Աբու Հանիֆա Դինավարի
Աբու Հանիֆա Դինավարի արաբ․՝ أبو حنيفة الدِينَوَرِي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 828 կամ 815 Dinavar District, Sahneh County, Քերմանշահի նահանգ, Իրան |
Մահացել է | 895[1] կամ 896 |
Քաղաքացիություն | Իրան |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | աստղագետ, աշխարհագրագետ, մաթեմատիկոս, պատմաբան, աստղագուշակ, բուսաբան, կենսաբան, ճարտարագետ և բանաստեղծ |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն, բուսաբանություն և բանասիրություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[1] |
Աբու Հանիֆա Ահմադ իբն Դաուդ ադ-Դինավարի (պարսկերեն՝ ابوحنيفه دينوری, արաբ․՝ بن داود الدِينَوَرِي, 828 կամ 815, Dinavar District, Sahneh County, Քերմանշահի նահանգ, Իրան - 895[1] կամ 896[2]), իսլամական ոսկեդարի ժամանակաշրջանի հանրագիտակ գիտնական, աստղագիտության, գյուղատնտեսության, բուսաբանության, մետաղաձուլության, աշխարհագրության, մաթեմատիկայի, պատմության բնագավառների աշխատություների հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները ծագումով ներկայիս Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Դինավար տարածաշրջանից են (ուսումնասիրողների մի մասի կարծիքով՝ ապագա գիտնականը ինքն էլ հենց Դինավարում է ծնվել)։ Ուսանել ու դաստիարակվել է աբասյան խալիֆայության դարաշրջանի ավանդույթների ոգով. Սպահանում ուսումնասիրել է աստղագիտություն, մաթեմատիկա, մեխանիկա, Քուֆում ու Բասրայում՝ բանասիրություն և պոեզիա։
Դինավարիի հիմնական ուսուցիչները եղել են իր հայրը և Յաղուբ իբն ալ-Սիկկիթը։ Պատմական աղբյուրները նրան բնութագրում են որպես ավանդույթներին հավատարիմ անձնավորության[3]։
Դրանցում հիշատակվում է, որ Դինավարին հեղինակել է տասնվեց աշխատություն։ Առավելագույնս կարևորվում է նրա «Բույսերի գիրքը», մի աշխատություն, որի համար նրան համարում են արաբական բուսաբանության հիմնադիրը։ Բարձր են գնահատվում նաև Դինավարիի պատմագիտական աշխատությունները և հատկապես դրանցից երկուսը՝ «Քիթաբ ալ-ահբար աթ-թիվալ»-ը և «Անսաբ ալ-Աքրադ»-ը. առաջինը ներկայացնում է իսլամական համաշխարհային պատմությունը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից մինչև իններորդ դար, իսկ երկրորդը նվիրված է քուրդ ժողովրդի ծագումնաբանության ուսումնասիրությանը[4][5][6]։
Հանրագիտակ գիտնականի ազգային պատկանելության հարցը վեճերի տեղիք է տվել ուսումնասիրողների շրջանում։ Լյուդվիգ Ադամեկը գտնում է, որ նա քուրդ էր, «Իսլամի հանրագիտարան»-ը նրան դասում է արաբ գիտնականների շարքին, «Բրիտանական հանրագիտարան»-ը համարում է պարսիկ կամ քուրդ, «Իրանիկա»-ն էլ՝ պարսիկ[7][8][9][10][11]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթեմատիկա և բնական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kitâb al-kusuf («Գիրք արևի խավարումների մասին»)
- Kitāb an-nabāt yufadiluh al-‘ulamā' fī ta’līfih (كتاب النبات يفضله العلماء في تأليفه), ‘Բույսեր
- Kitāb Al-Anwā (كتاب الانواء) 'Եղանակի մասին'
- Kitāb Al-qiblah wa'z-zawāl Աստղերով կողմնորոշվելու մասին
- Kitāb ḥisāb ad-dūr (كتاب حساب الدور), "Թվաբանություն/Շրջանագծի, շրջանի հաշվումներ
- Kitāb ar-rud ‘alā raṣd al-Iṣbhānī (كتاب الردّ على رصدٌ الاصفهانى)
- Kitāb al-baḥth fī ḥusā al-Hind (كتاب البحث في حسا الهند), Հնդկական թվաբանության վերլուծություն
- Kitāb al-jam’ wa'l-tafrīq (كتاب الجمع والتفريق); Գիրք թվաբանության/Գումարում և հանում
- Kitāb al-jabr wa-l-muqabila (كتاب الجبر والمقابلة), Հանրահաշիվ և հավասարում
- Kitāb nuwādr al-jabr (كتاب نوادرالجبر), Հանրահաշվական հազվադեպ ձևեր
Հասարակական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kitāb al-akhbār al-ṭiwāl (كتاب الاخبار الطوال), Ընդհանուր պատմություն
- Kitāb Kabīr (كتاب كبير) Մեծ գիրք (գիտությունների պատմության մասին)
- Kitāb al-faṣāha (كتاب الفصاحة), Գիրք ճարտասանության
- Kitāb al-buldān (كتاب البلدان), Քաղաքների (տարածաշրջանների) գիրք (աշխարհագրություն)"
- Kitāb ash-sh’ir wa-shu’arā’ (كتاب الشعر والشعراء), Պոեզիան և պոետները
- Kitāb al-Waṣāyā (كتاب الوصايا), Հանձնարարականներ
- Kitāb ma yulahan fīh al’āmma (كتاب ما يلحن فيه العامّة), Ինչպես շտկել խոսքի արատները
- Islâh al-mantiq (Խոսքի բարելավում)
- Ansâb al-Akrâd (Քրդերի նախնիները)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Крачковский И. Ю. Избранные сочинения. — М., Л.: Издательство Академии Наук СССР, 1957. — Т. 4. — С. 118.
- ↑ Nadim (al-) Abū al-Faraj M. i. Isḥāq (1970)։ Dodge Bayard, ed.։ Al-Fihrist։ New York & London: Columbia University Press։ էջ 172
- ↑ "ad-Dīnawarī." Encyclopædia Britannica. 2008. Encyclopædia Britannica Online. 27 Dec. 2008
- ↑ Encyclopedia Iranica, “DĪNAVARĪ, ABŪ ḤANĪFA AḤMAD”, CHARLES PELLAT.
- ↑ Կաղապար:Obra citada, in Կաղապար:Obra citada
- ↑ Nadim (al-), 1970, II, էջ 981
- ↑ Cahen, 2006, էջ 198
- ↑ Pellat Charles։ «DĪNAVARĪ, ABŪ ḤANĪFA AḤMAD»։ ENCYCLOPÆDIA IRANICA։ Վերցված է 27 April 2016
- ↑ Cahen Claude (2006)։ Young M.J.L., Latham J.D., Serjeant R.B., eds.։ Religion, learning, and science in the ʻAbbasid period (1. publ. ed.)։ Cambridge: Cambridge University Press։ էջ 198։ ISBN 978-0521028875։ «Abu Hanlfah al-DInawarl was a Persian of liberal outlook, who took an interest in botany among other sciences.»
- ↑ Clarke Nicola (2018)։ «al-Dinawari»։ in Nicholson Oliver։ The Oxford Dictionary of Late Antiquity։ Oxford University Press։ էջ 484։ ISBN 978-0192562463
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nicholson Oliver (2018)։ The Oxford Dictionary of Late Antiquity։ Oxford University Press
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dinawari at Encyclopædia Britannica
- The Book of plants of Abu Hanifa ad-Dinawari
- Translation of the Pre-Islamic Portion of al-Akhbar al-Tiwal by Jackson Bonner Archived 2018-11-11 at the Wayback Machine.
- al-Dīnawarī // Encyclopedia Britannica.
|
- ↑ al-Dinawari // Encyclopedia Britannica
- ↑ W. Adamec Ludwig (2009)։ Historical Dictionary of Islam։ Scarecrow Press։ էջ 84։ ISBN 978-0-8108-6161-9
- ↑ Encyclopedia of Islam, ed., Th. Houtsma, Brill Academic, 1993 p. 977
- ↑ B. Lewin։ «al-DĪNAWARĪ» (անգլերեն)։ Brill։ doi:10.1163/1573-3912_islam_sim_1868