Կենսամեխանիկա
Կենսամեխանիկա, կենսաֆիզիկայի բաժին. ուսումնասիրում է կենդանի հյուսվածքների, բջիջների[1], օրգանների և ամբողջական օրգանիզմի մեխանիկական հատկությունները, ինչպես նաև նրանցում ընթացող մեխանիկական երևույթները[2]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կենսամեխանիկան» նախկինում անվանել են սաղմնաբանության բաժիններից մեկը՝ զարգացման մեխանիկան։
Շարժումների կենսամեխանիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժումների կենսամեխանիկան, հենվելով անատոմիայի և տեսական մեխանիկայի տվյալների վրա, հետազոտում է շարժողական օրգանների կառուցվածքը։ Շարժման կենսամեխանիկական ուսումնասիրությունները լինում են.
- կառուցվածքային (մարմնի կինեմատիկական շղթաների ազատության աստիճանների թիվը և բնույթը),
- կինեմատիկական (հետագիծը, արագությունը և արագացումը)
- դինամիկական (ներքին և արտաքին փոխազդեցությունների հետևանքով առաջացող ուժերը)։
Ուսումնասիրման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտվող շարժումների կինեմատիկական բնութագրերը որոշելու համար օգտագործում են գրանցման տարբեր մեթոդներ, որոնցից առավել կիրառական են՝
- օպտիկականը՝ արագացված կինոնկարահանումներ,
- ցիկլոգրաֆիա, կիմոցիկլոգրաֆիա, և
- էլեկտրական։
Նշված մեթոդներով որոշվում են մարմնի տարածական տեղափոխությունը, նրա առանձին մասերի շարժումը միմյանց նկատմամբ և այլն։ Արյան շրջանառության կենսամեխանիկան ուսումնասիրում է սրտի և անոթների առաձգական հատկությունները, արյան հոսքին ցույց տրվող հիդրավլիկական դիմադրությունը, արյան շարժումը և սրտի աշխատանքը։
Կենսամեխանիկան զբաղվում է նաև շնչառական ապարատի, ինչպես նաև առանձին օրգանների (թոքեր, կրծքավանդակ) շարժումների դինամիկայի և գործունեության ուսումնասիրությամբ։
Կենսամեխանիկաի հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսամեխանիկաի հետազոտությունների սկիզբը դրել է Լեոնարդո դա Վինչին, որն անատոմիայի և մեխանիկայի տեսանկյունով ուսումնասիրել է մարդու շարժումները։
Կենսամեխանիկայի բնագավառում կարևոր են Պյոտր Լեսգաֆտի, Իվան Սեչենովի, Նիկոլայ Բեռնշտայնի և ուրիշների աշխատանքները։ Կենսամեխանիկական հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության տարբեր ոլորտների՝ աշխատանքի և սպորտի ֆիզիոլոգիայի, կլինիկական ու ռազմական, բժշկագիտության, վնասվածքների և օրթոպեդիայի համար։ Կենսամեխանիկան մեծ նշանակություն ունի նաև պրոթեզավորման գործում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сеченев H.M., Oчepк pa6очих движений человека, M., 1901;
- Исследования по биодинамике ходьбы, 6era, прыжка, под редакции H.A. Бернштейна, M., 1940.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biomechanical stress analysis on bone parts & implants(չաշխատող հղում)
- Biomechanics and Movement Science Listserver (Biomch-L)
- Biomechanics Links
- A Genealogy of Biomechanics Արխիվացված 2013-08-08 Wayback Machine
- The Instituto de Biomecánica de Valencia (IBV – Biomechanics Institute of Valencia) Արխիվացված 2014-11-01 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ R. McNeill Alexander (2005) Mechanics of animal movement(չաշխատող հղում), Current Biology Volume 15, Issue 16, 23 August 2005, Pages R616-R619.
- ↑ Hatze, Herbert (1974). «The meaning of the term biomechanics». Journal of Biomechanics. 7: 189–190. doi:10.1016/0021-9290(74)90060-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 372)։ |