Նամպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նամպո
կորեերեն՝ 남포특급시
կորեերեն՝ 남포시
կորեերեն՝ 南浦特別市
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Մակերես1180 կմ²
Բնակչություն366 815 մարդ (2008)[1]
Նամպո (Հյուսիսային Կորեա)##
Նամպո (Հյուսիսային Կորեա)

Նամպո (կոր.՝ 남포, 南浦), Փհենյան Նամդո նահանգի նավահանգստային քաղաք, ԿԺԴՀ։ Փհենյանի նավահանգիստը Դեղին ծովում։ Նամպոն եղել է անմիջական հպատակության քաղաք (Չիկխալսի, կորեերեն՝ 직할시) 1980-2004 թվականներին, սակայն այժմ այն հանդիսանում է Փհենյան-Նամդո նահանգի մաս։ Քաղաքը գտնվում է Փհենյանից հարավ-արևմուտք 50 կմ հեռավորության վրա՝ Տեդոնգան գետի բերանում։ Քաղաքում զարգացած արդյունաբերություն կա, որը ստեղծվել է պետական զգալի ներդրումների շնորհիվ։ Նամպոն ԿԺԴՀ-ի նավաշինության արդյունաբերության կենտրոնն է։

Պպատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՆնչ-որ ժամանակ այս վայրը եղել է փոքր ձկնորսական գյուղ։ 1897 թվականին քաղաքը բաց է դարձել արտաքին առևտրի համար։ Նամպոն սկսել է զարգանալ որպես ժամանակակից նավահանգիստ 1945 թվականին Կորեայի անկախության վերականգնվելուց հետո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Թեդոնգան գետի հյուսիսային ափին, գետի բերանից 15 կմ արևելք։ Չնայած այս վայրը ունի մայրցամաքային կլիմա և հարթ տարածք, Նամպոյի շրջանում գյուղատնտեսությունը սահմանափակ է ցածր տեղումների և ջրի պակասի պատճառով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 10,9 °C
  • Օդի հարաբերական խոնավությունը 72,7%
  • Քամու միջին արագությունը 2,7 մ/վ
Նամպո (1991–2020)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −0.5
(31.1)
2.6
(36.7)
8.9
(48)
16.5
(61.7)
22.5
(72.5)
26.4
(79.5)
28.5
(83.3)
29.1
(84.4)
25.5
(77.9)
18.9
(66)
9.9
(49.8)
1.8
(35.2)
15.8
(60.4)
Միջին օրական °C (°F) −4.4
(24.1)
−1.7
(28.9)
3.9
(39)
10.8
(51.4)
16.7
(62.1)
21.2
(70.2)
24.3
(75.7)
24.8
(76.6)
20.4
(68.7)
13.7
(56.7)
5.7
(42.3)
−1.8
(28.8)
11.1
(52)
Միջին ցածր °C (°F) −7.9
(17.8)
−5.4
(22.3)
0.0
(32)
6.4
(43.5)
12.4
(54.3)
17.7
(63.9)
21.4
(70.5)
21.7
(71.1)
16.6
(61.9)
9.5
(49.1)
2.0
(35.6)
−5.0
(23)
7.5
(45.5)
Տեղումներ մմ (դյույմ) 9.2
(0.362)
12.9
(0.508)
17.3
(0.681)
36.8
(1.449)
67.0
(2.638)
82.0
(3.228)
202.2
(7.961)
166.2
(6.543)
72.4
(2.85)
38.5
(1.516)
38.8
(1.528)
19.6
(0.772)
762.9
(30.035)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 4.2 3.5 3.7 5.0 6.5 7.0 10.8 8.2 5.5 5.3 6.8 6.0 72.5
Միջ. ձնառատ օրեր 5.2 3.2 1.6 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 2.1 5.6 17.8
% խոնավություն 72.1 70.0 69.2 66.6 71.1 78.4 85.8 84.6 77.2 72.4 73.6 72.5 74.5
աղբյուր: Korea Meteorological Administration[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամպոյի արդյունաբերություն՝ նավաշինություն, գունավոր մետաղադրություն, մեքենաշինություն, ապակյա և տեքստիլ ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն, սննդի արդյունաբերություն, ձկնորսություն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամպոն կապվում է Փհենյանի հետ երկաթուղով և ավտոմոբիլային մայրուղով։ Քաղաքի ութ կիլոմետրանոց ջրամբարը ունի երեք շլուզային խցիկ, որոնք թույլ են տալիս մինչև 50,000 տոննա չափի նավեր անցումը։ Նավահանգիստը ունի ժամանակակից ենթակառուցվածքներ և կարող է ընդունել մինչև 20 000 տոննա նավեր։ Ձմռանը նավահանգիստը սառչում է։ Նամպոն Փհենյանի դուռն է Դեղին ծովում։

Ավելի վաղ՝ 1982-2009 թվականներին, գործում էր տրոլեյբուսային համակարգ[3]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատագրման հուշարձան»՝ հուշարձան խորհրդային զինվորների համար, որոնք զոհվել են Կորեայի ազատագրման ժամանակ ճապոնական օկուպացիայից[4]։

Պպատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2008 North Korean census
  2. «30 years report of Meteorological Observations in North Korea (1991 ~ 2020)» (PDF) (կորեերեն). Korea Meteorological Administration. էջեր 218, 318, and 345. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  3. «Нампхо — TransPhoto». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «В КНДР завершили реконструкцию крупнейшего мемориала советским воинам». 2019 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]