Դալտոնի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դալթոնի օրենք

Դալթոնի օրենքներ, ֆիզիկական օրինաչափություններ, որոնք ենթարկվում են քիմիապես իրար հետ չփոխազդող գազերի խառնուրդի հատկությունները։ Օրենքների ձևակերպումը Դալտոնը սկսել է 19-րդ դար[1] սկզբին։

  1. Գազերի խառնուրդի լրիվ ճնշումը հավասար է բաղադրիչևերի պարցիալ ճնշումների գումարին (սահմանել է Զ. Դալթոնը, 1801 թվականին)։
  2. Հաստատուն ջերմաստիճանում գազային խառնուրդի յուրաքանչյուր բաղադրիչի լուծելիությունը հեղուկում համեմատական է հեղուկի վրա այդ բաղադրիչի պարցիալ ճնշմանը (սահմանել է Զ․ Դալթոնը, 1803 թվականին)։ Վերջինս Հենրիի օրենքի մասնավոր դեպքն է։ Դալթոնի օրենները մեկնաբանվում են իդեալական գազերի կինետիկ տեսությամբ։ Կրիտիկականից հեռու ջերմաստիճանների և ճնշումների դեպքում Դալթոնի օրենքները որոշ մոտավորությամբ կիրառելի են նաև իրական գազերի համար։

Օրենքների ձևակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզոթերմ պայմաններում բոլոր գազերի ծավալները իրար հավասար են, հետևաբար, ըստ Բոյլ-Մարիոտի օրենքի յուրաքանչյուր գազի ճնշումը պետք է փոխվի այնպես, որ տեղի ունենա հետևյալը.

N=N1+N2+$

որտեղ Ni-ն i–րդ տեսակի գազի մոլեկուլների թիվն է։ Համաձայն իդեալական գազի վիճակի հավասարման՝

pV=NkBT= N1kBT+N2kBT+$

Եթե V ծավալը զբաղեցրած լիներ միայն i-րդ տեսակի գազը, ապա նրա գործադրած ճնշումը կորոշվեր

p1V=N1kBT

բանաձևով, որի համաձայն՝

pi=Ni/VkB T

pi–ն անվանում են i-րդ տեսակի գազի մասնական ճնշում։ Բանաձևերից հետևում է, որ

p=p1+p2+$

այսինքն՝ իդեալական գազերի խառնուրդում ճնշումը հավասար է խառնուրդի գազերի մասնական ճնշումների համար։

Չոր, այսինքն՝ ջրի գոլորշիներ չպարունակող օդի բաղադրության 78%–ը (ըստ ծավալի)ազոտն է, 21%–ը՝ թթվածինը, մնացածը՝ արգոնը և այլ գազեր։ Եթե օդի ճնշումը 1 մթն է, ապա ազոտի մասնական ճնշումը 0,78 մթն է, իսկ թթվածինը՝ 0,21 մթն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկա 11–րդ դասարանի դասագիրք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 263 CC-BY-SA-icon-80x15.png