Jump to content

Արեոպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արեոպոլիս
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքMunicipality of East Mani? և Commune of Areopoli, Lakonia?
ԲԾՄ256 մետր
Բնակչություն927 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2733
Փոստային դասիչ230 62
Արեոպոլիս (Հունաստան)##
Արեոպոլիս (Հունաստան)

Արեոպոլիս[1][2] (հուն․՝ Αρεόπολις[3]ή Αρεόπολη), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 249 մ բարձրության վրա[4], Մանիի թերակղզում, Լիմենիոն (Λιμένιον[3]) ծովափնյա գյուղից 1.5 կմ հեռավորության վրա, Մեսինիայի արևմտյան ափին։ Քաղաքը գտնվում է Պելոպոնես թերակղզու հարավային մասում, Յիթիոնից 21 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 189 կմ դեպի հարավ-արևմուտք, Կալամատայից 48 կմ դեպի հարավ-արևելք և 52 կմ դեպի հարավ-արևելք «Կապիտան-Վասիլիս-Կոնստանտակոպուլոս» օդանավակայանից։ Քաղաքը համարվում է Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Անատոլիկի Մանի համայնքի պատմական կենտրոնը[3]։ 2011 թվականի մարդահամարի համաձայն քաղաքն ունի 888 բնակիչ[3]։

Քաղաքի անունը ծագել է պատերազմի աստված Արեսի անունից։ 1821 թվականի մարտի 17-ին Արեոպոլիսում սկսվեց հունական հեղափոխությունը՝ Պետրոս Մավրոմիխալիսի ղեկավարությամբ։ Այժմ Արեոպոլիսը բարգավաճող քաղաք է։

Ամեն շաբաթ գլխավոր հրապարակում գործում է աշխույժ, բացօդյա շուկա, որտեղ մեծ քանակությամբ տեղական ապրանքներ են վաճառվում։ Այնտեղ գտնվում է «Պիկուլակիս աշտարակ» թանգարանը[5]։

Հունաստանի նախկին վարչապետ Ստիլիանոս Մավրոմիխալիսը (1899-1981), ծնվել է Արեոպոլիսում։

Արեոպոլիսի համայնքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեոպոլիսի տեղական համայնքը ներառում է վեց բնակավայրեր։ 2011 թվականի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմել է 1014 մարդ[3]։ Տարածքը կազմում է 15,169 քառակուսի կիլոմետր[4]։

Բնակավայր Բնակչություն (2011)[3], մարդ
Արեոպոլիս 888
Դրաիլիա 18
Լոգակիլիոն 48
Լիմենիոն 11
Օմալե 21
Սոտիրաս 28
Տարի Բնակչություն, մարդ
1991 611[6]
2001 727[6]
2011 888[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Словарь географических названий зарубежных стран|7—31|Арео́полис
  2. Карты государств|Греция|2001
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Проверено 22 октября 2017.
  4. 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 365.
  5. «Μουσείο Πύργου Πικουλάκη. Πληροφορίες». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  6. 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեոպոլիս» հոդվածին։