Jump to content

Ապիդիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապիդիմա
Տեսակքարանձավ և հնագիտական հուշարձան
Երկիր Հունաստան
ՎարչատարածքMunicipality of East Mani?
ՎայրԱրեոպոլիս
ԲԾՄ4 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ապիդիմա (հուն․՝ Σπήλαιο Απήδημα, Spilaio Apidima), Հարավային Հունաստանի Մանի թերակղզու արևմտյան ափին գտնվող չորս ոչ մեծ քարանձավներից կազմված համալիր[1]։ Քարանձավային համալիրի երկրաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի նեանդերթալյան և բանական մարդու բրածոներ[2][3]։ H. sapiens-ի մնացորդների բրածոները, որոնք հայտնաբերվել են 2019 թվականի հուլիսի պեղումների ժամանակ, հանդիսանում են Աֆրիկայի սահմաններից դուրս գտնված՝ ժամանակակից մարդու ամենավաղ և հայտնի նմուշը[4][5]։

Ապիդիմա քարանձավային համալիրը կարստային քարանձավ է՝ տեղակայված Հարավային Հունաստանի Մանի թերակղզու արևմտյան ափին[6]։ Այս քարանձավները ձևավորվել են միջին միջին տրիասում՝ ուշ էոցենի ժամանակաշրջանում[7][7]։ Համալիրը կազմված է չորս ոչ մեծ քարանձավներից, որոնք նշագրված են՝ «A», «B», «C» և «D»[1]։

Ներկայումս քարանձավները գտնվում են մեծ կրաքարային քարափի հարթության վրա և հասանելի են միայն նավակով հասնելու դեպքում[8]։ Սառցե դարաշրջանի ժամանակ, երբ ծովի մակարդակը 100 մետրով ավելի ցածր էր, քարանձավները գտնվում էին ալիքների տարածքում և զբաղեցված էին այդ ժամանակշրջանի մարդկանց կողմից[9]։

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտահետազոտական ծրագիրն Ապիդիմայում սկսվել է 1978 թվականին։ Այն անցկացվում է Աթենքի Ազգային հնագիտական թանգարանի կողմից, որը համագործակցում է Աթենքի համալսարանի պատմական երկրաբանական լաբորատորիայի, Երկրաբանության և հանքային յուրացման ինստիտուտի ու Սալոնիկի Արիստոտելի համալսարանի հետ[3]։

1978 թվականից Թեոդոր Պիցիոսն իր թիմի հետ միասին այս վայրում հավաքել է կենդանական աշխարհի տարբեր տեսակների շուրջ 20 քսան հազար ոսկոր և ատամ[7], ինչպես նաև H. sapiens-ի երկու բրածոներ, որոնք պեղվել են բրեկչիայի շերտի տակից՝ ծովի մակարդակից 4 մետր բարձրության վրա[7]։

1978 թվականին հետազոտողները երկու գանգ են հայտնաբերել Ապիդիմա «А» քարանձավում։ Դրանք ստացան Ապիդիմա 1 և Ապիդիմա 2[10][11] անվանումները։ Քարե հողագործական գործիքներ հայտնաբերվել են բոլոր չորս քարանձավներում[8]։

Հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2019 թվականի հուլիսին, ցույց տվեցին, որ Ապիդիմա 2-ի գանգը (նշագրված LAO 1 / S2[12]) նեանդերթալյան մարդու գանգի ձևաբանություն ունի և ուրան-տորիևյան մեթոդի[13] կիրառմամբ թվագրվում է ավելի քան 170 հազար տարեկանի[4][14][15]։ Ապիդիմա 1 գանգը (նշագրված LAO 1 / S1[12]) իրենից ներկայացնում է ժամանակակից և հասարակ մարդու խառնուրդ և նույն այդ մեթոդի կիրառմամբ ճանաչվել է ավելի հին՝ ավելի քան 210 հազար տարեկան[16], ինչն ավելի քան 150 հազար տարիով ավելին է, քան դրան նախորդած H. sapiens-ների բրածոները՝ գտնված Եվրոպայում[14][16][17][18]։ Այս հետազոտությունների արդյունքների հիման վրա Ապիդիմա 1-ը դառնում է Homo sapiens-ի՝ Աֆրիկայի սահմաններից դուրս առկայության ամենահին ապացույցը[4][16][17][19]։

Կատերինա Հարվատին, ով հետազոտությունների ղեկավարն է, վերջիններիս հրապարակումից հետո նշել է․

Մեր արդյունքները ցույց տվեցին, որ ժամանակակից Հարավային Հունաստանի տարածքում դարեր առաջ ապրել է նվազագույնը երկու խումբ մարդ՝ վաղ Homo sapiens-ին պատկանող պոպուլյացիա,որը փոխակերպվել է նեանդերթալյանի[20]։

Հարվաթին հաղորդեց, որ հետազոտող խումբը կփորձի պեղած բրածոներից վերծանել հին ԴՆԹ-ն, բայց նաև հավելեց, որ լիահույս չէ, թե կստացվի իրենց մոտ[21]։ Բացի այդ, հնարավոր է՝ իրականացվի հին սպիտակուցների պալեոպրոթեոմյան անալիզ, եթե հաջողվի ստանալ օրինակների բավարար քանակություն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Harvati-Delson 1999K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. — doi:10.1006/jhev.1998.0284
  2. 2,0 2,1 Eric; Delson An early dispersal of modern humans from Africa to Greece - Analysis of two fossils from a Greek cave has shed light on early hominins in Eurasia. One fossil is the earliest known specimen of Homo sapiens found outside Africa; the other is a Neanderthal who lived 40,000 years later.(անգլ.) // Nature : journal. — 2019. — doi:10.1038/d41586-019-02075-9
  3. 3,0 3,1 Apidima Cave. Արխիվացված 2021-02-10 Wayback Machine Accessed on 10 July 2019.
  4. 4,0 4,1 4,2 Earliest modern human found outside Africa. BBC News. 10 July 2019.
  5. Sample, Ian (2019 թ․ հուլիսի 10). «Piece of skull found in Greece 'is oldest human fossil outside Africa' - Remains discovered on Mani peninsula could rewrite history of Homo sapiens in Eurasia». The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  6. Katerina; Harvati New Neanderthal remains from Mani peninsula, Southern Greece: The Kalamakia Middle Paleolithic cave site(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 2013. — Т. 64. — № 6. — С. 486—499. — doi:10.1016/j.jhevol.2013.02.002
  7. 7,0 7,1 7,2 7,3 Evangelia; Tsoukala Quarternary large mammals from the Apidima Caves (Lakonia, S Peloponnese, Greece)(անգլ.) // Beiträge zur Paläontologie : journal. — 1999. — Т. 24. — С. 207—229.
  8. 8,0 8,1 Signals of Evolution in the Territory of Greece. Paleoanthropological Findings. Christos Valsamis. Intensive Course in Biological Anthropology. 1st Summer School of the European Anthropological Association. 16-30 June, 2007, Prague, Czech Republic.
  9. Flemming, Nic; Antonioli, Fabrizio (2017). «Prehistoric Archaeology, Palaeontology, and Climate Change Indicators from Caves Submerged by Change of Sea Level». In Campbell, Peter B. (ed.). The Archaeology of Underwater Caves (PDF). Southampton: Highfield Press. ISBN 978-0992633677.
  10. Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia
  11. Katerina; Harvati Multivariate analysis and classification of the Apidima 2 cranium from Mani, Southern Greece(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 2011. — Т. 60. — № 2. — С. 246—250. — doi:10.1016/j.jhevol.2010.09.008
  12. 12,0 12,1 K.; Harvati Conference Report: Paleoanthropology of the Mani Peninsula (Greece)(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 1999. — Т. 36. — № 3. — С. 343—348. — doi:10.1006/jhev.1998.0284
  13. Waters, Conny (2019 թ․ հուլիսի 11). «Mysterious 210,000-Year-Old Apidima Skull Could Re-Write Human History». AncientPages.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  14. 14,0 14,1 Zimmer, Carl (2019 թ․ հուլիսի 10). «A Skull Bone Discovered in Greece May Alter the Story of Human Prehistory - The bone, found in a cave, is the oldest modern human fossil ever discovered in Europe. It hints that humans began leaving Africa far earlier than once thought». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  15. Antonis; Bartsiokas U-series dating and classification of the Apidima 2 hominin from Mani Peninsula, Southern Greece(անգլ.) // Journal of Human Evolution[en] : journal. — 2017. — Т. 109. — С. 22—29. — doi:10.1016/j.jhevol.2017.04.008
  16. 16,0 16,1 16,2 Katerina Harvati Apidima Cave fossils provide earliest evidence of Homo sapiens in Eurasia(անգլ.) // Nature : journal. — 2019. — Т. in press. — doi:10.1038/s41586-019-1376-z
  17. 17,0 17,1 Yong, Ed (2019 թ․ հուլիսի 10). «The Story of Humans and Neanderthals in Europe Is Being Rewritten - A 210,000-year-old skull is the oldest Homo sapiens fossil found outside Africa». The Atlantic. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  18. Staff (2019 թ․ հուլիսի 10). «'Oldest remains' outside Africa reset human migration clock». Phys.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  19. Some Apidima Skull Is Earliest Homo Sapiens Outside Africa, Say Researchers. Արխիվացված 2019-07-11 Wayback Machine Gemma Tarlach, Discover. July 10, 2019.
  20. de Lazaro, Enrico (2019 թ․ հուլիսի 11). «Enigmatic Skull Found in Greece Suggests Early Homo sapiens Reached Europe 210,000 Years Ago». Sci-News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  21. «Some Apidima Skull Is Earliest Homo Sapiens Outside Africa, Say Researchers». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.