Մանտո Մավրոգենուս
Մանտո Մավրոգենուս | |
---|---|
հուն․՝ Μαντώ Μαυρογένη | |
![]() | |
1796 - հուլիս 1840 | |
Ծննդավայր | Տրիեստ, Հաբսբուրգի միապետություն |
Մահվան վայր | Պարոս (կղզի), Municipality of Paros, Հունաստան |
Կոչում | գեներալ |
Ստորագրություն | ![]() |
Մանտո Մավրոգենուս (հուն․՝ Μαντώ Μαυρογένους, 1796, Տրիեստ, Հաբսբուրգի միապետություն - հուլիս 1840, Պարոս (կղզի), Municipality of Paros, Հունաստան), հունական անկախության պատերազմի հույն հերոսուհի։ Եղել է հարուստ կին և իր ամբողջ կարողությունը ծախսել է Հունական ազգային-ազատագրական հեղափոխության համար։ Մավրոգենուսի խրախուսմամբ իր եվրոպացի ընկերները գումար և զենք են հանգանակել հեղափոխության համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանտո Մավրոգենուսը ծնվել է Տրիեստում (այն ժամանակ Հաբսբուրգի միապետության, այժմ Իտալիայի մաս) վաճառական և Filiki Eteria-ի անդամի Նիկոլաոս Մավրոգենուսի և Զաչարատի Չացի Բատիի ընտանիքում։ Նրա նախնիներից մեկը՝ հոր մեծ հորեղբայրը, եղել է Օսմանյան կայսրության նավատորմի և Վալախիայի իշխանի դրագոմանը։
Մանտոն մեծացել է ուսյալ ընտանիքում՝ իր վրա կրելով լուսավորության դարաշրջանի ազդեցությունը։ Տրիեստի քոլեջում սովորել է հունական փիլիսոփայություն և պատմություն, ազատ խոսել է ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն։
1809 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պարոս, որտեղ հորից տեղեկացել է, որ Filiki Eteria-ն պատրաստվում է իրականացնել հեղափոխություն։ 1818 թվականին՝ հոր մահից հետո մեկնել է Տինոս։ Պայքարն սկսվելուն պես մեկնել է Միկոնոս և տեղի ղեկավարներին հրավիրել միանալու հեղափոխությանը։
Իր միջոցներով Մատոն զինեց երկու նավերի, որոնք հետապնդեցին Միկոնոսի և Կիկլադների վրա հարձակված ծովահեններին։ 1822 թվականի հոկտեմբերի 22-ին Մանտոնի գլխավորությամբ միկոնոսցիները հետ վանեցին կղզու ափ իջած օսմանյան թուրքերին։ Նա զինեց 150 մարդու՝ արշավելու Պելոպոնես, ինչպես նաև ուժեր և ֆինանսական աջակցություն ուղարկեց Սամոս, երբ թուրքերը սպառնում էին կղզուն։ Ավելի ուշ Մավրոգենուսը Պելոպոնես ուղարկեց ևս հիսուն մարդուց բաղկացած խումբ, ովքեր մասնակցեցին Տրիպոլիցայի պաշարմանը և քաղաքի անկմանը։ Միաժամանակ, Մատոն հոգ էր տանում զինվորների և նրանց ընտանիքների մասին, պատրաստվում էր դեպի Հյուսիսային Հունաստան արշավին և աջակցում էր մի քանի ֆիլհելենների։
Պատերազմի ավարտվից հետո Իոանիս Կապոդիստրիան Մատոնին պարգևատրվել է գեներալ-լեյտենանտ կոչումով և կացարան է ստացել Նաֆպլիոյում։ Մատոնը ստացել է արժեքավոր մի թուր՝ «Δίκασον Κύριε τους αδικούντας με, τους πολεμούντας με, βασίλευε των Βασιλευόντων" (Տեր, դատիր նրանց, ովքեր սխալ են գործում իմ հանդեպ և պայքարում են իմ դեմ, ղեկավարիր թագավորներին) մակագրությամբ։ Թուրը գալիս է Կոստանդիանոս Ա Մեծի ժամանակներից և Մավրոգենուսն այն հանձնել է Կապոդիստրիային։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի հիշատակ Մավրոգենուսի՝ Միկոնոսի բնակիչները Միկոնոսի կենտրոնական հրապարակն անվանել են նրա պատվին և այնտեղ կանգնեցրել նրա կիսանդրին։ Մավրոգենուսի պատվին է կոչվում նաև Պարոս կղզու Պարոիկիա նավահանգստային քաղաքի գլխավոր հրապարակը։ Նրա անունով են կոչվում նաև Հունաստանի մի շարք փողոցներ, նրա պատվին Հունաստանի կառավարությունը թողարկել է մետաղադրամներ[1]։ 1971 թվականին նկարահանվել է «Մանտո Մավրոգենուս» ֆիլմը, որտեղ Մավրոգենուսին մարմնավորել է Ձենի Կարեզին։
1988-2001 թվականների 2 դրախմայի հակառակ կողմում պատկերված է եղել Մանտո Մավրոգենուսը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Greece 2 drachmas 1992»։ Fleur-de-Coin։ Վերցված է 2008-03-30
- ↑ Bank of Greece. Drachma Banknotes & Coins: 2 drachmas Archived 2009-01-01 at the Wayback Machine.. Retrieved on 27 March 2009.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանտո Մավրոգենուս կատեգորիայում։ |