Jump to content

Պաֆնուտի Չեբիշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաֆնուտի Չեբիշև
Пафнутий Чебышёв
Ծնվել էմայիսի 4 (16), 1821[1]
Akatovo, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894[2][1] (73 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանTransfiguration church, Spas-Prognanye[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիճակագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[1]
Գործունեության ոլորտհավանականությունների տեսություն, թվերի տեսություն, կիրառական մաթեմատիկա, կիրառական մեխանիկա, մաթեմատիկական անալիզ, մեխանիկա, Վիճակագրություն[4], անալիտիկ երկրաչափություն[4] և մաթեմատիկա[4]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1][5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[6], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա[7], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[7], Բոլոնիայի ինստիտուտի գիտությունների ակադեմիա[7], Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական ընկերություն և Լինչեի ազգային ակադեմիա[8]
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1841)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1849)[9][1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][10]
Գիտական ղեկավարՆիկոլայ Բրաշման[9]
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Գրավե, Ալեքսանդր Կորկին[9], Ալեքսանդր Լյապունով[9], Անդրեյ Մարկով[9], Վլադիմիր Մարկով[9], Կոնստանտին Պոսսե[9], Եգոր Զոլոտարյով[9], Պավել Օսիպովիչ Սոմով, Յուլիան Սոխոցկի և Անդրեյ Կիսելյով
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Pafnuty Chebyshev Վիքիպահեստում

Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև (ռուս.՝ Пафнутий Львович Чебышёв) (մայիսի 4, մայիսի 4 (16), 1821[1], Akatovo, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական դպրոցի հիմնադիր, Գիտությունների ակադեմիայի (1859)[12] և 24 այլ երկրների ակադեմիկոս[13]։

Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են մաթեմատիկական անալիզին, հավանականությունների տեսությանը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսությունը, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և քառակուսային մոտարկումների տեսությունը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։

Չեբիշևի աշխատանքները դեռևս նրա կենդանության օրոք ճանաչում են ստացել Ռուսաստանում և արտասահմանում։ Նա ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի (1871), Փարիզի գիտությունների ակադեմիայի (1874), Լոնդոնի թագավորական ընկերության (1877) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ կամ պատվավոր անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաֆնուտի Չեբիշև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 686