Ռոդ Թաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
անգլ.՝ Road Town
Roadtown, Tortola.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԲԾՄ10±1 մետր
Բնակչություն12 603 մարդ (2012)
Ժամային գոտիUTC−4
##Ռոդ Թաուն (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Ռոդ Թաուն (անգլ.՝ Road Town), բրիտանական Վիրջինյան կղզիների մայրաքաղաք, քաղաք՝ տեղակայված Տորտոլա կղզում։ Քաղաքը գտնվում է ձիարշավային նավահանգիստ Ռոդ Հարբորի հյուսիսային ափի միջնամասում։ Բնակչությունը կազմում է շուրջ 9400 մարդ (2004 թվական)[1]։ Քաղաքի անունը ծագում է անգլ.՝ the roads-«ճանապարհներ» բառից, վայր, որտեղ մարդիկ կարող են կանգնել խարիսխի վրա՝ ափից ոչ հեռու։ Ծովից 67 ակր տարածք էր նվաճվել՝ Վիքհեմ Բեյ (Wickham Bay) անվանմամբ։ Այս տարածքը հետագայում դարձավ զբոսաշրջության կենտրոն։ Քաղաքի ամենահին կառույցը նախկին թագավորական բանտն է, որը գտնվում է Մեյն փողոցում (Main Street): Բանտը կառուցվել է 1840-ական թվականներին։ Քաղաքը համարվում է Կարիբյան ավազանում նավերով բեռնափոխադրության կարևորագույն կենտրոններից մեկը։

Քաղաքի սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ չէ, թե որտեղ է սկսվում քաղաքի սահմանը։ Արևմտյան կողմից մուտքը քաղաք ազդարարվում է ճանապարհային նշանով, որը դրված է Սլեն հովտի ստորոտում (Slaney Hill). Մինչդեռ ավանդաբար ենթադրվում է, որ քաղաքը սկսվում է Ռոդ կոչվող ստորջրյա ժայռից (Road Reef) և Ֆորտ Բյորտից (Fort Burt), և որ «Ռիֆ պողոտա» (Prospect Reef) հյուրանոցը, որն զբաղեցնում է նրանց միջև ընկած գրեթե ամբողջ տարածությունը, դե յուրե չի պատկանում Ռոդ Թաունին։ Քաղաքի արևելյան սահմանը դարձյալ հստակ չէ՝ քաղաքը սկսվում է Պորտ Պյորսել (Port Purcell) շրջանից ներքև գտնվող Ֆորտ Ջորջի՞ց, թե՞, այնուամենայնիվ, տարածքում ներառվում է նաև Բոերս Բեյը (Baughers' Bay): Ֆորտ Բյորտը և Ֆորտ Ջորջը պատմականորեն համարվում են արևմուտքի և արևելքի սահմանները և նախկինում օգտվում էին բրիտանական թագի պաշտպանությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]