Մանի թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մանի
հուն․՝ Μάνη

Երկիր Հունաստան Հունաստան

Մանի[1] (հուն․՝ Μάνη, ինչպես նաև հայտնի որպես Մայնա), Հարավային Հունաստանի տարածքում գտնվող թերակղզի։ Այս թերակղզին իրենից ավելի խոշոր Պելոպոնեսի երեք ծայրամասերից մեկն է։

Թերակղզու բնական սահմանը Միջերկրական ծովն ու վերջինիս ծովածոցերն են՝ Մեսինիակոսը և Լակոնիկոսը։ Մանին, որը տեղակայված է դրանց մեջտեղում, իր հերթին կազմված է երկու մասերից՝ Արտաքին Մանիից և Ներքին Մանիից, որոնք Իտալիոնի մոտ միմյանցից բաժանվում են կիրճով[2]։ Արտաքին Մանիի բնությունն ավելի հարուստ և բազմատեսակ է։ Կարդամիլի գյուղի մերձակայքում են գտնվում Վիրոս և Ստուպա կիրճերը, տարածքում նաև լողեզերքներ կան։ Զբոսաշրջիկների և լեռնագնացների շրջանում մեծ ճանաչում ունի Թայգեթ լեռը։ Ներքին Մանիում է գտնվում Իյթիոն քաղաքը։

Մանի թերակղզու արևմտյան ափին է գտնվում Ապիդիման, որն իրենից ներկայացնում է չորս ոչ մեծ քարանձավների համալիր[3]։ Քարանձավային համալիրի երկրաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի նեանդերթալյան[4] և բանական մարդու բրածոներ[5][6][7]։ H. sapiens-ի մնացորդների բրածոները, որոնք հայտնաբերվել են 2019 թվականի հուլիսի պեղումների ժամանակ, հանդիսանում են Աֆրիկայի սահմաններից դուրս գտնված՝ ժամանակակից մարդու ամենավաղ և հայտնի նմուշը[8][9]։

Հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2019 թվականի հուլիսին, ցույց տվեցին, որ Ապիդիմա 2-ի գանգը (նշագրված LAO 1 / S2[10][11]) նեանդերթալյան մարդու գանգի ձևաբանություն ունի և ուրան-տորիևյան մեթոդի[12] կիրառմամբ թվագրվում է ավելի քան 170 հազար տարեկանի[8][13][14]։ Ապիդիմա 1 գանգը (նշագրված LAO 1 / S1[10]) իրենից ներկայացնում է ժամանակակից և հասարակ մարդու խառնուրդ և նույն այդ մեթոդի կիրառմամբ ճանաչվել է ավելի հին՝ ավելի քան 210 հազար տարեկան[15], ինչն ավելի քան 150 հազար տարիով ավելին է, քան դրան նախորդած H. sapiens-ների բրածոները՝ գտնված Եվրոպայում[15][13][16][17]։ Այս հետազոտությունների արդյունքների հիման վրա Ապիդիմա 1-ը դառնում է Homo sapiens-ի՝ Աֆրիկայի սահմաններից դուրս առկայության ամենահին ապացույցը[8][15][16][18]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանի թերակղզին երկար և բարդ պատմություն ունի, որն իր մեջ ներառում է անտիկ և միջն ադարյան իրադարձություններով լեցուն ժամանակահատվածներ։ Անտիկ Մանին կառավարվում էր հին սպարտացիների կողմից, որոնք իրենց զինվորական կարգ ու կանոնի և խստապահանջության շնորհիվ ազդեցիկ դիրք և համբավ ունեին անգամ տարածաշրջանի սահմաններից դուրս։ Շրջանի՝ քրիստոնյա դառնալը որոշ չափով մեղմացրեց տեղական բարքերի խստությունը, բայց չկարողացավ ոչնչացնել հայրիշխանության արմատացած համակարգը և արյան վրեժի ինստիտուտը։ Ընդ որում՝ հույների կլանավորումը ս ունեցավ իր ակներև ազդեցությունը, ինչը միտված էր արտասահմանյան ազդեցությունից սեփական անկյունը, լեզուն և մշակույթը պահպանելուն[19]։ Միջնադարյան Մանին առավել հայտնի էր անվերջանալի միջկլանային պայքարներով, որոնք թե՛ տեղական, թե՛ արտաքին բնույթ էին կրում՝ իրենց մեջ ներատժռելով այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Բյուզանդիան, Օսմանյան կայսրությունը և այլն։ Այսպիսի բախումների և պայքարի արդյունքում թերակղզու վրա հետզհետե ավելացավ դղյակների թիվը։ 16-րդ դարից սկսած հակամարտող կլաններն սկսեցին օգտագործել աշտարակները, որոնք կիրառվում էին հակառակորդ կլանին կրակի տակ առնելու համար։ 18-րդ դարի վերջում սկսվում է կլանների աստիճանաբար միավորման գործընթացը, ինչին նպաստում էր Օսմանյան կայսրությունից Հունաստանի ազատագրման և անկախության համար մղվող պայքարը, որն իր բռնկման բարձրագույն կետին հասավ 1821-1830 թվականներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография Омская картографическая фабрика
  2. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография Омская картографическая фабрика
  3. Harvati-Delson 1999K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. — doi:10.1006/jhev.1998.0284
  4. Дробышевский С. В. Обнимашки неандертальца и сапиенса в Греции. Сенсация или кривая реконструкция?
  5. Katerina Harvati et al. Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia, 2019
  6. Eric; Delson An early dispersal of modern humans from Africa to Greece - Analysis of two fossils from a Greek cave has shed light on early hominins in Eurasia. One fossil is the earliest known specimen of Homo sapiens found outside Africa; the other is a Neanderthal who lived 40,000 years later.(անգլ.) // Nature : journal. — 2019. — doi:10.1038/d41586-019-02075-9
  7. Apidima Cave. Accessed on 10 July 2019.
  8. 8,0 8,1 8,2 Earliest modern human found outside Africa. BBC News. 10 July 2019.
  9. Sample Ian (2019-07-10)։ «Piece of skull found in Greece 'is oldest human fossil outside Africa' - Remains discovered on Mani peninsula could rewrite history of Homo sapiens in Eurasia»։ The Guardian։ Վերցված է 2019-07-11 
  10. 10,0 10,1 K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. — doi:10.1006/jhev.1998.0284
  11. Katerina Harvati, Chris Stringer, Panagiotis Karkanas. Multivariate analysis and classification of the Apidima 2 cranium from Mani, Southern Greece, 2011
  12. Waters Conny (2019-07-11)։ «Mysterious 210,000-Year-Old Apidima Skull Could Re-Write Human History»։ AncientPages.com։ Վերցված է 2019-07-12 
  13. 13,0 13,1 Zimmer Carl (2019-07-10)։ «A Skull Bone Discovered in Greece May Alter the Story of Human Prehistory - The bone, found in a cave, is the oldest modern human fossil ever discovered in Europe. It hints that humans began leaving Africa far earlier than once thought.»։ The New York Times։ Վերցված է 2019-07-11 
  14. Antonis; Bartsiokas U-series dating and classification of the Apidima 2 hominin from Mani Peninsula, Southern Greece(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2017. — Т. 109. — С. 22—29. — doi:10.1016/j.jhevol.2017.04.008
  15. 15,0 15,1 15,2 Katerina Harvati Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia(անգլ.) // Nature : journal. — 2019. — Т. in press. — doi:10.1038/s41586-019-1376-z
  16. 16,0 16,1 Yong Ed (2019-07-10)։ «The Story of Humans and Neanderthals in Europe Is Being Rewritten - A 210,000-year-old skull is the oldest Homo sapiens fossil found outside Africa.»։ The Atlantic։ Վերցված է 2019-07-10 
  17. Staff (2019-07-10)։ «'Oldest remains' outside Africa reset human migration clock»։ Phys.org։ Վերցված է 2019-07-10 
  18. Some Apidima Skull Is Earliest Homo Sapiens Outside Africa, Say Researchers. Gemma Tarlach, Discover. July 10, 2019.
  19. Димитропулос Став (2017-11-05)։ «Со щитом или на щите? Чем сейчас заняты потомки спартанцев»։ Русская служба Би-би-си։ Վերցված է 2017-11-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]