Իրմա (փոթորիկ)
Իրմա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հինգերորդ կատեգորիայի փոթորիկ |
Վարչական միավոր | Պուերտո Ռիկո |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մասն է | Ատլանտյան փոթորկային շրջան 2017 |
Ձևավորված | օգոստոսի 30, 2017 |
Քայքայված | սեպտեմբերի 12, 2017 |
Վնաս | 64 760 000 000 $ |
Զոհվածներ | 133 մարդ |
![]() |
«Իրմա (փոթորիկ)» (անգլ.՝ Hurricane Irma)- հզոր ատլանտյան արևադարձային ցիկլոն 5-րդ մակարդակի։ Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում ձևավորված առաջին հզոր փոթորիկն է «Ջուլիա» 2010-ից հետո[1] և երկրորդ հզոր ատլանտյան փոթորիկը 2017 թվականի։ Ամենահզոր փոթորիկն է վերջին տասնամյակի և 5-րդ մակարդակի ամենաերկարատև փոթորիկն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Իրման «Կաբո Վերդե» փոթորկի տեսակ է[2][3][4], որը ձևավորվել է 2017 թվականի օգոստոսի 30-ին Կաբո Վերդե կղզու մոտակայքում, Աֆրիկայի արևմտյան մասից ուժեղ արևադարձային ալիքի դուրս գալու ժամանակ։ Բարենպաստ պայմանների շնորհիվ, փոթորիկը ձևավորման պահից 24 ժամ անց հասել է 2-րդ մակարդակի։ Ըստ ԶԼՄ-ների ալիքների բարձրությունը հասել է 9 մետրի, իսկ փոթորիկը շարժվել է 250 կմ/ժամ արագությամբ[5]։
Սեպտեմբերի 5-ին Իրման հասավ 5-րդ մակարդակի՝ քամու արագությունը հասնելով 295 կմ/ժ-ի, իսկ ճնշման արագությունը` 360 կմ / ժ-ի)։
Շարժման հետագիծն ու հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոթորիկն առաջացրել է ավերածություններ Բարբուդա, Սուրբ Բարդուղիմեոս, Սեն-Մարտեն, Անգիլիա, Վիրջինյան, Թերքս և Քայքոս կղզիներում և Բահամյան Կղզիների հարավային մասում[6]։ Բարբուդա և Սեն-Մարտեն կղզիներում փոթորիկը քանդել և վնասել է շենքերի 90%-ը, բնակիչների կեսից ավելին մնացել են անօթևան։ Ավերվել է Սեն-Մարտեն կղզու նիդեռլանդական տարածքի Արքայադուստր Յուլիանայի անվան միջազգային օդանավակայանը[7]։ Սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը փոթորիկը հասել է Կուբայի ափերին[8], ինչի հետևանքով զոհվել են 21 մարդ[9]։ Ջրի տակ են անցել Հավանայի Մալեկոն առափնյակը և ափի երկայնքով բազմաթիվ փողոցներ։ Որոշ շրջաններում մարդիկ շարժվել են մինչև գոտկատեղերը կամ նույնիսկ մինչև կրծքները հասնող ջրի միջով։ Փոթորիկի ուժը նվազել է երրորդ մակարդակի, սակայն հետագայում այն կրկին բարձրացել է, հասնելով 4-րդ մակարդակի։
Ֆլորիդա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեպտեմբերի 8-ին Ֆլորիդայի նահանագապետ Ռիք Սքոթը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 5,6 միլիոն մարդ էվակուացիայի մասին։ Սեպտեմբերի 10-ի առավոտյան փոթորիկը հասել է Ֆլորիդա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Իրմա» փոթորկին «հսկա հրեշ» է անվանել, իսկ Ֆլորիդա նահանգը հայտարարել է աղետի գոտի[10][11] Սեպտեմբերի 10-11-ը փոթորիկ է մոտեցել է Ֆլորիդայի արևմտյան ափին և ուժեղ հարևված հասցրել Ֆլորիդա Կիս կղզեխմբին և ջրհեղեղներ առաջացրել Մայամիում և այլ քաղաքներում։ Նրա ուժը 4-րդ մակարդակից իջել է և հասել 1-ին մակարդակի։
Սեպտեմբերի 20-ի դրությամբ փոթորկից զոհվել են 102 մարդ[6][12][13][14][15][16][17]։

Փոթորիկների սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակարդակ | Քամու արագություն, մ/վ (կմ/ժամ) | Ալիքի բարձրությունը Քամու ուժգնացում, մ |
---|---|---|
5 | > 70 (250) | > 5,5 |
4 | 58-70 (210—250) | 4—5,5 |
3 | 50-58 (180—210) | 2,5—4 |
2 | 42-50 (150—180) | 2—2,5 |
1 | 33-42 (120—150) | 1—2 |
Լրացուցիչ մակարդակներ | ||
Արևադարձային փոթորիկ | 17-33 (60—120) | 0—1 |
Արևադարձային դեպրեսիա | < 17 (60) | 0 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ philklotzbach (31 August 2017)։ «#Irma is the first major hurricane this far east in the tropical Atlantic since Julia (2010).» (Թվիթ)։ Վերցված է 5 September 2017
- ↑ Angela Chen (սեպտեմբերի 1, 2017)։ «Harvey’s not over, but Hurricane Irma is now headed toward the East Coast»։ The Verge։ Վերցված է սեպտեմբերի 4, 2017
- ↑ Brandon Miller (սեպտեմբերի 2, 2017)։ «Powerful Hurricane Irma could be next weather disaster»։ CNN։ Վերցված է սեպտեմբերի 2, 2017
- ↑ Rob Gutro (օգոստոսի 30, 2017)։ «GPM satellite sees Tropical Storm Irma forming near Cape Verde Islands»։ Phys.org։ Վերցված է սեպտեմբերի 4, 2017
- ↑ «Разрушительный ураган «Ирма» приближается к Флориде»։ Русская служба Би-би-си։ Վերցված է 2017-09-10
- ↑ 6,0 6,1 «Hurricane Irma batters Bahamas and Haiti as Florida evacuates – latest updates»։ The Guardian։ Վերցված է 2017-09-08
- ↑ Ураган «Ирма» разрушил нидерландский аэропорт на острове Сен-Мартен, 07.09.2017
- ↑ «Ураган «Ирма» бушует у севера Кубы и движется к Флориде»։ Русская служба Би-би-си։ Վերցված է 2017-09-09
- ↑ Կարիբյան ավազանում ավերածությունների հանգեցրած «Իրմա» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ և Կուբա (տեսանյութ)(չաշխատող հղում)
- ↑ Трамп назвал «огромным монстром» бушующий во Флориде ураган «Ирма»
- ↑ Трамп объявил режим крупного стихийного бедствия во Флориде
- ↑ Innerarity Andrew, Ortiz Ricardo։ «Florida governor vows aggressive probe of Irma nursing home deaths»։ Yahoo News։ Վերցված է սեպտեմբերի 13, 2017
- ↑ Shapiro Emily, Allen Karma, Jacobo Julia։ «Irma leaves 9 dead in US, 'devastation' in Florida Keys»։ ABC News։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017
- ↑ (now) Alastair Lawson, Jackson Patrick, (earlier) Courtney Subramanian (սեպտեմբերի 11, 2017)։ «Irma weakens but still wreaks chaos» (en-GB)։ BBC։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017
- ↑ Millar Joey (2017-09-06)։ «Hurricane Irma: Three dead as Caribbean islands battered in 'hard and cruel' conditions»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-09-06
- ↑ «Young surfer’s death comes as a shock»։ Barbados Today։ սեպտեմբերի 5, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է սեպտեմբերի 5, 2017
- ↑ «Hurricane Irma»։ The Guardian։ Վերցված է 2017-09-09
|