Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո
Teodoro Obiang detail, 1650FRP051.jpg
 
Կուսակցություն՝ Democratic Party of Equatorial Guinea?
Կրթություն՝ General Military Academy? և Colegio Nacional Enrique Nvó Okenve?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 5, 1942(1942-06-05)[2][3] (80 տարեկան)
Ծննդավայր Ակոական, Վելե-Նզաս, Ռիո Մունի, Հասարակածային Գվինեա
Քաղաքացիություն Flag of Spain (1977–1981).svg Ֆրանկիստական Իսպանիա և Flag of Equatorial Guinea.svg Հասարակածային Գվինեա
Ամուսին Constancia Mangue?, María Verminia Buckanan García?, Elema?[4] և Shaw?[4]
Զավակներ Teodoro Nguema?[5], Gabriel Mbega? և Ruslán Obiang?
 
Պարգևներ
Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Order of Lakandula, Grand Officer of the Order of the Condor of the Andes, Սերբիայի Հանրապետության օրդեն, Order of the Yellow Star և National Order of Equatorial Guinea

Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (իսպ.՝ Teodoro Obiang Nguema Mbasogo, հունիսի 5, 1942(1942-06-05)[2][3], Ակոական, Վելե-Նզաս, Ռիո Մունի, Հասարակածային Գվինեա), Հասարակածային Գվինեայի պետական և զինվորական գործիչ, 1979 թվականից Հասարակածային Գվինեայի նախագահ։ Իշխանության է եկել զինվորական հեղաշրջման արդյունքում՝ տապալելով իր մորեղբոր՝ Ֆրանսիսկո Մասիաս Նգեմա Բոինգոյի բռնատիրությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն ծնվել է 1942 թվականի հունիսի 5–ին՝ Ակոականում։ Էթնիկ պատկանելությամբ ֆանգ է[6]։ Ծագումով հեղինակավոր Էսանգուի կլանից է[7]։ Դպրոցն ավարտել է Բաթում։ 1969 թվականին Թեոդորո Օբիանգը հանդիսացել է երկրի Արևմտյան զինվորական նահանգի հրամանատարը, իսկ 1975 թվականին դարձել է Ազգային գվարդիայի հրամանատար[6]։ 1976 թվականի հունվարի 8–ին նա հրամայել է գրոհել Նիգերիայի հյուպատոսարանը, որի արդյունքում 11 մարդ մահացել է, իսկ նույն թվականի դեկտեմբերին ձերբակալել է հարյուրից ավել քաղաքացիական ծառայողների, որոնք դեմ են եղել իր մորեղբոր տնտեսական քաղաքականությանը[7]։ 1979 թվականի օգոստոսի 3–ին փոխգնդապետ Թեոդորո Օբիանգը գլխավորել է մարոկոցի 400 վարձկանների կողմից իրականացրած զինվորական հեղաշրջումը՝ տապալելով երկրի ցմահ նախագահ, իր մորեղբայր՝ Ֆրանսիսկո Մասիաս Նգեմային[8]։ Տապալված նախագահը կանգնել է դատարանի առաջ, որը սեպտեմբերի 29–ին նրան դատապարտել է մահապատժի, նույն օրը նա գնդակահարվել է[9]։ Հոկտեմբերի 12–ին Օբիանգը դարձել է երկրի նոր նախագահը[7]։ 1981 թվականին նա ստացել է գնդապետի զինվորական կոչում[8]։ Հաջորդ տարվա օգոստոսի 15–ին երկրում անց է կացվել հանրաքվե, որի արդյունքում ընդունվել է նոր սահմանադրություն[10]։ 1986 թվականի հունվարից միաժամանակ եղել է նաև երկրի պաշտպանության նախարարը[6]։ 1991 թվականին Հասարակածային Գվինեայի տարածքային ջրերում հայտնաբերել են նավթի մեծ պաշարներ[11]։ Նույն տարվա նոյեմբերի 17–ին հանրաքվեով նոր սահմանադրություն է ընդունվել, որը հաստատել է բազմակուսակցական համակարգ[10][12]։ 1996 թվականի փետրվարի 25–ին երկրում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ հաղթել է միակ թեկնածու Թեոդորո Օբիանգ Նգեման՝ հավաքելով ձայների 97,85 %[10]։ Ընդդիմությունն այդ ժամանակ բոյկոտել է ընտրությունները[10]։ Հաջորդ նախագահական ընտրություններին, որն անց է կացվել 2002 թվականի դեկտեմբերի 15–ին, նա վերընտրվել է՝ հավաքելով ձայների 97,1 %[13]։ Երկրում նախագահի անձի պաշտամունք է ձևավորվել։ 2003 թվականին պետական ռադիոն հայտնել է, որ Թեոդոր Օբիանգ Նգեման «նման է Աստծոն՝ երկնքում» և գտնվում է «մշտական կապի մեջ՝ Ամենակարողի հետ», նախագահը տիրապետում է «ամբողջ իշխանությանը՝ մարդկանց և իրերի նկատմամբ»[14]։ 2007 թվականին նա առաջարկել է փոփոխել սահմանադրությունը, իսպաներենին և ֆրանսերենին ավելացնել երրորդ պաշտոնական լեզուն՝ պորտուգալերենը[12]։

Հեղաշրջման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն Օբամա ամուսինների հետ, 2009 թվական

2004 թվականի մարտի 6–ին Խարարեի օդանավակայանում (Զիմբաբվե) հանրապետության ղեկավարության կողմից ձերբակալվել է բրիտանացի Սայմոն Մանը, որը հանդիպել է Boeing-727–ի 64 ուղևորների հետ, որոնք թռչել էին ՀԱՀ–ից[11][15]։ Շուտով պարզվել է, որ այդ ինքնաթիռի ուղևորները վարձկաններ են եղել, որոնք թռչել են Հասարակածային Գվինեա՝ պետական հեղաշրջման փորձ անելու կապակցությամբ։ Մի քանի օր անց հենց Հասարակածային Գվինեայում ձերբակալվել են 15 այլազգի քաղաքացիներ, որոնք մեղադրվել են երկրի նախագահի տապալման փորձի համար[16], որոնցից 11–ին դատարանը տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել, 1–ը մահացել է քննության ընթացքում (որոշ տվյալներով՝ կտտանքներից), մյուսներն արդարացվել են[11]։ Խռովությանը մասնակցել է Մարգարետ Թետչերի որդին՝ Մարկը, որը 2005 թվականին ընդունել է, որ աջակցել է ուղղաթիռներ ձեռք բերելուն, որոնք կարող էին օգտագործվել խռովության ընթացքում[17]։ Սակայն նա նշել է, որ ոչինչ չի իմացել խռովարարների պլաններից[11]։ Զիմբաբվեում ձերբակալված բրիտանացին դատարանում հայտնել է, որ հեղաշրջման հետ կապ ունեն Իսպանիան, ԱՄՆ և ՀԱՀ, իսկ գլխավոր կազմակերպիչը լիվիացի նավթային մագնատ Էլիլա Կալիլան է[11]։ 2009 թվականի հունվարի 17–ին զինված մարդկանց մի խումբ նավակներով ուղևորվելով Բիոկո կղզի, գրոհել են նախագահական պալատ, սակայն փոխհրաձգության ընթացքում հարձակվողներից մեկը սպանվել է[18]։ Սկզբում իշխանությունները մեղադրել են Նիգերի հովտի ազատագրման շարժման անդամներին, հետո ընդդիմադիր քաղաքական կուսակցության՝ «Ազգային միության» անդամ՝ Ֆաուստինո Օնդո Էբանգուին։ 2010 թվականի օգոստոսի 21–ին դատարանը մահապատժի է ենթարկել ցամաքային զորքերի կապիտան Խոսե Աբեսո Նսուե Նչամին, նրա տեղակալ Մանուել Նդոնգ Անսեմին, երկրի մաքսատան նախկին ղեկավար Խակինտո Միչա Օբիանգուին, նախագահի անվտանգության ծառայության աշխատակից Ալիպիո Նդոնգ Ասումին՝ նրանց մեղավոր ճանաչելով տեռորիզմի, պետական դավաճանության մեջ[18]։ Դատավճռից հետո դատապարտյալները մահապատժի են ենթարկվել[19]։ Թեոդորո Օբիանգ Նգեման այդ կապակցությամբ հայտնել է․ «Այդ մարդիկ ինձ, իմ ընտանիքի և իմ կառավարության համար վտանգավոր էին։ Դրա համար էլ նրանց նկատմամբ դատավարությունն արագ է իրականացվել»[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Օբիանգը քաղցկեղով հիվանդ է և քննարկվում է նրա իրավահաջորդի հարցը։ Որդին՝ Թեոդոր Օբիանգ կրտսերը( առավել հայտնի Թեոդորին անունով) ԱՄՆ իշխանությունների կողմից կասկածվում է կոռուպցիայի մեջ․ նա Մալիբուում ունի շքեղ առանձնատուն (կալիֆորնիայի նահանգ), որը ձեռք է բերել 35 միլիոն դոլարով։ Թեոդորը Ֆրանսիայի կենտրոնական բանկի միջոցով 2005-2006 թվականներին ԱՄՆ բանկ է փոխանցել խոշոր գումար, որը նա անօրինական ճանապարհով ձեռք է բերել իր հոր կառավարությունում գյուղատնտեսության և անտառային կոմիտե նախարար աշխատելու ընթացքում[21]։

Ընտանիք և իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորո Օբիանգ Նգեմու Մբասոգոն հաճախ է պետական բարձր պաշտոնների նշանակել իր բարեկամներին։

  • Թեոդոր Նգեմա Օբիանգ Մանգու․ նախագահի որդին առաջին ամուսնությունից[22], տարբեր ժամանակներում(2001-2003) աշխատել է որպես անտառային կոմիտե, ձկնային տնտեսության և շրջակա միջավայրի նախարար, (2003-2004) թվականին՝ անտառի կոմիտեի և ենթակառուցվածքների, իսկ 2004 թվականից գլխավորում է գյուղատնտեսության և անտառային կոմիտեի նախարարությունը[23]։
  • Գաբրիել Մբեգա Օբիանգ Լիմա․նախագահի որդին երկրորդ ամուսնությունից [22], (2001-2004) թվականին հանդիսացել է լեռնարդյունահանման և ածխաջրածնի արդյունահանման պետական քարտուղար, հետո նշանակվել է լեռնարդյունահանման և էներգետիկայի նախարարի տեղակալ[24]։
  • Անտոնիո Մբա Նգեմա․ նախագահի կրտսեր եղբայրը աշխատել է ոստիկանության գլխավոր ոստիկանապետ[22], իսկ 2004 թվականին դարձել է ազգային անվտանգության նախարար[25]։
  • Ալեխանդրո Էվունա Օվոնո Ասանգոնո․ հորեղբայրը, աշխատել է նախագահի վարչակազմի ղեկավար՝ նախարարի հաստիքով[22]։
  • Դեմետրիո Էլո Նդոնգ Նսեֆումու․ հորեղբայրը[22], 2003 թվականից 2006 թվականները առաջին փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել՝ ներքին քաղաքականության հարցերով, միաժամանակ տրանսպորտի, տեխնոլոգիաների, փոստի և հեռահաղորդակցության նախարար (2003-2006)[26]։
  • Խայիմե Օբամա Օվոնո Նչամա․ հորեղբայրը[22], անտառի կոմիտեի և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (2003-2004)[27]։
  • Ռուբեն Մայե Նսե Մանգե․ զարմիկը[22], կրոնի հարցերով արդարատադության նախարար է աշխատել (2001-2004)[28]։
  • Կրիստոբալ Մենանե Էլա․ զարմիկը[22], 2001 թվականին լեռնարդյունաբերության և էներգետիկայի նախարար, իսկ 2004 թվականին՝ կրթության, գիտության և սպորտի նախարար[29]։
  • Պաստոր Միչա Օդնո Բիլե․ զարմիկը[22], 2003 թվականին դարձել է արտաքին գործերի, միջազգային համագործակցության և ֆրանսախոս երկրների միջև կապի նախարար[30]։
  • Տերեզա Էֆա Ասանգոնո․ զարմուհին[22], գլխավորել է սոցիալական հարցերի և կանանց հարցերի նախարարությունը (2001-2004), հետո դարձել է Կուբայում Հասարակածային Գվինեայի դեսպանը ( 2006 թվականից)[31]։
  • Բալտազար Էնգոնգա Էդժա․ զարմիկը[22], աշխատել է Հասարակածային Գվինեայի էկոնոմիկայի նախարար (2001-2004)[32]։
  • Մելխոր Էսոնո Էդժո․ զարմիկը[22], հանդիսանում է պետական բյուջեի հարցերով պետական քարտուղար[33]։

Կառավարությունում առանցքային պաշտոններ ստացել են նաև նախագահի կնոջ ազգականները։

  • Մարսելինո Մարսելինո Օյոնո Նտուտումու․ կնոջ եղբայրը[22], 2001 թվականին նշանակվել է տրանսպորտի և կապի նախարար, իսկ 2004 թվականին՝ վարչապետի առաջին տեղակալ՝ ներքին քաղաքականության հարցերով, մնալով այդ պաշտոնին մինչև 2006 թվականը[34]։
  • Լուկաս Նգեմա Էվոնո Մբանգ․ կնոջ եղբայրը[22], գլխավորել է ինֆորմացիայի, մշակույթի և տուրիզմի նախարարությունը (2001-2003), հետո՝ երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը (2003-2004)[35]։
  • Ֆրանցիսկո Էդու Օկոմո․ կնոջ եղբայրը, դարձել է ազգային անվտանգության նախարարի տեղակալ[22]։
  • Վիկտորիանա Նչամա Նսե Օկոմո․ կնոջ քույրը[22], աշխատել է արտաքին գործերի հարցերով պետական քարտուղար (2003)[36]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն ամերիկյան լրագիր «Parade»–ի տվյալներով, 2003 թվականին վեցերորդ տեղն է զբաղեցրել ժամանակակից տաս վատագույն բռնապետների շարքում[37]։
  • Ներկայումս, եթե չհաշվենք Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ին, Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախին և Օմանի սուլթան ու միապետ Կաբուս բեն Սաիդին, Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պետության ղեկավարի երկարատևության ժամկետով։
  • Ֆորբս լրագրի տվյալներով 2006 թվականին Օբիանգի կարողությունը գնահատվել է 600 միլիոն դոլար, իսկ ինքը զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ նախագահների ցուցակում ութերորդ տեղը[38]։
  • Հյուսիսային Կորեան 2013 թվականին Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոյին պարգևատրել է Կիմ Չեն Իրի անվան մրցանակով[39]
  • 2011 թվականի հունիսի 6–ին Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Կողմերը պայմանագիր են կնքել՝ ռազմատեխնիկական համագործակցության մասին[40]։
  • Ռուսական հեռուստաալիք Ռոսսիա-24–ը փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել «Գվինեական շելֆ»՝ ՌԴ–ի և Հասարակածային Գվինեայի համագործակցության մասին։ Ֆիլմը ներառում է նախագահների հարցազրույցներից հատվածներ[41]։
  • Հասարակածային Գվինեայի Ազգային համալսարանի պատվավոր դոկտոր է հանդիսանում («doctor honoris causa»)։
  • 2016 թվականի սեպտեմբերին լիբիական New Democrat թերթի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է մի հոդվածի հրապարակման համար, որտեղ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոյին մեղադրել է մարդակերության մեջ[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.pdge-guineaecuatorial.com/un-hombre/
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 https://www.elmundo.es/loc/famosos/2022/06/04/62999fb5fc6c83db3a8b45ed.html
  5. https://foreignpolicy.com/2011/10/19/worlds-richest-minister-of-agriculture-and-forestry-now-a-unesco-envoy/
  6. 6,0 6,1 6,2 Кто есть кто в мировой политике. — М.: Политиздат, 1990. — С. 324. — ISBN 5-250-00513-6
  7. 7,0 7,1 7,2 Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003)։ «Все мировые лидеры»։ Журнал «Власть» 
  8. 8,0 8,1 Алексей Ъ-Алексеев (29.09.2006)։ «Путч наверх»։ Газета «Коммерсантъ» 
  9. Rashid Suleiman (2008-08-06)։ «Macias Nguema: Ruthless and bloody dictator»։ www.afroarticles.com 
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Elections in Equatorial Guinea» (անգլերեն)։ AFRICAN ELECTIONS DATABASE 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Алексей Демьянов (20.06.2008,)։ «Экваториальный переворот»։ "Лента.Ру" 
  12. 12,0 12,1 Ольга Шкуренко, Валентин Маков, Максим Минаев (20.08.2007)։ «Конституции мира»։ Журнал «Власть» 
  13. «Самые убедительные победы на президентских выборах. Топ-10»։ Газета «Коммерсантъ»։ 04.03.2008 
  14. «Лидера Экваториальной Гвинеи назвали Богом»։ Русская служба Би-би-си։ 26 июля 2003 г. 
  15. Сергей Карамаев (14.01.2005)։ «Самые убедительные победы на президентских выборах. Топ-10»։ "Лента.Ру" 
  16. НАРГИЗ Ъ-АСАДОВА (27.08.2004)։ «Железный Марк»։ Газета «Коммерсантъ» 
  17. НАРГИЗ Ъ-АСАДОВА (14.01.2005)։ «Сын Маргарет Тэтчер купил неправильный вертолет»։ Газета «Коммерсантъ» 
  18. 18,0 18,1 «В Экваториальной Гвинее приговорили к смерти организаторов попытки переворота»։ "Лента.Ру"։ 23.08.2010 
  19. «В Экваториальной Гвинее подтвердили казнь мятежников»։ Русская служба Би-би-си։ 28 августа 2010 г. 
  20. «Экваториальная Гвинея признала факт казни мятежных офицеров»։ «Газета.Ru»։ 28.08.2010 
  21. Estados Unidos prueba que Teodorín Obiang roba a su país 18 ноября 2009(իսպ.)
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 22,14 22,15 «Президенты с самым большим стажем и их семьи. Топ-10»։ Газета «Коммерсантъ»։ 02.03.2005 
  23. «Teodoro Nguema Obiang Mangue» (անգլերեն)։ AfDevInfo 
  24. «Gabriel Mbegha Obiang Lima» (անգլերեն)։ AfDevInfo 
  25. «Antonio MBA NGUEMA» (անգլերեն)։ AfDevInfo 
  26. «Demetrio Ndong Nsefumu» (անգլերեն)։ AfDevInfo 
  27. «Jaime Owono Nchama» (անգլերեն)։ AfDevInfo 
  28. «Ruben Maye Nsue» (անգլերեն)։ AfDevInfo 
  29. «Cristobal Menana Ela» (անգլերեն)։ AfDevInfo 
  30. «Pastor ONDO BILE» (անգլերեն)։ AfDevInfo 
  31. «Teresa Efua Asangono» (անգլերեն)։ AfDevInfo 
  32. «Baltasar Engonga Edjo» (անգլերեն)։ AfDevInfo 
  33. «Melchor Esoro Edjo» (անգլերեն)։ AfDevInfo 
  34. «Marcelino Oyono Ntutumu» (անգլերեն)։ AfDevInfo։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-24-ին։ Վերցված է 2018-11-27 
  35. «Lucas Nguema Esono Mbang» (անգլերեն)։ AfDevInfo 
  36. «Victoriana Nchama Nsue Okomo» (անգլերեն)։ AfDevInfo 
  37. «Лукашенко и Туркменбаши вошли в десятку худших диктаторов современности»։ NEWSru.com։ 11 марта 2003 г.։ Արխիվացված օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2018-11-27 
  38. Кирилл Комаров (5 мая 2006)։ «Богатые правители»։ «ВЗГЛЯД.РУ» 
  39. «Премию Ким Чен Ира присудили президенту Экваториальной Гвинеи»։ «Lenta.ru»։ 1 августа 2013 г. 
  40. «В Кремле прошли переговоры Дмитрия Медведева с президентом Экваториальной Гвинеи - Первый канал»։ www.1tv.ru։ Վերցված է 2016-03-11 
  41. GuineaEquatorial (2012-03-01)։ «Россия24 Вести 04-06-2011 Гвинейский Шельф»։ Վերցված է 2016-03-11 
  42. Liberia editor detained over 'cannibal' African leader story

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]