Անվանակարգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անվանակարգում (նոմենկլատուրա), քիմիական տարրերի և միացությունների, քիմիական տարրերի և միացությունների անվանումների համակարգ, որը, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում ապահովում է նյութի բաղադրությունը ցույց տվող միանիշ անվանումը։

Քիմիայի զարգացման սկզբնական շրջանում նոր հայտնաբերված նյութերին տրվում էին պատահական անուններ, որոնք առաջանում էին նյութի բնորոշ հատկության, օգտագործման կամ ստացման եղանակի, աղբյուրի, արտահանող երկրի կամ հայտնաբերող գիտնականի անուններից (ֆոսֆոր, կերակրի աղ, պիրոգալոլ, միզանյութ, չիլիական բորակ, բերթոլեի աղ և այլն)։ Նրանցից շատերը պահպանվել և օգտագործվում են (ավելի հաճախ՝ տեխնիկայում) մինչե այժմ։

Պատահական անուններ են տրվում նաև դեռևս անհայտ կառուցվածք ունեցող նյութերին։ Քիմիայի զարգացման շնորհիվ հայտնաբերվող բազմաթիվ նյութեր անվանելու համար անհրաժեշտ դարձավ (18-րդ դար) ստեղծել գիտական անվանակարգում։ Առաջին գիտական անվանակարգը մշակեցին Գ. Մորվոե, Ա. Լավուազիեն, Կ. Բերթոլեն և Ա. Ֆուրկրուան (1787 թվական)։ Ավելի ուշ անվանակարգը դարձավ միջազգային քիմիական ընկերության պարբերական քննարկման առարկա։

Միջազգային քիմիայի կոնգրեսը (ժնև, 1892 թվական) հաստատեց անվանակարգը, որը հայտնի է ժնևյան անվանակարգ անունով։ Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) բազմիցս քննարկել և քննարկում է գիտական անվանակարգման խնդիրները և մշակում քիմիական նյութերի անվանակոչման սկզբունքներ (Լյեժ՝ 1930 թվական, Հռոմ՝ 1938 թվական, Լոնդոն՝ 1947 թվական, Ամստերդամ՝ 1949 թվական, Մյունխեն՝ 1959 թվական և այլն)։

ժամանակակից հայերեն քիմիան գրականության մեջ օգտագործվում են հին հայկական, պատահական և միջազգային ճանաչում գտած որոշումների հիման վրա ստեղծված անվանումներ, ինչպես նաև ռուսերենից և այլ լեզուներից փոխ առնված անվանումների ձևեր։ Ազգային լեզուներով անվանակարգում են մշակվել (Էստոնիա Էստոնիա, Մոլդավիա) և մշակվում են (Ռուսաստան Ռուսաստան, Ուկրաինա Ուկրաինա, Լատվիա Լատվիա, Ադրբեջան Ադրբեջան) Սովետական Միության մի շարք հանրապետություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 436 CC-BY-SA-icon-80x15.png