Նիկողայոս Ենիկոլոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Նիկողայոս Ենիկոլոպյան
Ծնվել է մարտի 13, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:13|2|0}})[1]
Կուսապատ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է հունվարի 22, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}}) (68 տարեկանում)
Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ) Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտ քիմիա
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր (1960)
Պարգևներ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Լենինյան մրցանակ Վ. Ա. Կարտինի անվան պարգև և Gold Medal of the Soviet Peace Foundation
Երեխա(ներ) Սերգեյ Ենիկոլոպոլով

Նիկողայոս Սարգսի Ենիկոլոպյան (մարտի 13, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:13|2|0}})[1], Կուսապատ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ - հունվարի 22, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}}), Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), հայ խորհդրային քիմիկոս։ ԽՍՀՄ ակադեմիկոս (1976), ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պոլիմերման պրոցեսների լաբորատորիայի վարիչ (1959 թվականից), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր (1959 թվականից), ԽՍՀՄ-ի ընդհանուր քիմիայի բաժանմունքին կից բարձրամոլեկուլային միացությունների գծով գիտական խորհրդի փոխնախագահ (1968 թվականից), ԽՍՀՄ նախագահությանը կից նոր սինթետիկ նյութերի գծով գիտական խորհրդի փոխնախագահ (1972 թվականից), ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի կոմիտեին կից ժողովի տնտեսության մեջ պոլիմերների օգտագործման գիտական խորհրդի փոխնախագահ (1972 թվականից), պոլիմերների և կոմպոզիցիոն նյութերի բաժնի վարիչ (1973 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1945 թ.)։ 1946 թվականից աշխատել է ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։ Աշակերտել է Լևոն Ռոտինյանին և Նիկոլայ Սեմյոնովին։ Աշխատանքները վերաբերում են ածխաջրածինների օքսիդացման շղթայական և իոնային պոլիմերման ռեակցիաների կինետիկայի ու մեխանիզմի, մակրոմոլեկուլների առաջացման ու փոփոխման վրա ֆիզիկական տարբեր ազդակների ներգործության ուսումնասիրությանը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը մշակել է այլասերված֊ ճյուղավորված պրոցեսների քանակական տեսության հիմունքները և հաստատել պարզագույն ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը հայտնաբերել է աճող շղթաների ակտիվ կենտրոնների և մակրոմոլեկուլների օղակների փոխազդեցությունից առաջացող շղթայի փոխանցման նոր ակտ՝ շղթայի կտրատումով։ Սրա համար Նիկողայոս Ենիկոլոպյանը արժանացել է ԽՍՀՄ-ի հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմին (1966 թ.)։ Պոլյար հետերոցիկլավոր մոնոմերների պոլիմերման դեպքում ցույց է տվել բարձրամոլեկուլային միացության մասնակցությունը պոլիմերման բոլոր տարրական ակտերում, իսկ պինդ ֆազում ընթացող պոլիմերման համար հայտնաբերել է սողքային մեխանիզմ։ Պոլիմերման վերաբերյալ Նիկողայոս Ենիկոլոպյանի ստեղծած տեսությունը հնարավորություն է տալիս որոշել ելային պոլիմերի մոլեկուլակշռային բաշխումը ըստ դեստրուկցիայի կինետիկայի։ Հեղինակ 1300 գիտական աշխատության և մենագրության, 30 հայտնագործության և արտոնագրի։ Նիկողայոս Ենիկոլոպյանի աշխատանքները արտոնագրված են 10 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ениколопов Николай Сергеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516 CC-BY-SA-icon-80x15.png