Կարագեորգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Պետրովի Կարագեորգի
(սերբ.՝ Ђорђе Петровић Карађорђе)
Karađorđe Petrović, by Vladimir Borovikovsky, 1816.jpg
մարտ 1804 - սեպտեմբեր 1813
Հաջորդող Միլոս Օբռենովիչ
 
Քաղաքացիություն՝ Fictitious Ottoman flag 3.svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն՝ ռազմական առաջնորդ և վաճառական
Ազգություն սերբ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 3, 1762
Ծննդավայր Օսմանյան կայսրություն (այժմ Սերբիա)
Վախճանի օր հուլիսի 13, 1817
Վախճանի վայր Սերբիա
Թաղված Oplenac
Դինաստիա Կարագեորգիևիչ
Հայր Պետրոս Յովանովիչ
Մայր Մարիա Զիվկովիչ
Ամուսին Ելենա Յովանովիչ
Զավակներ իշխան Ալեքսանդր Կարադջևից, Ալեքս, Սեմ Սավա, Սարկ, Ստրամենկա
 
Ինքնագիր Monogram of Đorđe Petrović Karađorđe of Serbia.svg
 
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան

Գեորգի Պետրովի Կարագեորգի (սերբ.՝ Ђорђе Петровић Карађорђе), (նոյեմբերի 14, 1762[1] - հուլիսի 13, 1817), թուրքական լծի դեմ ուղղված 1804-1813 թվականների սերբական առաջին ապստամբության ղեկավար։ Ծնվելիս ստացել է Գեորգի (Ђорђе) անունը, Կարագեորգի մականունը (կարա- թուրքերեն նշանակում է «սև») ստացել է իր սև արտաքինի պատճառով։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարագեորգին ծնվել է աղքատ ընտանիքում։ Հոր անունն էր Պետրոս, նրա մայրը՝ Մարիա Զիվկովիչ։ Նրա հայրը շատ հաճախ է փոխել աշխատանքի վայրը։

Զինանշան

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարագեորգին ծնվել է Սերբիայի Վիշևվաց գյուղում։ Մանկության տարիներին նա ստիպված է եղել աշխատել մեծահարուստ թուրքերի և սերբերի մոտ։

Կարագեորգի հուշարձանը Սուրբ Սավվա եկեղեցու մոտ

Սերբիայի առաջին ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1788-1790 թվականների ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է սերբական կամավորական ջոկատը, որը կռվում էր ավստրիացիների կողմից։ 1804 թվականին ընտրվել է ապստամբության ղեկավար։ Հմուտ զորավար էր։ Մի շարք հաղթանակներ է տարել թուրքերի դեմ։ 1808 և 1811 թվականներին ճանաչվել է «սերբական գերագույն առաջնորդ» (ժառանգաբար)։ 1808 թվականին հիմնել է Կարագեորգիեիչների դինաստիան։ Ունեցել է ռուսամետ կողմնորոշում։ Ապստամբության պարտությունից հետո փախել է Ավստրիա։ 1814 թվականին անցել է Ռուսաստան։ 1817 թվականին գաղտնի վերադարձել է Սերբիա և դավադրաբար սպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. год его рождения точно не известен, это 50-60-е гг. XVIII века

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 292 CC-BY-SA-icon-80x15.png