Անդրեյ Մարկով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկով
Անդրեյ Անդրեևիչ Մարկով (ռուս.՝ Андрей Андреевич Марков, հունիսի 2 (14), 1856, Ռյազան, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 20, 1922[1][2][3], Պետրոգրադ, ԽՍՀՄ[1]), ռուս մաթեմատիկոս։ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1890)։ 1886 թվականից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1878)։ Մարկովի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, հավանականությունների տեսությանը, մաթեմատիկական անալիզին։ Մարկովի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը (1880 թվական) տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Մարկովի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մարկովն առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մարկովն ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մարկովյան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական մարկովյան պրոցեսների արդի տեսությանը։ Մարկովն զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Марков Андрей Андреевич (русский математик) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 379.
- 1 2 3 4 5 6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 5 6 7 8 9 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Մարկով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 324)։ |
- Հունիսի 14 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Ռյազան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 20 մահեր
- 1922 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս մաթեմատիկոսներ
- Թվերի տեսության մասնագետներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ռուս աթեիստներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ