Ջոն Դալթոն
Ջոն Դալթոն (անգլ.՝ John Dalton, 6 սեպտեմբերի, 1766, Իգլսֆիլդ, Անգլիա - 27 հուլիսի, 1844, Մանչեսթեր), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1822 թ.)։ Ուսումնասիրել է գազերի խառնուրդների հատկությունները, հայտնաբերել գազերի պարցիալ ճնշումների օրենքը (1801 թ.) և գազերի լուծելիության կախումը պարցիալ ճնշումից (1803 թ.)։
Հետազոտել է հեղուկների գոլորշիացման երևույթը։ 1802 թ., Գեյ-Լյուսակից և Շառլից անկախ, գտել է, որ հաստատուն ճնշման և ջերմաստիճանի միատեսակ բարձրացման դեպքում բոլոր գազերն ընդարձակվում են միանման։ Դալթոնը զարգացրել է ատոմիստական ուսմունքը և այն կիրառել քիմիայում։ Հայտնաբերել է (1803 թ.) բազմապատիկ հարաբերությունների օրենքը, տվել քիմիական տարրերի հարաբերական ատոմական կշիռների առաջին աղյուսակը։ 1794 թ. առաջինն է նկարագրել դալթոնիզմը։
Վախճանվել է 1844 թվականի հուլիսի 27-ին Մանչեստրում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.biography.com/people/john-dalton-9265201
- ↑ Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Дальтон Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Notable Names Database — 2002.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 263)։ ![]() |
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1766 ծնունդներ
- Հուլիսի 27 մահեր
- 1844 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Ատոմիստներ
- Բրիտանացի քիմիկոսներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին