Գրիգորիոս Պապաֆլեսաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորիոս Պապաֆլեսա
Γρηγόριος Παπαφλέσσας
Papaflessas2.jpg
Պապաֆլեսան 1824 թվականին
Դրոշ
Հունաստանի ազգային հերոս, արտաքին գործերի նախարար
 1823
 
Քաղաքացիություն՝ Flag of Greece (1822-1978).svg Հունաստան
Մասնագիտություն՝ քահանա և քաղաքական գործիչ
Ազգություն Հույն
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր 1788(1788)
Ծննդավայր Պոլիանի
Վախճանի օր Մայիսի 25, 1825
Վախճանի վայր Maniaki, Messenia, Papaflessas, Messenia, Պելոպոնես, Հունաստան
Հայր Q16327230?

Գրիգորիոս Պապաֆլեսաս (հունարեն՝ Γρηγόριος Παπαφλεσσας), նաև Դիկեոս (հունարեն՝ Δικαιος), Հունաստանի քաղաքական և ռազմական գործիչ, Հունաստանի ազգային հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապաֆիլեսը 1824 թվականին

Պապաֆլեսասը[1] մինչ պատերազմը եղել է հոգևորական՝ արքեմանդրիտ։ Լինելով գաղտնի հեղափոխական «Ֆիլիկի Էթերիա» կոմիտեի անդամ[2], 1821 թվականի հունվարին նա մեկնում է Մորեա՝ հակա-թուրքական հունական ապստամբության պատրաստման առաջադրանքը կատարելու համար[3]։ Հունաստանի ազատագրման Օսմանյան կայսրության դեմ մղվող պատերազմում նա նշանակվում է որպես ապստամբության կառավարիչներից մեկը։ Անձամբ մասնակցել է թուրքերի դեմ մղված մի շարք ճակատամարտերին։

1823 թվականին Ասթրոսում տեղի ունեցած համահունական ազգային ժողովի ընթացքում նա ընտրվում է որպես Հունաստանի արտաքին գործերի նախարար։ Նաև 1824 թվականին նա Կունդուրիոտիսի կառավարության կազմում հանդես է գալիս որպես Հունաստանի ներքին գործերի և ոստիկանության նախարար։ Չնայած նրա պաշտոնին՝ նա շարունակում էր պատերազմների ժամանակ իր կառավարության տակ վերցնել զորքերը։

Կառավարելով փոքր ջոկատով՝ Եգիպտոսի նահանգապետ Իբրահիմ փաշային Մորեայում կանգնեցնելու փորձի ժամանակ Մանյակի-Մեսսեննիի ճակատամարտում նա հերոսաբար զոհվում է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիկեոսի անունով կոչվեցին Հունաստանում մի շարք նավեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Φωτακος Χ. «Βιογραφια Παπαφλεσσα», Αφηνα, 1868.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Βασίλειος Σφυρόερας, «Παπαφλέσ(σ)ας», Παγκόσμιο Βιογραφικό Λεξικό, τομ. 8ος, Εκδοτική Αθηνών, Αθήνα 1988, σελ. 162
  2. Ιωάννης Μελετόπουλος, «Η Φιλική Εταιρεία. Αρχείον Παναγιώτου Δημ. Σέκερη», Δελτίον της Ιστορικής και Εθνολογικής Εταιρείας της Ελλάδος, τομ.18 (1967), σελ.286
  3. Αλέξανδρος Δεσποτόπουλος,«Η απόφαση του Ισμαηλίου της 7ης Οκτωβρίου 1820 και οι ενέργειες του Υψηλάντη ως τον Φεβρουάριο του 1821», Ιστορία του Ελληνικού Έθνους, Εκδοτική Αθηνών, τομ.ΙΒ, (1975), σελ.17