Jump to content

Մենթոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենթոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₀H₂₀O
Մոլային զանգված2,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,89 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան44 °C[2] °C
Եռման ջերմաստիճան212 °C °C
Այրման ջերմաստիճան93 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար2216-51-5
PubChem16666
EINECS համար218-690-9
SMILESCC1CCC(C(C1)O)C(C)C
ЕС218-690-9
ChEBI15803
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մենթոլ, 3-մեթիլ—6-իզոպրոպիլցիկլոհեքսանոլ, դաղձի հոտով, կծվահամ, անգույն բյուրեղական նյութ է։ Հալման ջերմաստիճանը՝ 43 °C, եոման ջերմաստիճանը՝ 216 °C։ Լավ լուծվում է օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Դաղձի եթերային յուղի հիմնական բաղադրիչն։ է։ Հայտնի են 12 տարածական իզոմեր։ Մենթոլը թույլ ցավազրկող է և ախտահանիչ։ Սպիրտային և յուղային լուծույթներն օգտագործվում են քորի, անգարի, նյարդացավի, վերին շնչառական ուղիների բորբոքումների և այլնի դեպքում։ Մտնում է Զելենինի կաթիլների, վալիդոլի և այլ դեղանյութերի բաղադրության մեջ։ Մենթոլն օգտագործվում է նաև սննդարդյունաբերության, օծանելիքի արտադրության մեջ և կոսմետիկայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենթոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 461