Յոնչյոպինգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Յոնչյոպինգ | |||
շվեդ.՝ Jönköping[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Յոնչյոպինգ[2] | ||
Մակերես | 4981±0,5 հեկտար | ||
ԲԾՄ | 104±1 մետր | ||
Բնակչություն | ▲103 032 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Պաշտոնական կայք | jonkoping.se(շվեդ.) | ||
| |||
Յոնչյոպինգ (շվեդ.՝ Jönköping․ /ˈjɜːrn(t)ʃɜːrpɪŋ/[4],, Swedish: [ˈjœ̂nːˌɕøːpɪŋ] ( )), քաղաք Շվեդիայի հարավային մասում՝ Սմոլանդ պատմական մարզում, այդ երկրում մեծությամբ երկրորդ լճի՝ Վեթեռնի հարավային ափին։ Նույնանուն լենի (շրջանի) և համայնքի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 44,82 քառակուսի կիլոմետր տարածք[5]։ Բնակչության թվաքանակը 2022 թվականի տվյալներով եղել է 112․766[6], ըստ այլ աղբյուրների՝ 125 214[7]։ Յոնչյոպինգի համայնքը 144 699 բնակչությամբ ամենամարդաշատն է Սմոլանդ մարզում[8]։ Իսկ շրջանի բնակիչների թիվը 367 064 է[9]։
Այս քաղաքում են գործում ոչ միայն համայնքի ու շրջանի վարչակազմերը, այլև շրջանային դատարանը, Շվեդիայի ազգային դատարանների վարչությունը, երկրի գյուղատնտեսական խորհուրդը[10], որի կազմում է ընդգրկված գյուղատնտեսության տեսչական մարմինը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրել է Մագնուս I Լադուլոս թագավորը XIII դարի վերջին։ Յոնչյոպինգը դարձել է քաղաքի կարգավիճակ ստացած առաջին բնակավայրը Շվեդիայում (1284 թ․)։
1809 թվականի դեկտեմբերի 10-ին այստեղ հաշտության պայմանագիր է կնքվել Դանիայի և Շվեդիայի միջև [11][12][13][14]՝ վերջ դնելով շվեդա-դանիական պատերազմին (1808—1809)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվելու շնորհիվ Յոնչյոպինգը դեռ վաղ ժամանակներից դարձել է առևտրական կենտրոն (անվանման -չյոպինգ բաղադրիչը նշանակում է շուկա)։ XIX դարում քաղաքում զարգացած են եղել հացահատիկի առևտուրը, լուցկու և թղթի արտադրությունը, գործել է նավահանգիստը Վեթեռն լճի ափին։ Արևելյան թաղամասում՝ Հուսկվեռնայում, այսօր էլ գործում են զենք և կարի մեքենաներ թողարկող խոշոր ձեռնարկություններ։ Քաղաքի կյանքում կարևոր իրադարձություն են Elmia կենտրոնում անցկացվող խոշոր տոնավաճառներն ու ցուցադրությունները։ Elmia Wood-ը անտառանյութի խոշորագույն տոնավաճառն է աշխարհում, իսկ եվրոպական մասշտաբներով իրենց տեսակի մեջ խոշորագույն են համարվում բեռնատարների, երկաթգծերի տոնավաճառները։ 2001 թվականից ի վեր Elmia-ն դարձել է LAN party, DreamHack միջոցառումների ամենամեծ ծավալներով կազմակերպման վայրը աշխարհում, ընդ որում՝ Dreamhack-ը տարեկան երկու անգամ է կազմակերպվում՝ ամռանը և ձմռանը։
Մեր օրերում Յոնչյոպինգը վերածվել է հյուսիսային երկրներին սպասարկող կարևորագույն լոգիստիկ կենտրոնի, որտեղ իրենց կենտրոնական պահեստարաններն ու հանրախանութներն են գործարկել բազմաթիվ հանրահայտ ընկերություններ (ինչպես, օրինակ, Elkjøp-ը, IKEA-ն, Electrolux-ը, Husqvarna-ն)։
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնչյոպինգը այս ամենի հետ մեկտեղ կրթական խոշոր կենտրոն է։ Նրա՝ 1977 թվականին հիմնադրված համալսարանը (շվեդերեն՝ Högskolan i Jönköping) շվեդական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում առաջին տեղն է գրավում «միջազգային բուհ» անվանակարգում և ակտիվորեն արտասահմանցի ուսանողներ է ընդունում[15]։ Այդ մասնավոր համալսարանի ուսանողների թիվը հասել է շուրջ 12 հազարի։ Համալսարանն ունի կիրառական չորս գիտությունների (շվեդերեն՝ fackhögskolor) գծով բաժանմունքներ՝ տնտեսագիտական, ճարտարագիտական, առողջապահական և հաղորդակցական ու կրթական։ Տնտեսագիտական ֆակուլտետը 1994 թվականից դարձել է աշխարհում լայնորեն համբավված միջազգային բիզնես-դպրոց (JIBS)[16]։ Համալսարանն իրավազոր է մի շարք ծրագրերի գծով շնորհելու դոկտորական և հետդոկտորական գիտական աստիճաններ։
Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ 1994 թվականից սկսած՝ Յոնչյոպինգում ամեն տարի անց է կացվում կիբեռսպորտի համաշխարհային խոշորագույն առաջնություններից մեկը՝ DreamHack-ը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի տվյալներով Յոնչյոպինգի համայնքի բնակչության թվաքանակը եղել է 139․222[17]։
Սեռը | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 |
---|---|---|---|---|---|---|
Իգական | 66,404 | 66,987 | 67,823 | 68,722 | 69,426 | 70,265 |
Արական | 65,736 | 66,323 | 67,474 | 68,759 | 69,796 | 70,816 |
Ընդամենը | 132,140 | 133,310 | 135,297 | 137,481 | 139,222 | 141,081 |
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարլ Պետեր Տունբերգ, (1743–1828), բուսաբան
- Ավրորա Ստորկենֆելդ, (1816–1900), մանկավարժ
- Վիկտոր Ռիդբերգ (1828-1895), գրող[18]
- Կարլ Լոտավե, (1872–1924) նկարիչ, դիմանկարի վարպետ
- Յոհան Բաուեր, (1882–1918) նկարիչ, պատկերազարդող
- Բերնհարդ Կարլգրեն, (1889–1978) չինագետ, լեզվաբան
- Դագ Համարշոլդ, (1905–1961) Միավորված ազգերի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար
- Մարտին Ալվուդ, (1916–1999) մանկավարժ պրոֆեսոր, գրող, հասարակագետ, թարգմանիչ
- Վլադիմիր Օրավսկի, (ծնվ․ 1947) գրող
- Պեր Մալմ, (1948–2016) Հիսուսի վերջին օրերի սրբերի եկեղեցու առաջնորդ
- Կարլ Հենրիկ Ֆրեդրիկսոն, (ծնվ․ 1965) Eurozine ամսագրային ցանցի համահիմնադիր և գլխավոր խմբագիր
- Ֆրեդրիկ Նեյ, (born 1978) The Pirate Bay BitTorrent-tracker-ի հիմնադիր
- Դավիդ Սանդբերգ, (ծնվ․ 1981) կինոռեժիսոր
- Մոնա Յոհանսոն, (ծնվ․ 1987), մոդել

Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագնետա Ֆելտսկուգ, (ծնվ․ 1950) երգչուհի, երգերի հեղինակ, ABBA երաժշտախմբի անդամ
- Նինա Պերսոն, (ծնվ․ 1974), երգչուհի, The Cardigans երաժշտախմբի վոկալիստ
- Էմի Դայմոնդ, (ծնվ․ 1992), երգչուհի
- The Motorhomes, (հիմնադրվել է 1997 թ․) ռոք երաժշտախումբ
- The Mary Onettes, (կազմավորվել է 2000 թ․) ինդի ռոք երաժշտախումբ
- I'm from Barcelona, (կազմավորվել է 2005 թ․) ինդի ռոք երաժշտախումբ
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնչյոպինգին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման, (ըստ Քյոփենի դասակարգման՝ Dfb), երկար ու ցուրտ ձմեռներով և կարճատև ու տաք ամառներով։
Յոնչյոպինգի օդանավակայան 2002–2018; extremes since 1901ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 11.5 (52.7) |
16.2 (61.2) |
21.1 (70) |
26.3 (79.3) |
30.9 (87.6) |
33.2 (91.8) |
35.3 (95.5) |
34.2 (93.6) |
28.6 (83.5) |
22.0 (71.6) |
17.0 (62.6) |
13.3 (55.9) |
35.3 (95.5) |
Միջին բարձր °C (°F) | 1.2 (34.2) |
1.7 (35.1) |
5.6 (42.1) |
12.0 (53.6) |
17.3 (63.1) |
20.5 (68.9) |
22.9 (73.2) |
22.3 (72.1) |
17.3 (63.1) |
10.9 (51.6) |
6.0 (42.8) |
3.0 (37.4) |
11.73 (53.1) |
Միջին օրական °C (°F) | −1.5 (29.3) |
−1.3 (29.7) |
2.2 (36) |
6.7 (44.1) |
12.0 (53.6) |
15.4 (59.7) |
18.1 (64.6) |
17.6 (63.7) |
12.9 (55.2) |
8.1 (46.6) |
3.7 (38.7) |
1.0 (33.8) |
7.91 (46.25) |
Միջին ցածր °C (°F) | −4.2 (24.4) |
−4.2 (24.4) |
−1.9 (28.6) |
2.4 (36.3) |
6.5 (43.7) |
10.2 (50.4) |
12.8 (55) |
12.5 (54.5) |
8.4 (47.1) |
5.2 (41.4) |
1.1 (34) |
−1.2 (29.8) |
3.97 (39.13) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −31.8 (−25.2) |
−34.2 (−29.6) |
−29.1 (−20.4) |
−16.9 (1.6) |
−5.8 (21.6) |
1.4 (34.5) |
2.3 (36.1) |
1.7 (35.1) |
−5.3 (22.5) |
−11.6 (11.1) |
−19.5 (−3.1) |
−25.8 (−14.4) |
−34.2 (−29.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43.2 (1.701) |
32.0 (1.26) |
27.7 (1.091) |
29.9 (1.177) |
41.1 (1.618) |
62.4 (2.457) |
80.4 (3.165) |
85.6 (3.37) |
50.1 (1.972) |
58.0 (2.283) |
52.1 (2.051) |
49.5 (1.949) |
612 (24.094) |
Աղբյուր #1: SMHI Average Data 2002–2018[19] | |||||||||||||
Աղբյուր #2: SMHI Open Data[20] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիա, Բուդյո
Ֆինլանդիա, Կուոպիո
Էստոնիա, Լյաենե-Վիրումաա
Դանիա, Սլագելսե
Դանիա, Սվենբորգ
Չինաստան, Տյանցզին
Ֆինլանդիա, Վալկեակոսկի
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մունկսյո կամուրջը
-
Քաղաքի տեսքը բարձունքից
-
Համալսարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Tätorter 2010 — Statistics Sweden, 2010. — ISSN 1654-3823
- ↑ Statistiska tätorter 2023, befolkning, landareal, befolkningstäthet per tätort — Statistics Sweden, 2024.
- ↑ "Jönköping"(չաշխատող հղում) (US) and «Jönköping». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Population in the country, counties and municipalities by sex and age». Statistics Sweden. 2013 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Statistikdatabasen - välj variabler och värden». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Population in the country, counties and municipalities by sex and age 31/12/2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Befolkningsstatistik». Jönköpings Kommun. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Folkmängd efter region och år». Statistiska Centralbyrån. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Swedish Board of Agriculture – How to find our headquarters». Swedish Board of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «ITA-JAC — LoveToKnow 1911» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Архивированная копия» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Йенчепинг // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909. (согласно этому источнику мир заключён 10 августа)
- ↑ «Йенчепинг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) (согласно этому — 10 ноября) - ↑ «К нам в гавань заходи и поучись». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Учеба в JIBS». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Befolkningsstatistik». Jönköpings Kommun. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Gosse, Edmund William (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 23 (11th ed.). էջ 949.
- ↑ «Monthly & Yearly Statistics». SMHI. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «SMHI öppna data för Huskvarna». SMHI. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Муниципалитет Йёнчепинга». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. — Քաղաքի պաշտոնական կայքէջը
- «Ночной Йёнчёпинг».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - article Jönköping from Nordisk familjebok, (sv)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնչյոպինգ» հոդվածին։ |
|