Իրական գազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրական գազի իզոթերմների սխեման Մուգ կապույտ կորեր – կրիտիկական ջերմաստիճանից ցածր իզոթերմները։ Կանաչ տեղամասեր - Մետաստաբիլ վիճակներ։ F կետից ձախ տեղամաս – սովորական հեղուկ վիճակ
F – եռման կետ
FG – Հեղուկ և գազային փուլերի հավասարակշռություն
FA – Գերտաքացված հեղուկ
F′A - Բացասական ճնշման տակ գտնվող հեղուկ (p<0, ձգված հեղուկ)
AC – Իզոթերմի անալիտիկ շարունակությունը, ֆիզիկապես հնարավոր չէ
CG – Գերսառեցված գոլորշի
G – Ցողի կետ
G կետից աջ հատվածը - սովորական (նորմալ) գազ
FAB և GCB տեղամասերը հավասար են

Կարմիր կոր - կրիտիկական իզոթերմ
K – Կրիտիկական կետ

Բաց կապույտ կորեր - սուպերկրիտիկական իզոթերմներ

Իրական գազ, գազ, որի հատկություններն էապես կախված են մոլեկուլների փոխազդեցությունից։ Սովորական պայմաններում, երբ մոլեկուլների փոխազդեցության միջին պոտենցիալ էներգիան շատ ավելի փոքր է դրանց միջին կինետիկ էներգիայից, իրական գազի և իդեալական գազի հատկությունները շատ քիչ են տարբերվում. այդ դեպքում իդեալական գազի համար սահմանված օրենքները կիրառելի են նաև իրական գազի համար։

Իրական գազի համար կիրառելի չէ իդեալական գազի վիճակի հավասարումը։ Իրական գազի և իդեալական գազի հատկությունների տարբերությունն առանձնապես զգալի է դառնում բարձր ճնշման և ցածր ջերմաստիճանի պայմաններում, երբ սկսում են դրսևորվել քվանտային երևույթները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 442