Լակոնիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Լակոնիկոս
հուն․՝ Λακωνικός κολπός

'
Կոորդինատներ
Մակնթացության միջին մեծությունը 0,3[1]
Թափվող գետերը Էվրոտաս

Լակոնիկոս[1][2][3], Լակոնյան ծոց[4] (հուն․՝ Λακωνικός κολπός), Պելոպոնեսի, մայրցամաքային Հունաստանի և Եվրոպայի ամենահարավային ծովածոցը։ Ծովածոցի ջրերով անցնում են մեծաթիվ առագաստանավեր՝ Արևմտյան Միջերկրական ծովից դեպի Արևելյան Միջերկրական ծովի ու Սև ծովի նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Ադրիատիկ ծովից դեպի Սուեզի ջրանցք և հակառակ ուղղությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակոնիկոս ծոցը ձգվում է հյուսիսից դեպի հարավ՝ Էլոսե թերակղզու[3] վրա գտնվող Մալեյա հրվանդանի և Լակոնիկոսի արևմուտքում գտնվող Մանի թերակղզու[4] Տենարոն հրվանդանի միջև։ Թերակղզիների ծայրամասերում փարոսներ են տեղակայված։ Ծոցի սկզբում վերջինիս լայնությունը 37 կմ է։ Ծոցի Սկզբնամասից մինչև Լակոնիկոսի ծովափ երկարությունը կազմում է 41 կմ, խորությունը՝ մինչև 1150 մ, օրական մակընթացությունների մեծությունը՝ 0,3 մ[1]։ Ծոցի մեջ է լցվում Էվրոտաս գետը, որն ակունք է առնում Կենտրոնական Պելոպոնեսի լեռներից և հոսում է դեպի Լակոնիկոսի հարթավայր։

Ծոցում տեղակայված են մի քանի ոչ մեծ կղզիներ, այդ թվում՝ Էլաֆոնիսոսը, Կրանայան, Տրինիսան (Τρίνησα) և Կատերգակին (Κατεργάκι

Ծոցի ափամերձ շրջանի գլխավոր նավահանգիստները Յիթիոնը[1], Նեապոլիսը, Արխանգելոս[el], Պորտո-Կայո[el], Պլիտրան, Էլեյան[4] (Ελαία[5]), Կոտրոնասը (Κότρωνας[5]) և Սկուտարիոնն են[4]։

Ավազուտ ծովափնյա տարածքների մեծամասնությունը տեղակայված է հյուսիսում։ Բացի այդ, կան նաև ոչ մեծ ծովափներ, այդ թվում՝ Յիթիոնի ծովափը, Սելինիցայի ծովափը, որը տեղակայված է Յիթիոնի հյուսիսում, Մավրովունի (Μαυροβούνι) ծովափը, Կոտրոնաս ծովափը, որը տեղակայված է շրջանային ճանապարհի մոտ․ վերջինս միմյանց է կապում Պորտո-Կայոն, Էրոլիմինը (Γερολιμήν[5]), Արեոպոլիսը և Յիթիոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]