Դիմիտրիոս Տոֆալոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրիոս Տոֆալոս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ, wrestler և մարզիչ
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 14, 1884(1884-04-14)[1]
Ծննդավայր՝Պատրաս, Հունաստան
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 15, 1966(1966-11-15) (82 տարեկան)
Մահվան վայր՝Պատրաս
Ակումբ՝Panachaiki G.E.?

Դիմիտրիոս Տոֆալոս (հուն․՝ Δημήτριος Τόφαλος , ապրիլի 14, 1884(1884-04-14)[1], Պատրաս, Հունաստան - նոյեմբերի 15, 1966(1966-11-15), Պատրաս[2][3]), հույն ծանրամարտիկ, Հունաստանի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, որի անունը 20-րդ դարի կեսին հունարենում սկսել է կիրառվել որպես հաղթանդամ տղամարդու հոմանիշ (τόφαλος)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիոս Տոֆալոսը ծնվել է 1884 թվականին Պատրաս քաղաքում, առևտրականի ընտանիքում։ Եղել է երեք երեխաներից ավագը[5]։ Դպրոցում չի փայլել առաջադիմությամբ, բայց ամրակազմ և բարձրահասակ երեխան իր բարի վարքագծի շնորհիվ սիրված է եղել ուսուցիչների կողմից։ 16 տարեկան հասակում նրա քաշը կազմել է 102 կգ։ 1899 թվականին Տոֆալոսը ընդունվել է Պանահայիկի սպորտային ակումբ (հուն․՝ Παναχαϊκή, հիմնադրվել է 1891 թվականին[6]

Չնայած իր ֆիզիկական թերությանը (12 տարեկան հասակում դժբախտ պատահարի պատճառով նրա մի ձեռքը կարճ է եղել մյուսից) նա շատ հաղթանակներ է տարել ծանրամարտում և դարձել այդ ժամանակների Հունաստանի ամենահայտնի ծանրամարտիկը։

Դիմիտրիոս Տոֆալոս (№ 700) 1906 թվականի Օլիմպիադայի հաղթող, կանգնած է արծաթե մրցանակակիր ավստրիացի Յոզեֆ Շտայնբախի հետևում (№ 872)

1901 թվականին, Հունաստանի ծանրամարտի առաջնության ժամանակ, նա դարձել է արծաթե մրցանակակիր։ Արդյունքում, Տոֆալոսը դարձել է Հունաստանի բազմակի չեմպիոն։ 1904 թվականին նա սահմանել է աշխարհի ռեկորդ։ Տոֆալոսն իր ծանրամարտիկի կարիերայի ընթացքում նվաճել է 140 մրցանակ։

Դիմիտրիոս Տոֆալոսը մահացել է 1966 թվականի նոյեմբերի 15-ին Պատրասում՝ 82 տարեկան հասակում։ Նրա մարմինը հուղարկավորվել է Պատրասի առաջին գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրիոս Տոֆալոսը աճյունը Պատրասի առաջին գերեզմանատանը։

Պատրասի փողոցներից մեկը անվանվել է Տոֆալոսի պատվին[7]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Κώστας Α. Κοκκοβίκας, Αχαΐα. Περί αθλητικού παρελθόντος, έκδοση: Ακτίνα. Επικοινωνία-Προβολή. Μονοπρόσωπη ΕΠΕ, Πάτρα 2004
  • Πέτρος Λινάρδος, Η Σμύρνη του Πανιώνιου, Οι φίλοι των τεχνών, Νέα Σμύρνη 1998. ISBN 960-86238-0-4
  • Νίκος Ε. Πολίτης, Ο Πατραϊκός αθλητισμός, Τόμος Β΄, Από την εποχή του Τόφαλου ως την ίδρυση της Παναχαϊκής, Αχαϊκές εκδόσεις, Πάτρα 1997. ISBN 960716492X
  • Νίκος Ε. Πολίτης, Ο Πατραϊκός αθλητισμός, Τόμος Α΄, Η πρώτη δεκαετία 1891—1900, Αχαϊκές εκδόσεις, Πάτρα 1994. ISBN 9607164911

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20200418073957/http://www.sports-reference.com/olympics/athletes/to/dimitrios-tofalos-1.html
  2. Μακεδονία, 16 Νοεμβρίου 1966. Αναφέρεται ότι «απέθανε σε ηλικία 82 ετών».
  3. Φύλλο εφημερίδα «Έθνος» της 16 Νοεμβρίου του 1966, σελ. 1: «Πέθανε ο θρυλικός Ολυμπιονίκης Τόφαλος»
  4. Γεωργίου Δ. Μπαμπινιώτη, Λεξικό της Νέας Ελληνικής Γλώσσας, Αθήνα 2008, σελ. 1783. ISBN 978-960-89751-6-3
  5. http://www.newsbeast.gr/portraita/arthro/761199/o-gigadas-tis-arsis-varon-dimitris-tofalos
  6. Politis, N.G. (1994). Sports in Patras, Tome A, The first decade 1891-1900. Patras: Achaikes Ekdoseis. ISBN 960-7164-91-1.
  7. Κλειστό Πάτρας "Ολυμπιονίκης Δημήτρης Τόφαλος"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]