Կլոդ Բերթոլե
Կլոդ Լուի Բերթոլե (ֆր.՝ Claude Louis Berthollet, դեկտեմբերի 9, 1748[1][2][3][…], Տալուար[4] - նոյեմբերի 6, 1822[5][2][3][…], Արկեյ[4]), ֆրանսիացի քիմիկոս, քիմիական հավասարակշռության մասին ուսմունքի հիմնադիր։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1785-ից), Փարիզի Նորմալ և Պոլիտեխնիկ դպրոցների քիմիայի պրոֆեսոր (1794)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերթոլեն աշխատել է Թուրինում, ապա՝ Փարիզում (1772)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին ակտիվորեն մասնակցել է բորակի, պողպատի և ռազմական նշանակություն ունեցող այլ նյութերի արտադրության կազմակերպմանը։ Բերթոլեն առաջինը հարեց Ա․Լ․ Լավուազիեի հակաֆլոգիստոնյան տեսակետին։ Մասնակցել է քիմիական նոր անվանակարգման աշխատանքներին (1786–1787)։ Նրա կարևոր աշխատանքներից են կտավի, մոմի, թղթի՝ քլորով սպիտակեցման եղանակը (1785) և քլորի թթվածնական թթուների մի շարք աղերի (նաև բերթոլեի աղի) հայտնաբերումը։ Որոշել է ամոնիակի (1785), կապտաթթվի (1786) և ծծմբածխածնի (1788) քիմիական բաղադրությունը։ Բերթոլեն հաստատեց, որ քիմիական ռեակցիայի ուղղությունը որոշվում է փոխազդող նյութերի զանգվածով, հատկություններով և ռեակցիայի պայմաններով։ Բերթոլեն քիմիական ռեակցիան համարում էր անընդհատ ու դարձելի երևույթ և ենթադրում, որ առաջացող նյութերը փոփոխական բաղադրություն ունեն։ Այդ տեսակետը վիճարկեց ֆրանսիացի քիմիկոս Ժ․ Լ․ Պրուստը։ Վեճը ավարտվեց (1801–1808) Բերթոլեի պարտությամբ և հաստատուն բաղադրության օրենքի հայտնաբերմամբ։ Սակայն 20-րդ դարի սկզբին ռուս քիմիկոս Ն․Մ․ Կուռնակովը ցույց տվեց փոփոխական բաղադրությամբ նյութերի գոյությունը, որոնք, ի պատիվ Բերթոլեի, անվանվեցին բերթոյիդներ։
Բերթոլեի պատվին[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոդ Լուի Բերթոլեի պատվին անվանվել են հարավամերիկյան ցեղատեսակի բույսերը Բերթոլետիա (Bertholletia), որոնց պատկանում է՝ Բրազիլական ընկույզի հայտնի տեսակը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Туринская академия наук — 1757.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1748 ծնունդներ
- Նոյեմբերի 6 մահեր
- 1822 մահեր
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Թուրինի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի քիմիկոսներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ