Միկոնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Միկոնոս
հուն․՝ Μύκονος

37°27′ հս․. լ. 25°21′ ավ. ե. / 37.45° հս․. լ. 25.35° ավ. ե. / 37.45; 25.35Կոորդինատներ: 37°27′ հս․. լ. 25°21′ ավ. ե. / 37.45° հս․. լ. 25.35° ավ. ե. / 37.45; 25.35
Երկիր Հունաստան Հունաստան
Վարչատարածքային բաժանում Հարավային Եգեյան կղզիներ
Կղզեխումբ Կիկլադյան կղզիներ
Ջրատարածություն Եգեյան ծով
Մակերես 105.2 կմ2
Բնակչություն (2011) 10,134 մարդ
Բնակչության խտությունը 96 մարդ/կմ2
##Միկոնոս (Հունաստան)
Red pog.svg

Միկոնոս (հուն․՝ Μύκονος, Հունարեն արտասանություն՝ [/ˈmɪkəˌnɒs/][1]), կղզի Հունաստանի հարավ-արևելքում՝ Կիկլադյան կղզիների կազմում: Գտնվում է Տինոս, Սիրոս, Պարոս և Նաքսոս կղզիների միջև:

Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 85,5 քառակուսի կիլոմետր (33.0 մղոն) և գտնվում է ծովի մակարդակից 341 մետր բարձրության վրա (ամենաբարձր լեռնագագաթի բարձրությունը): Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 10,134 մարդ, հիմնականում՝ հույներ:

Կղզու վրա գտնվող ամենամեծ քաղաքը Միկոնոս համանուն բնակավայրն է, որը տեղակայված է կղզու արևմտյան մասում: Այս քաղաքը հայտնի է նաև Խորա անվանումով:

Միկոնոսին տրվել է քամիների կղզի մականունը[2][3]: Տնտեսության գերակա ճյուղը զբսաշրջությունն է: Կղզին հայտնի է իր գիշերային կյանքով՝ հատկապես Հունաստանի ԼԳԲՏ համայնքի համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոնոս կղզու համայնապատկերը
Ծաղկազարդ ծառ կղզում

Հնագիտական գտածոները վկայում են, որ Միկոնոսում մարդը բնակություն է հաստատել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 3000 թվականին: Սակայան առաջին իրական գտածոները թվագրվում են մ.թ.ա. 11-րդ դարին:

Շատ մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից ապրում էի հարևան Դելոս կղզում, որը գտնվում էր Միկոնոսից 2 կմ հեռավորության վրա: Դա նշանակում է, որ այս կղզին կարևոր տարանցիկ առևտրական գոտի էր: Կղզու բնակիչները եղել են հեթանոսներ և պաշտել են բազմաթիվ աստվածների[4]:

Հունական տիրապետությանը հաջորդեց հռոմեականը: Հռոմեական կայսրության պառակտումից հետո մինչև 12-րդ դարը Բյուզանդական կայսրության մաս է կազմել: Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ 1204 թվականին, Միկոնոսը գրավել է Վենետիկի հանրապետության դոժ Անդերա Գիսիի կողմից:

1537 թվականին Միկոնոսի վրա հարձակվել է օսմանյան նավատորմը՝ Հեյրեդդին Բարբարոսայի գլխավորությամբ: Թուրքերը հաղթեցին և վտարեցին տեղի վենետիկյան իշխաններին: Օսմանյան կայսրության կողմից Միկոնոսը կառավարվում էր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որը գլխավորում էր մարզպանը:

1718 թվականին օսմանյան թուրքերը գրավել են տարածաշրջանում վերջին վենետիկյան հենակետը՝ Տինոս ամրոցը: Մինչև 18-րդ դարի վերջը Միկոնոս կղզին բարգավաճում է, որպես խոշոր առևտրական կենտրոն: 1794 թվականին Միկոնոսի ճակատամարտում միմյանց դեմ են դուրս եկել բրիտանական և ֆրանսիական նավատորմերը:

1821 թվականին Միկոնոսը կարևոր դեմ խաղաց Օսմանյան կայսրության դեմ հունական ազգային-ազատագրական հեղափոխության տարիներին: Կղզին տվեց ազատագրական պայքարի մի շարք հերոսներ:

1830 թվականին ստեղծվեց հունական անկախ պետություն՝ ի դեմս Հունաստանի թագավորության: Կղզին անցավ հույների տիրապետության տակ: Այս շրջանում գնալով մարեց կղզու առևտրատնտեսական նշանակությունը: 1904 թվականին հանդիսավոր արարողությամբ բացվեց Կորինթի ջրանցքը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ հույներ լքեցին կղզին և հաստատվեցին Հունաստանի տարբեր շրջանում և այլ երկրներում, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[5]:

19-20-րդ դարերում մեծ տեմպերով սկսեց զարգանալ զբոսաշրջությունը, ի դեմս զբոսաշրջության: Գնալով զբոսաշրջությունը դարձավ կղզու տնտեսության կարևորագույն ճյուղը: Դեռևս 1873 թվականից Դելոս կղզում իր գործունեությունն էր սկսել ֆրանսիական հնագիտական դպրոցը, որը կարևոր պեղումներ է անցկացրել ամբողջ Հունաստանում:

1930-ականներին շատ արվեստագետներ, քաղաքական գործիչներ և հարուստ եվրոպացիներ սկսեցին անցկացնել իրենց հանգիստը Միկոնոսի արևոտ լողափերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում տնտեսությունը ժամանակավորապես անկում է ապրել և վերստին զարգացել է 1950 թվականին:

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոնոսը Կիկլադյան քաղաքակրթության կարևորագույն օրրաներից է: Վաղ կիկլադյան մշակույթը զարգացել է երեք փուլով՝ մ.թ.ա. 3300 և 2000 թվականների միջև, երբ այն մեծամասամբ գտնվում էր Մինոսյան քաղաքակրթության ազդեցության տակ։

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Կիկլադյան քաղաքակրթության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մինոսյան և Հելլադյան քաղաքակրթությունները: Մ.թ.ա. 1400 թվականից հետո լայնորեն տարածվել է ուշ միկենյան կերամիկան, իսկ Կիկլադյան քաղաքակրթությունը կորցրել է իր ինքնուրույնությունը։

Մի շարք հունական դիցաբանական արարածների անվանումներ կապված են Միկոնոս կղզու անվան հետ[6]: Ըստ հունական դիցաբանության՝ Միկոնոսը եղել է արևի աստված Ապոլլոնի թոռը: Կղզում տեղի է ունեցել ճակատամարտ Զևսի և տիտանոսների դեմ, որտեղ հունական հերոս Հերակլեսը սպանել է անհաղթ հսկաների:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոնոս կղզու վրա գտնվող Փսարու գյուղը

Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 85.5 քառակուսի կիլոմետր (33.0 մղոն): Այն գտնվում է ծովի մակարդակից 341 մետր բարձրության վրա: Ամենաբարձր լեռնագագաթն ունի նույնքան բարձրություն:

Միկոնոսը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքից և Եգեյան ծովից 150 կմ (93 մղոն) հեռավորության վրա՝ դեպի արևելք:

Կղզու տարածքում ջրառատ գետեր չկան, սակայն սեզոնային հոսքերը փոխակերպվում են ջրամբարների: Կղզին բաղկացած է հիմնականում գրանիտից, իսկ ռելիեֆը քարքարոտ է: Կղզու տարածքում գերակշռում են սեզոնային ուժեղ քամիները:

Կղզին ունի 12,500 մարդ բնակչություն, որոնց մեծ մասն ապրում է Խորայում[7]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոնոսը Հունաստանի ամենաարևոտ կղզիներից է: Արևը փայլում է տարվա մեջ մինչև 300 օր: Անձրև է գալիս փետրվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում: Նա է պատճառը, որ կլիման հիմնականում չորային է, իսկ բուսականությունը՝ նոսր: Բուսականությունն աճում է ձմռան սկզբից մինչև ամառվա կեսն ընկած ժամանակաշրջանում[8]:

Ջերմաստիճանը ամառային ամիսներին հասնում է մինչև 40 °C: Ամառային ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 28 °C: Ձմեռային միջին ջերմաստիճանը կազմում է 15 °C:

Տարվա ամենատաք եղանակը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը: Միկոնոսում կան երկու տեսակի սեզոնային քամիներ: Առաջինը քամին ձմռանը գալիս է հարավից: Այն երբեմն ուղեկցվում էր փոթորիկներով: Երկրորդ տեսակի քամին գալիս է անապատներից և հասնում է մինչև Միջերկրական ծով:

Միկոնոսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 14
(57)
14
(57)
16
(61)
18
(64)
23
(73)
27
(81)
29
(84)
29
(84)
26
(79)
23
(73)
19
(66)
15
(59)
21.1
(69.8)
Միջին օրական °C (°F) 12
(54)
12
(54)
14
(57)
16
(61)
20
(68)
24
(75)
26
(79)
26
(79)
24
(75)
21
(70)
17
(63)
13
(55)
18.8
(65.8)
Միջին ցածր °C (°F) 10
(50)
10
(50)
11
(52)
13
(55)
17
(63)
21
(70)
23
(73)
23
(73)
21
(70)
18
(64)
14
(57)
11
(52)
16
(60.8)
Տեղումներ մմ (դյույմ) 71
(2.8)
43
(1.69)
40
(1.57)
16
(0.63)
11
(0.43)
0
(0)
7
(0.28)
0
(0)
11
(0.43)
38
(1.5)
59
(2.32)
75
(2.95)
371
(14.6)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 10 9 7 4 3 0 1 0 2 4 8 11 59
Միջին օրական արևային ժամ 7 7 9 11 12 13 14 13 11 9 8 6 10
աղբյուր: holiday-weather.com[9]

Գյուղական բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոնոս կղզու վրա, բացի համանուն քաղաքից կան նաև 9 գյուղական բնակավայրեր: Դրանք են՝

  • Այոս Իոաննիս
  • Այոս Ստեֆանոս
  • Անո Մերա
  • Ֆթելիա
  • Կալաֆաթի
  • Միկոնոս
  • Օրնոս
  • Փլատիս Յալոս
  • Փսարու
  • Տուրլոս
Միկոնոսի համայնապատկերը

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոնոս կղզու տեղական ճաշատեսակներն են՝

  • Կոպանիստի Միկոնու (պանրի տեսակ)
  • Կրեմիդոպիտա
  • Լուզա (նույնացվում է կիպրոսյան համանուն ճաշատեսակի հետ)
  • Օմելետտա
  • Ամիգդալոտո (անուշեղեն)
  • Լազարակիա (անուշեղեն)
  • Մելոպիտա (անուշեղեն)

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոնոսի նոմոսը կամ տարածաշրջանային միավորը հանդիսանում է առանձին վարչատարածքային շրջան, որը միավորվում է Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիայի մեջ:

Ներառում է 10 դիմոսներ: 2011 թվականի կալիկրատիս բարեփոխումներից հետո Միկոնոսի տարածաշրջանային միավորը դարձավ Կիկլադյան պերիֆերիայից անկախ: Միկոնոսի նոմոսի տարածքը կազմում է 105,2 կմ քառակուսի:

2012 թվականի ընտրություններում Միկոնոսի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել ժողովրդավարությանը և ընտրել է Ձախերի արմատական կոալիցիա կուսակցության թեկնածու Ալեքսիս Ցիպրասին[10]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաղացներ Միկոնոս կղզում

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Միկոնոս կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 10,134 մարդ: Հիմնական բնակիչները հույներն են, որոնք խոսում են հունարեն լեզվով:

Բնակչության հիմնական մասը կենտրոնացված է Խորա կամ Միկոնոս քաղաքում: Բնակչությունը դավանում է քրիստոնեություն՝ հույն ուղղափառություն:

Գրանցվում է բնակչության դինամիկ աճ: Ստորև ներկայացված է 1971 թվականից ի վեր բնակչության աճը:

Տարի Բնակչություն
1971 3,863
1981 5,530
1991 6,179
2001 9,320
2011 10,134

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բառարանային աղբյուր Միկոնոս կղզի
  2. «Միկոնոս՝ քամիների կղզի»։ Ճանապարհորդության ձեռնարկ։ Վերցված է փետրվարի 20, 2015 
  3. «Քամիների և կապույտ ծովի կղզին»։ Աշխարհի նորություններ։ Վերցված է փետրվարի 20, 2015 
  4. Քրիստոֆերի փողոց։ Նոր խանութ, Միավորում։ 1995։ էջ 19։ Վերցված է մայիսի 12, 2012 
  5. Tsakos Konstantinos (1998)։ Դելոս-Միկոնոս. Պատմության և հնագիտության օգնական ձեռնարկ։ Դելոս կղզի: Hesperos 
  6. John Freely (հունիսի 4, 2006)։ Կիկլադյան կղզիները Հունական դիցաբանության մեջ։ Զբոսաշրջություն և հանգիստ։ էջ 111։ ISBN 978-1-84511-160-1։ Վերցված է մայիսի 12, 2012 
  7. «Միկոնոս կղզու աշխարհագրություն»։ Վերցված է նոյեմբերի 19, 2013 
  8. «Եղանակը Միկոնոսում»։ Վերցված է նոյեմբերի 19, 2013 
  9. «Weather Averages for Santorini, Greece»։ holiday-weather.com։ Վերցված է 2016-09-26 
  10. Սիմոն Ռոջերս (2012-05-06)։ «Հունաստանի ընդհանուր վիճակագրական տվյալներ»։ guardian.co.uk։ Վերցված է 2013-03-26