Պետրոս Մավրոմիխալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Մավրոմիխալիս
հունարեն՝ Πέτρος Μαυρομιχάλης
Petrobeis.jpg
Ծնվել է օգոստոսի 6, 1765(1765-08-06)
Ծննդավայր Արեոպոլիս, East Mani, Պելոպոնես, Հունաստան
Մահացել է 1848[1]
Մահվան վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Greece.svg Հունաստան
Ազգություն հույն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Աննա Բենակիս
Ծնողներ հայր՝ Պիերոս Մավրոմիխալիս
Զբաղեցրած պաշտոններ Հունաստանի վարչապետ, Հունաստանի Խորհրդարանի խոսնակ, Հունաստանի Սենատի անդամ, Πληρεξούσιος և Q43296860?
Անդամություն Ֆիլիկի Էթերիա
Երեխաներ Իլիաս Մավրոմիխալիս, Անաստասիոս Մավրոմիխալիս, Գեորգիոս Մավրոմիխալիս, Իոանիս Մավրոմիխալիս, Դմիտրիս Մավրոմիխալիս և Պանայոտիցա Մավրոմիխալիս
Petrobeis Mavromihalis Վիքիպահեստում

Պետրոս Մավրոմիխալիս (հունարեն՝ Πέτρος Μαυρομιχάλης), ավելի հայտնի ռուս.՝ Петро-бей (հունարեն՝ Πετρόμπεης, օգոստոսի 6, 1765(1765-08-06), Արեոպոլիս, East Mani, Պելոպոնես, Հունաստան - 1848[1], Աթենք, Հունաստան), հայտնի մավրոմիխալիս ընտանիքի ներկայացուցիչ, խորհրդանշական գործիչ Նոր-հունական պատմության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1770 թ.-ին, երբ Պետրոսը 5 տարեկան էր, նրա պապը՝ Գիորգիակիս Մավրոմիխալիս, և հայրը՝ Պետրոս Մավրոմիխալիս /ավագ/[2], ինչպես շատ հույն-մաինոտի, մասնակցել են Պելոպոննեսիան ապստամբությունում ընդդեմ թուրքական դարավոր բռնապեության։ 1807 թ-ին Պետրոս Մավրոմիխալիս ավագը տարհանել է երեխաներին հարազատ Մորեյաից դեպի Ֆրանսիական կայսրության կողմից շրջապատած Իոնիական կղզիներ։ Մավրոմիխալիսը միացավ ֆրանսիական ծառայությանը և անձամբ ծանոթացավ Նապոլեոն 1-ին հետ։ Տարված փառքով և հաջողությամբ «անհամբեր հերոսի»՝ Մավրոմիխալիսը Նապլեոնին հայտարարեց ապագա Հունաստանի ազատագրող, բայց ինչպես գիտենք սխալվեց իր հաշվարկներում[3]:

1814 թ-ին Պետրոսը վերադարձավ հարազատ Մորեյա։ Այդ ժամանակ սուլթանը շնորհում էր որոշ առավելություններ մաինոտներին և Պետրոսին նշանակեց տարածաշրջանի ղեկավար՝ շնորհելով նրան բեյի կոչում։ Այդ պահից նա հայտնի դարձավ որպես «Պետրո-բեյ»:Փառաբանված լինելով հույների կողմից և հարգված բազմաթիվ թուրքերի կողմից, Պետրոսը վաստակեց ահռելի մեծ գրեթե կասերական հեղինակություն հայրենիքում։ 1818 թ-ին նա միացել է գաղտնի կազմակերպությանը՝ «Ֆիլիկի Էտերիա»: Եվ վարել է մի շար դժվար բանակցություններ կլեֆտիների ղեկավարների հետ։

1821 թ-ին նամ միանգամից միացավ կազմակերպությանը ընդդեմ թուրքական տիրապետության և դուրս մղեց թուրքերին Կալամատա քաղաքից։1823 թ-ին ընտրվել է ժամանակավոր իշխանության նախագահ և հետագայում եղել է ակտիվ մասնակից քաղաքական գործերում։ Իր գործունեությամբ դեմ էր Իոննա Կապոդիստրի կառավառությանը, ինչի համար էլ հայտնվել է բանտում։

1831 թ-ի հոկտեմբերի 9-ին «Պետրո-բեյ»-ի որդին և եղբայրը /Գեորգի և Կոնստանտին Մավրոմիխալիս/, ապրելով ոստիկանության հսկողության տակ Նաֆպլիոնում, հարձակում են գործել և սպանել Կապոդիստրիին։ Կոնստանտին Մավրոմիխալիսը մոռացվեց հասարակության կողմից, իսկ Գեորգիին հաջողվեց թաքնվել ֆրանսիական առաքելություն ունեցող ընտանիքում, բայց մատնվեց և կախաղան հանվեց։ Չնայած դրան, ժամակակավոր իշխանությունը ազատ արձակեց Պետրոսին։

Ծերացած «Պետրո-բեյ» վերադարձավ ակտիվ քաղաքական գործունեությանը, դարձավ 1832 թ-ի ազգային ժողովի անդան, իսկ հետո Սենատի անդամ։

Ծերունին մահացել է Աթենքում 1848 թ-ին[4], և թաղվել է մեծ հարգանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Lord Byron and his Times
  2. Известный также под прозвищем Перракос.
  3. Впоследствии именно французы-роялисты помогли грекам обрести свободу.
  4. День и месяц смерти требуют уточнения.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мавромихали // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.