Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Յոդաջրածին, HI, յոդի միացությունը ջրածնի հետ։ Անգույն, սուր հոտով, խեղդող գազ է, հեղուկանում է 35,9 °C-ում, պնդանում՝ —50,9 °C-ում։ Տաքացնելիս քայքայվում է՝ 2HI^H2 + I2, վերականգնիչ է։ Ջրում լավ է լուծվում, առաջացնելով ուժեղ, միահիմն յոդաջրածնական թթու, որն անգույն հեղուկ է, օդումլույսի տակ դանդաղ օքսիդանում է և դեղնում։ Օգտագործվում է յոդիդներ ստանալու համար։ Վաճառքի է հանվում յոդաջրածնի 45 տոկոսանոց ջրային լուծույթը (խտությունը՝ 1500 կգ/tl3)։ Յոդաջրածին ստանում են յոդի գոլորշիների և ջրածնի փոխազդեցությամբ (500 °C, կատալիզատոր՝ պլատինապատ ասբեստ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 126)։