Օտտո Ստրուվե
Օտտո Ստրուվե (անգլ.՝ Otto Struve, օգոստոսի 12, 1897[1][2][3], Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 6, 1963[1][2][3], Բերկլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուս-ամերիկյան աստղաֆիզիկոս, Վասիլի Ստրուվեի ծոռը։
Ավարտել է Խարկովի համալսարանը (1919)։ 1920 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 1932 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1932-1947 թվականներին՝ նույն համալսարանի Երքսի և Մակդոնալդի աստղադիտարանների տնօրեն, «Ասթրոֆիզիքլ ժըրնըլ» («Astrophysical Journal») ամսագրի գլխավոր խմբագիր։ 1950-1959 թվականներին Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ և աստղադիտարանի տնօրեն։ Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանի առաշջին տնօրենը (1959-1962)։ Միջազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտ (1948-1952), ապա՝ պրեզիդենտ (1952-1955)։


Աշխատանքները նվիրված են աստղային սպեկտրոսկոպիայի հարցերին։ Առաջին անգամ (Գ․ Շախի հետ) որոշել է ջերմ աստղերի պտտման արագությունները։ Ուսումնասիրել է պեկուլյար աստղերի, միջաստղային գազի և գալակտիկայում իոնացված ջրածնի (H2) սպեկտրները։ Կատարել է աստղագիտական գիտելիքների քարոզման մեծ աշխատանք։ Մասնավորապես, առանձին հոդվածով հանդես է եկել Բյուրականում հայտնագործված աստղասփյուռների տեսության վերաբերյալ, կարևորելով դրա նշանակությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- 1 2 3 4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- 1 2 3 4 5 6 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- 1 2 Notable Names Database — 2002.
- ↑ https://www.starformation.news/newsletter/interviews/beverly-lynds
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/henry-draper-medal.html
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/otto-struve
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Ստրուվե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 161)։ |
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1963 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աստղաֆիզիկոսներ
- Ամերիկացի աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ