Ֆոր Գնասինգբե
Ֆոր Գնասինգբե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Rally of the Togolese People? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզ Դոֆին համալսարան և The George Washington University School of Business? |
Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հունիսի 6, 1966[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Afagnan, Lacs, Maritime, Տոգո |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Étienne Gnassingbé Eyadéma? |
Պարգևներ |
Մոնոյի շքանշան և Grand Cross of the National Order of Benin? |
Ֆոր Էսոզիմնա Գնասինգբե (ֆր.՝ Faure Essozimna Gnassingbé, հունիսի 6, 1966[1], Afagnan, Lacs, Maritime, Տոգո), քաղաքական գործիչ, որը 2005 թվականից Տոգոյի նախագահն է։
Մինչ նախագահի պաշտոնը ստանձնելը, նա իր հոր՝ նախագահ Գնասինգբե Էյադեմայի կողմից, նշանակվել է սարքավորումների, հանքերի, փոստի և հեռահաղորդակցության նախարարի պաշտոնում (2003-2005):
Կրթություն է ստացել Ֆրանսիայում (Սորբոննա) ֆինանսական մենեջմենթի մասնագիտությամբ, և Սեն Սիրի ռազմական վարժարանում։ 1992-1997 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ ստանալով Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան և վերապատրաստվելով մի շարք միջազգային կազմակերպություններում: 1998 թվականին նա վերադարձել է Տոգո[2]:
2002 թվականի հոկտեմբերից խորհրդարանի անդամ է, 2003 թվականի հուլիսի 29-ից հեռահաղորդակցության նախարար:
2005 թվականի փետրվարի 5-ին հոր մահից հետո բանակի աջակցությամբ հայտարարվել է երկրի նախագահ (Եվրոպայում գտնվող Ազգային ասամբլեայի նախագահ Ֆամբարե Ուատար Նաչաբի ինքնաթիռը, որը Սահմանադրությամբ պետք է կատարեր ժամանակավոր նախագահի պարտականությունները, հարկադրել էին վայրէջք կատարել հարևան Բենինում): Իշխանության անցմանը օրինականություն հաղորդելու համար Ազգային ժողովը փետրվարի 6-ին «հետին ամսաթվով» նախագահ է ընտրել Ֆորա Գնասինգբեին՝ Նաչաբայի փոխարեն: Բացի այդ, պատգամավորները չեղյալ են հայտարարել հաջորդ Նախագահական ընտրությունների անցկացման սահմանադրական նորմը 60 օրվա ընթացքում: Ֆոր Գնասինգբեն կարող էր նախագահ մնալ մինչև իր հոր նախագահական ժամկետի ավարտը, այսինքն՝ ևս երեք տարի[2]:
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության և ՄԱԿ-ի ճնշման ներքո փետրվարի 25-ին հրաժարական է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից՝ հասնելով, որ այդ պաշտոնում (երկրի ժամանակավոր նախագահի լիազորություններով) ընտրվի իր զինակից Աբբաս Բոնֆոն և նշանակի նախագահական ընտրություններ, որի ժամանակ էլ հաղթել է: 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվել է չորրորդ ժամկետով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Кусов Виталий։ «Фор Гнассингбе: президент Того, биография и правление»։ Правители Африки: XXI век (ru-RU)։ Վերցված է 2018-07-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|