Նիկոլայ Սեմյոնով
Նիկոլայ Նիկոլաևիչ Սեմյոնով (ռուս.՝ Николай Николаевич Семёнов, (ապրիլի 3 (15), 1896, Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1986[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932 թ.), հասարակական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1966 թ., 1976 թ.)։
Ավարտել է Պետրոգրսդի համալսարանը (1917 թ.)։ Աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (1920-1931 թթ.) և Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտում (պրոֆեսոր 1928-1931 թթ.)։ 1931 թ.-ից ԽԱՀՄ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ-ի տնօրենն է, 1944 թվականից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆ․։ Եղել է ԱՀՄ ԳԱ փոխպրեզիդենտը (1963-1971 թթ.), ԽՍՀՄ ԳԱ քիմիական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը (1957-1963 թթ.) և «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահը (1960-1963 թթ.)։ 1961-1966 թթ.՝ ԱՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։ Սեմյոնովը ստեղծել է գազային խառնուրդների ջերմային պայթյունի տեսությունը և մշակել բոցի տարածման, դետոնացման, պայթուցիկ նյութերի և վառոդների այրման ուսմունքը։ Հայտնաբերել է ճյուղավորված շղթայական ռեակցիաները և շղթայական բոցավառման (պայթյունի) երևույթը։ Ստեղծել է շղթայական ռեակցիաների ընդհանուր քանակական տեսությունը (չճյուղավորված, ճյուղավորված և «այլասերված» ճյուղավորված շղթայական ռեակցիաների համար)։
Սեմյոնովն աշխատակիցների հետ հայտնաբերել է կատալիզի նոր տեսակ՝ իոնական տարասեռ (հետերոգեն) կատալիզը բազմամոլեկուլային ադսորբցիոն շերտերում և բարակ թաղանթներում, զարգացրել է տարասեռ կատալիզում ազատ արժեքականությունների ունեցած դերի մասին պատկերացումները։ Ավելի ուշ ուսումնասիրել է էներգիական ճյուղավորումներով շղթայական ռեակցիաները (որոնք շղթայական ռեակցիաների նախկինում անհայտ տեսակ էին) և մետաղակոմպլեքսային կատալիզատորների մասնակցությամբ ընթացող համասեռ (հոմոգեն) կատալիզի կինետիկան և մեխանիզմը։ Սեմյոնովը արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ է։ ԽՍՀՄ V—VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետական (1941 թ., 1949 թ.), լենինյան (1976 թ.) և նոբելյան (1956 թ.) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 7 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Семёнов Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1956 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 320.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 282)։ ![]() |
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Սարատով քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 25 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Ռուս քիմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային քիմիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ