Սալոնիկի Արիստոտելի համալսարան
Սալոնիկի Արիստոտելի համալսարան Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης | |
|---|---|
Համալսարանի համայնապատկերը | |
| Տեսակ | պետական համալսարան |
| Կարգախոս | Μούσαις Χάρισι Θῦε |
| Հիմնադրված է | 1925 թվական |
| Անվանված է | Արիստոտել |
| Ռեկտոր | Յանիս Միլոպուլոս (Ιωάννης Μυλόπουλος) |
| Ուսանողներ | 95 հազար |
| Բակալավրիատ | 86 հազար |
| Անդամակցություն | UNIMED?, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Ուտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[1], Greek Universities Network?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3], Open Technologies Alliance?[4], Միջազգային ասոցիացիա համալսարաններում և Epicur Alliance? |
| Կամպուս | 230 հազար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սալոնիկի մունիցիպալիտետ |
| Կայք | auth.gr(անգլ.) |
| 40°37′48″N 22°57′29″E / 40.63°N 22.958055555556°E | |
Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան (հուն․՝ Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης , հաճախ կոչվում է պարզապես Արիստոտելի համալսարան), պետական համալսարան Հունաստանի Սալոնիկ քաղաքում[5]:
Առավել խոշոր ակադեմիական հաստատությունն է ինչպես բուն Հունաստանում, այնպես էլ Բալկանյան թերակղզում։ Հիմնադրվել է 1925 թվականին Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսանդրոս Պապանաստիսի առաջարկությամբ։ Ի սկզբանե կոչվում էր Սալոնիկի համալսարան։
1954 թվականին վերանվանվել է։ Համալսարանը կրում է հույն անվանի փիլիսոփա Արիստոտելի անունը, իսկ համալսարանի տարբերանիշը համարվում է Դիմիտրիս Սալոնիկացու նկարը, ով հանդիսանում է Սալոնիկ քաղաքի հովանավոր սուրբը։
Համալսարանը ունի շուրջ 12 ֆակուլտետներ։ Համալսարանի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 230 հազար մ²։
Հիմնական ուսուցման լեզուն հունարենն է։ Համալսարանի ուսանողները ուսումնասիրում են նաև անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.gunet.gr/en/participating-institutes/
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20240407134626/https://eellak.ellak.gr/ta-meli-tis-eellak/
- ↑ Սալոնիկի Արիստոտելի համալսարանի պատմություն(հուն.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոնիկի Արիստոտելի համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||