր նպատակներից էր միավորել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հույներին՝ թուրքական տիրապետության դեմ պայքարելու նպատակով։ Ֆիլիկի էթերիայի երեք հիմնադիրներն էին Նիկոլաոս ՍկուֆասըԷմանուիլ Քսանթոսը և Աթանասիոս Ցակալոֆը։ Շուտով նրանց միացավ նաև Պանայոտիս Անագնոստոպուլոսը։

1814-1816 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Ֆիլիկի Էթերիայի շարքերը համալրվում են ևս քսան նոր անդամներով։ 1817 թվականին կազմակերպության անմիջական օժանդակությամբ Ռուսաստանի հունական համայնքի ներկայացուցիչները ապստամբության փորձեր են անում Դանուբյան ավազանի տարածքներում՝ Մոլդովայում և Վալախիայում։ Կազմակերպությունը ակտիվորեն նոր նախաձեռնություններով հանդես եկավ 1818-1821 թվականներին, այն ժամանակ, երբ վերջինիս հեղինակությունը տարածվեց Հունաստանի գրեթե բոլոր շրջաններում և օտարերկրյա երկրների հունական համայնքներում։ Այդ տարիներին միավորմանը սկսեցին անդամակցել հազարավոր նոր անձինք։ Այդ անդամների թվում էին արհեստավորներ, հոգևորականներ, ռուս հյուպատոսներ, օսմանցի ֆանարյոտներ և հեղափոխական սերբեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալիսոն Ֆիլիպս Ու. (1897)։ Հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն անկախության համար, 1821-1833։ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն։ էջեր 20, 21  (Կալիֆոռնիայի համալսարանի գրադարան)
  2. Հունաստանի անկախության պատերազմ։ Աշխարհի պատմության բացատրական բառարան։ 2000  վերցված է 9 մայիսի, 2009 Encyclopedia.com