IKEA

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IKEA International Group
Изображение логотипа
ՏեսակՄասնավոր ընկերություն
Անվանված է ի պատիվԻնգվար Կամպրադ, Elmtaryd? և Agunnaryd socken?
Հիմնադրված է1943
ՀիմնադիրԻնգվար Կամպրադ
ՎայրՆիդերլանդներ Դելֆտ (Inter IKEA Systems), Լեյդեն (IKEA Group)
Երկիր Նիդերլանդներ
Գլխավոր անձինքՄիկել Օլսսոն (ընկերություն նախագահ) և Նատալի Օլսսոն
Արդյունաբերությունարդյունաբերական արտադրություն, դիզայն և մանրածախ առևտուր
ԱրտադրանքԿահույք, կենցաղային իրեր
Ընդհանուր ակտիվներ23 մլրդ € (2023)[1]
Հասույթ29,1 մլրդ € (2023)[1]
Զուտ շահույթ $59,2 մլրդ (2017 թվական)
Աշխատողների թիվ155 հազար (2015 թվական)[2]
Մայր ընկերությունStichting INGKA Foundation
ԿարգախոսԿա իդեա՝ կա ԻԿԵԱ
Կայքikea.com
 IKEA Վիքիպահեստում

ԻԿԵԱ, նիդեռլանդական արտադրական-առևտրային ընկերությունների խումբ, կահույքի և տան համար ապրանքների աշխարհում խոշորագույն առևտրային ցանցերից մեկի սեփականատերը։ Ամբողողջական անվանումը՝ IKEA International Group (ԻԿԵԱ միջազգային կազմակերպություն), գլխավոր գրասենյակը գտնվում է Հարավային Հոլանդիայի Դելֆտ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը ունի շվեդական արմատներ և պահպանում է շվեդական կազմակերպության իմիջը բոլոր մարքետինգային հաղորդակցություններում։ Հիմնադրվել է 1943 թվականին Ինգվար Կամպրադի կողմից։

Ինգվար Կամպրադը սկսել է զբաղվել առևտրով, երբ դեռևս 5 տարեկան էր, նա Ստոկհոլմում մեծածախ գնում էր լուցկիներ, իսկ հետո դրանք մանրածախ վաճառում էր իր փոքրիկ գյուղում։ Առաջին գնորդը նրա տատիկն էր, ով խրախուսում էր փոքրիկ բիզնեսմենին։ Ինգվարը շարունակեց առևտուրը, ապրանքները բաժանում էր անձամբ կամ դրանք ուղարկում էր փոստով․ այդ ժամանակ դրանք գրիչներ, մատիտներ, դրամապանակներ, շրջանակներ էին։ 1948 թվականին տեսականու մեջ ավելացավ կահույքը, իսկ արդեն 1958 թվականին Շվեդիայում բացվեց առաջին ԻԿԵԱ խանութը։ Խանութների ցանցը սկսեց աճել։ 1963 թվականին ԻԿԵԱ-ն դուրս եկավ միջազգային շուկա՝ սկսելով Նորվեգիայից։

«ԻԿԵԱ» անվանումը հապավում է՝ «Ինգվար Կամպրադ Էլմթարյուդ Ագունարյուդ», այսինքն՝ սեփականատերի անուն ազգանունը, Ագունարյուդ ծխական համայնքում գտնվող Էլմթարյուդ ֆերման, որտեղ նա ծնվել էր։

Ապրանքանշի վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 1-ին իրականացրեց իր ապրանքանշի ներքին վերավաճառքը 11,2 մլրդ դոլարով, ընդ որում՝ վաճառողը Լիխտենշտայնում գրանցված Interogo ընկերությունն էր, որը վերահսկվում էր Ինգվարու Կամպրադի կողմից[3], իսկ գնորդը՝ ԻԿԵԱ-ի դուստր ընկերությունն էր՝ հոլանդական Ikea Systems[4] կազմակերպությունը. գործարքի նպատակն էր «համախմբել և պարզեցնել բիզնես խմբի կառուցվածքը»[5], Մամուլում կարծիքներ հնչեցին, որ գործարքի իմաստը նրանում էր, որ ԻԿԵԱ ապրանքանիշը արդեն ունի միանգամայն որոշակի արժեք[6]։ Ըստ Forbes-ի՝ հոլանդական կազմակերպության ապրանքանիշի լիխթենշթայնական վաճառքը շուկայական գնով ԻԿԵԱ-ին ձեռնտու էր՝ մեծածախ առևտուրը կառավարվում էր Շվեյցարիայի կողմից, իսկ դրամարկղը և կառավարվող ընկերությունը գտնվում էին Բելգիայում, երկու երկրներում էլ հարկումը շահավետ էր[7]։

Այդ կազմակերպության ժամանակակից կառուցվածքը մտածված է եղել 1982 թվականին։ Գլխավոր նպատակը, ինչպես բացատրել է Ինգվար Կամպրադը, զերծ պահել կահույքի ընկերությունը մասնատումից կամ վերավաճառքից՝ սեփականատերերին հաջորդող սերունդների կողմից։ Եվս մեկ պատճառ՝ երկրորդային նշանակության, հարկային վճարների օպտիմալացումն էր։ <…> Եթե ես ստիպված լինեմ արտահայտել իմ կարծիքը ինչքան հնարավոր է իրատեսական՝ ես կասեմ, որ ԻԿԵԱ-ն իրոք էֆեկտիվ է հարկերի առումով[8]

Սեփականատերերն ու ղեկավարութունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ, որտեղ կա IKEA խանութ (դեղինով նշված են այն վայրերը, որտեղ նախատեսված են խանութ բացել)
IKEA խանութը Սինգապուրում

ԻԿԵԱ–ն պատկանում է հոլանդական Stichting INGKA Foundation հիմնադրամին (խմբի ղեկավար ընկերությունը ՝ հոլանդական Ingka Holding B. V.)։

Ընկերության նախագահը Միքայել Օլսսոնն է։ 2008 թվականի Ֆորբս ամսագրի աշխարհի մեծահարուստների ցուցակում ԻԿԵԱ ապրանքանշի հիմնադիր և համասեփականատեր Ինգվար Կամբրադը (1926-2018) զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ իր 31 մլրդ ունեցվածքով։

Մինչև 2009 թվականի սեպտեմբերի 9–ը կազմակերպության գործադիր տնօրենը Ադրես Դալվիգն էր[9]։ Իրենից հետո այդ պաշտոնը զբաղեցրել է Միքայել Օլսսոնը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԿԵԱ ընկերությունը զբաղվում է զանգվածային սպառողի համար նախատեսված կահույքի և տան հարակից ապրանքների նախագծմամբ և իրացմամբ։

ԻԿԵԱ կահույքի հայեցակարգը կայանում է նրանում, որ կահույքի գնորդների մեծ մասը ինքնուրույն են տանը հավաքում կահույքը, ինչպես նաև ապրանքները ուղարկվում են տափակ արկղերով, որի հետ մեկտեղ իջնում է ծառայության գինը, ինչն էլ բերում է ապրանքների ավելի ցածր արժեքի։

Ընկերության առևտրի կենտրոնների ցանցը ներառում էր 231 խանութ աշխարհի 24 երկրներում (2008 թվականի վերջի դրությամբ), որոնց մեծ մասը Եվրոպայում է, 273 խանութ՝ աշխարհի 25 երկրներում ( 2010 թվականի մայիսի դրությամբ), իսկ 2013 թվականին ցանցը բաղկացած էր 325 խանութ՝ աշխարհի 41 երկրներում[10]։

Այսօր ԻԿԵԱ ընկերությունը գնում է իր ապրանքները աշխարհի ավելի քան 50 երկրների 1300-ից ավելի մատակարարներից[11]։ ԻԿԵԱ կոնցեռնի մեջ մտնող Swedwood ընկերությանը պատկանում է ավելի քան 30 կահույքի և փայտամշակման ձեռնարկություններ աշխարհի 11 երկրներում։

2015 թվականի վերջի դրությամբ ԻԿԵԱ-ում աշխատողների ընդհանուր քանակը կազմում էր 155 000[12]։

  • Եվրոպա՝ 107 400
  • Ամերիկա՝ 20 000
  • Ասիա և Ավստրալիա՝ 15 200
  • Ռուսաստան՝ 12 400

ԻԿԵԱ-ի արտադրանքի ընդհանուր վաճառքը 2012 թվականի ֆինանսական տարում կազմել է 28 մլրդ եվրո։

Արտադրանքի ընդհանուր վաճառքը 2015 թվականի ֆինանսական տարում կազմել է 31,9 մլրդ եվրո։ Եվրոյի վերահաշվարկով ընդհանուր վաճառքները կազմել են 31,9 մլրդ և 2014 թվականի համեմատ աճել են 11,2 տոկոսով[12]։

2014 թվականի հոկտեմբերից ԻԿԵԱ-ն սկսեց իր խանութներում վաճառել անձնական ապահովագրության տեսակներից մեկի՝ հղիության և ծննդաբերության ապահովագրության ապահովագրական պայմանագրեր[13]։

2016 թվականի փետրվարին կազմակերպությունը մեկնարկեց անլար մարտկոցներով կահույքի վաճառքը[14]։

Ապրանքների անավանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության ապրանքների անվանումները կազմված են մեկ բառից։ Անվանումների մեծ մասն ունեն շվեդական ծագում։ Սակայն կան մի քանի նկատելի բացառություններ՝ ապրանքի հիմնական մասը անվանված է հատուկ աշխատանքային համակարգի պատասխանատվությամբ՝

Կատեգորիա Անվանում Օրինակ
Փափուկ կահույք, ամսագրային սեղաններ, հյուծված կահույք, գրադարակներ, դռան բռնակներ Շվեդական անվանում Կլիպպան
Անկողիններ, պահարաններ, կահույք հյուրերի համար Նորվեգական տեղանուններ Չուսիգ
Ճաշի սեղաններ և աթոռներ Ֆինական տեղանուններ Մելտորպ
Գրապահարաններ Մասնագիտություններ Բերգսբու
Լոգարանի պարագաներ Սկանդինավյան լճերի, գետերի և ծոցերի անվանումներ Գրունդատալ
Խոհանոցներ Սիդախոլմ
Աթոռներ, սեղաններ Տղամարդկանց անուններ Յուլես
Տեքստիլ, վարագույրներ Կանանց անուններ Գունիլլա
Այգու կահույք Շվեդական լճերի անվանումներ Բրոմմա
Գորգեր Դանիական տեղանուններ Ալվինե
Լուսավորություն Երաժշտական, քիմիական և օթերևութաբանական տերմիններ, չափավոր քաշ, օրերի, ամիսների և եղանակների անվանումներ Յուսոս Ուվոս
Անկողնային ներքնակներ, ծածկոցներ և բարձեր Ծաղիկների, բույսերի և թանկագին քարերի անվանումներ Մյուսկմալվա
Պարագաներ երեխաների համար Կաթնասուների, թռչունների անվանումներ և ածականներ Տիտտա Ֆոլկ

ԻԿԵԱ-ի կատալոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը պարբերաբար հրապարակում է իր խանութներում ներկայացված ապրանքների կատալոգը, որը տարածվում է անվճար։ 2008 թվականի կատալոգի տպաքանակը կազմել է 200 միլիոն օրինակ 52 հրատարակություններում ՝ 27 լեզուներով[15]։

Կատալոգի վրա աշխատանքն իրականացնում է ԻԿԵԱ ստանդարտ խանութի տարածքի գրեթե մեկ երրորդը զբաղեցնող ընկերության սեփական ֆոտոստուդիան, որը 2012 թվականին գրեթե 300 հաստիքային աշխատող ուներ։ Կատալոգի պատրաստումը տևում է մինչև իննը ամիս։ 2012 թվականից ի վեր ԻԿԵԱ-ն խնայողության նպատակով որոշեց ինտերիերների և կահույքի լուսանկարները մասամբ փոխարինել 3D-վիզուալիզացիաներով[16]։

ԻԿԵԱ-ն Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ԻԿԵԱ-ն ներկայացնում են նրա դուստր–կազմակերպությունները՝ «ԻԿԵԱ ՄՈՍ (առևտուր և անշարժ գույք)» ՍՊԸ-ն զարգացնում է «Մեգա» առևտրի կենտրոնների ցանցը, գնումներով զբաղվում է «ԻԿԵԱ ՏՈՐԳ» ՍՊԸ-ն (ներկայացված է Մոսկվայի և Նովոսիբիրսկի գրասենյակներով), իսկ «ԻԿԵԱ Դոմ» ՍՊԸ-ն՝ անմիջական վաճառքով։ ԻԿԵԱ–ի առաջին համալիրը բացվել է Խիմկիում 2000 թվականի մարտին, առաջին «Մեգա»–ն (մակերեսը ՝ 150 հազար մ2, ներդրումների ծավալը ՝ 200 մլն դոլար)՝ 2002 թվականի դեկտեմբերին Մոսկվայի Հարավային ծայրամասի մոտ։

2018 թվականի հունվարի 1–ին Ռուսաստանում գործում էր տասնչորս խանութների ցանց (այդ թվում երեքը՝ Մոսկվայում, երկուսը՝ Սանկտ-Պետերբուրգում և մեկական՝ Եկատերինբուրգում, Կազանում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում, Նովոսիբիրսկում, Օմսկում, Ռոստովում, Սամարում, Ուֆայում

2010 թվականի հոկտեմբերն ԻԿԵԱ-ի նոր գլխավոր տնօրեն՝ Պեր Վենշգլադը հայտարարեց, որ մոտակա երեքից հինգ տարիների ընթացքում կազմակերպությունը չի պատրաստվում կառուցել նոր մասնաճուղեր, այլ կպահպանի և կբարեկարգի ունեցածը[17]։

2016 թվականի հունվարին ԻԿԵԱ կազմակերպությունը վարձակալությամբ տարածք վերցրեց, Կրասնոյարսկում խոշորագույն առևտրային համալիրի կառուցման համար[18]։

Լենինգրադի տարածքում գտնվող Տիխվինսկի թաղամասում ԻԿԵԱ-ի քույր կազմակերպությանը՝ « Սվեդվուդ-Տիխվին» է պատկանում կահույքի գործարան, փայտամշակման տարածք, սոսնձավորման տարածք՝ կառուցված 2002 թվականին։ Բացի դրանից Կարելիի շրջանում կա փայտարտադրության կենտրոն, Եսիպովո գյուղում 2006 թվականից բաց է երկրորդ կահույքի գործարանը՝ «Սվեդվուդ-Եսիպովո»-ն։ Կահույքի արտադրության մատակարարներ են այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են՝ «Շատուրա»–ն և « Գյուղական շրջանների Վոլգոդոնսական կոմբինատը»։

2016 թվականի սեպտեմբերի 7-ին ԻԿԵԱ-ն բացեց Ռուսաստանում կահույքի ամենախոշոր գործարանը, որի արժողությունը կազմում էր 50 մլն․ եվրո։ Այն տեղակայված է Նովգորոդի տարածքի Պոդբերեզե գյուղում[19]։

ԻԿԵԱ-ն և կոռուպցիան Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԿԵԱ խանութը Նովոսիբիրսկում

ԻԿԵԱ ընկերությունը, ըստ սեփական տեղեկությունների, որպես սկզբունքորեն պաշտոնյաներին կաշառքներ չտվող, Ռուսաստանում բազմիցս բախվել է վարչական արգելքների, որոնք ձգձգել են խանութների բացումը[20][21]։

Մասնավորապես, վերահսկող մարմինների պահանջների պատճառով 2007 թվականի նոյեմբերից հետաձգվում էր «Մեգա-Սամարա» առևտրային համալիրի բացումը (բոլոր խոչընդոտները հաղթահարվեցին, և համալիրը բացվեց 2011 թվականի աշնանը)։ Ավելի վաղ, մերձմոսկովյան Խիմկիում Ռուսաստանում երկրորդ «Մեգա» - ն բացելու համար ընկերությունը ստիպված է եղել տրանսպորտային հանգույց կառուցել և 1 մլն դոլար նվիրաբերել մանկական սպորտի համար[22]։

Ուֆայում «Մեգա»–ի կառուցումը տևել է 2005 թվականից մինչև 2011 թվականը՝ երկարատև ընդմիջումներով, որոնք պայմանավորված էին տարբեր հանգամանքներով․ պարզվեց, որ հրապարակի կառուցման տեղանքում տեղադրված է գաղտնի կապի լարային համակարգ, շինության կառուցման հերթական փուլում պարզվեց, որ օտարերկրյա կառուցապատող կազմակերպությունը չունի շինարարությունը սկսելու համապատասխան թույլտվություն, և հանկարծ այդ ամենը հայտնվեց հսկողական օրգանների փաստաթղթերի լրացման ժամանակ։ Իրավիճակն այնքան անլուծելի էր, որ Բաշկիրիայի նախագահ Խամիտովին՝ նրա թույլտվությանն աջակցելու համար ստիպված դիմեցին Ռուսաստանի կառավարությանը, իսկ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ս. Վոսկրեսենսկին նշանակվեց Ուֆայում և Սամարայում IKEA խանութների գործարկման պատասխանատու[23][24]։

«ԻԿԵԱ Ռոսիա» ի տնօրենների խորհրդի նախագահ Լենարտ Դալգրենի խոսքով՝ աշխարհում ռեկորդային էր Կազանի ԻԿԵԱ խանութի բացումը։ «Ինչպես ես նվաճեցի Ռուսաստանը, իսկ նա՝ ինձ» գրքում նա գրել է հետևյալը։ «Երբ ես հիշում եմ Կազանը, ես չեմ կարողանում կտրվել իմ այն մտքերից, որ Ռուսաստանը կարող էր դառնալ նույնպիսի ակտիվ, բաց և դինամիկ։ Ոչ մի խոչընդոտ կամ բյուրոկրատական քաշքշուկ չի եղել նաև հիշողության մեջ։  Ինչու այլ տարածաշրջաններում չինովնիկներն ամեն ինչ չեն անում, որպեսզի Ռուսաստանը դարձնեն ներդրումների համար ամենագրավիչ երկիրն աշխարհում[25]։

2010 թվականի փետրվարին ընկերությունը հայտարարեց ԻԿԵԱ-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գծով տնօրեն Պերա Կաուֆմանի և Ռուսաստանում ԻԿԵԱ-ի անշարժ գույքի գծով տնօրեն Ստեֆան Գրոսսի՝ աշխատանքից ազատման մասին, որոնք, ԻԿԵԱ-ի պաշտոնական ձևակերպմամբ, թույլ էին տվել «կապալառուի կոռուպցիոն գործողությունների նկատմամբ հանդուրժողականության դեպքեր»։ Թոփ-մենեջերները աչք փակեցին այն փաստի վրա, որ Սանկտ Պետերբուրգում «Մեգա» առևտրային համալիրի շինարարության կապալառուներից մեկը կաշառք էր տվել օբյեկտի էներգամատակարարման ապահովման համար[26]։

2011 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շվեդիայի քաղաքացի, «ԻԿԵԱ ՄՈՍ (առևտուր և անշարժ գույք)» վարձակալության խմբի ղեկավարը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության և շորթմամբ զուգորդված առևտրային կաշառքի փորձի մեջ։ 2011 թվական փետրվարին, ըստ հետաքննության վարկածի, նա և Թուրքիայի ևս երկու քաղաքացիներ ռուս գործարարից 6,5 մլն ռուբլի են շորթել «Մեգա Տյոպլի Ստան» առևտրա-ժամանցային կենտրոնում առևտրային տարածքներ վարձակալելու համար[27]։ 2012 թվականի հուլիսին Թուրքիայի այդ քաղաքացիներից մեկը՝ Օքան Յունալանը, ռուսական դատարանի կողմից դատապարտվել է առևտրային կաշառքի և առանձնապես խոշոր չափի շորթման փորձի համար՝ հինգ տարվա ազատազրկման[28]։

IKEA Family[խմբագրել | խմբագրել կոդը]

IKEA Family նախագիծը մեկնարկվել է մշտական գնորդներին խրախուսելու համար, իայն գործում է նաև Ռուսաստանում։ IKEA Family քարտի ստացումը անվճար է։ Քարտը թույլ է տալիս ստանալ զեղչեր որոշ ապրանքների համար։ Նաև տրվում են զեղչեր սննդի գնման և սրճարանի համար։ Ռուսաստանում քարտատերը ստանում է մեկ բաժակ անվճար սուրճ կամ թեյ։ Որոշ երկրներում (այդ թվում նաև Ռուսաստանում) քարտապանների համար թողարկվում է IKEA Family Live կատալոգը։

Ռուսաստանում 2010 թվականից ընկերությունը «Կրեդիտ Եվրոպա բանկ»–ի հետ համատեղ թողարկում է IKEA Family ֆինասական քարտեր, որոնք հանդիսանում են միայն IKEA խանութներում գործող վճարային միջոց։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտին բանավեճ տեղի ունեցավ Եկատերինբուրգի գնչուական համայնքի և IKEA առևտրի կենտրոնի միջև այն պատճառով, որ ավտոկայանատեղիի օգտագործման կանոնների և մուտքի ուղիների մասին պաստառի վրա նշված էր հետևյալը՝ «անմիջապես անվտանգության ծառայության կողմից առևտրի կենտրոնի տարածքից հեռացվում են սքեյթբորդերով, անվաչմուշկներով, հեծանիվներով անձինք, ինչպես նաև գնչուները, առանց որոշակի բնակության վայրի անձինք, մուրացկանները, թռուցիկներ տարածողները, խուլիգանները, տարբեր ոչ ֆորմալ ընկերությունները»։ ԻԿԵԱ-ի ղեկավարությունը հանեց պաստառը և ներողություն խնդրեց, կողմերը հաշտության եկան առանց դատարան դիմելու[29]։

2012 թվականի հունիսին ԻԿԵԱ-ն կրկին հայտնվեց նմանատիպ սկանդալի կենտրոնում․ ընկերությանը մեղադրեցին ռասիզմի մեջ՝ Լոնդոնի արվարձանում խանութի մոտ կայանատեղիի տարածք շարժական տների մուտքի արգելքի կապակցությամբ։ Հաղորդվում էր, որ ԻԿԵԱ-ն նման միջոցներ է ձեռնարկել գնչուներին խոչընդոտելու համար՝ խանութի մոտ իրենց ճամբարը կայանելու համար[30][31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.inter.ikea.com/-/media/interikea/igi/financial-reports/inter_ikea_group_financial_summary_fy23_31-10-2023_.pdf
  2. «Отчёт компании» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  3. «IKEA продала свой бренд за $11,2 млрд». 9 августа 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Ikea brand sold for 75 billion kronor» (անգլերեն). 9 августа 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «IKEA продала свой бренд за 11 миллиардов долларов». 9 августа 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Марка IKEA продана за 75 млрд крон». 9 августа 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Зачем Ингвар Кампрад продал бренд IKEA?». 9 августа 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  8. Андерс Дальвиг ИКЕА. Собери свою мечту. Как совместить ответственность и прибыль в одной компании = IKEA: A Duty To Growth and Social Good at the World's Most Iconic Home Store. — пер. Екатерина Луцкая. — Манн, Иванов и Фербер, 2012. — 208 с. — 3000 экз. — ISBN 978-5-91657-389-3
  9. «IKEA назначила нового гендиректора». Lenta.ru. 24 апреля 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  10. Магазины Группы компаний ИКЕА Արխիվացված 2013-02-18 Wayback Machine на оф. сайте
  11. «ИКЕА: Вопросы и ответы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  12. 12,0 12,1 «О группе компаний ИКЕА - IKEA». IKEA /RU/RU. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  13. Шебалина, Яна — Ретейлер с 1 октября запустил продажу страховок по беременности и родам в магазинах сети в Швеции (2014 թ․ հոկտեմբերի 9). «IKEA займется страхованием». «Ведомости». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  14. IKEA начала продажу мебели с беспроводной зарядкой
  15. «IKEA. Факты и цифры». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  16. Ксения Болецкая. «IKEA сэкономит на каталогах благодаря 3D». // vedomosti.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  17. ТАСС: Сибирь — IKEA приобрела землю в Красноярске под торговый центр
  18. IKEA открывает крупнейшую в России фабрику за €50 млн
  19. «„Мегу“ могут закрыть и в Екатеринбурге», КоммерсантЪ-Екатеринбург Կաղապար:Проверено
  20. «IKEA идет в регионы», Взгляд Կաղապար:Проверено
  21. Антон Утехин. «Шведы устали от России» // Ведомости — Самара, 31.03.2009, № 56 (2326) Կաղապար:Проверено
  22. В конце марта в Уфе откроется долгожданная ИКЕА
  23. «Рустэм Хамитов: «Реальный срок начала работы Икеи — конец июня 2011 года, а не март, как ошибочно было заявлено ранее»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  24. Приключения IKEA в России
  25. Ирина Парфентьева; Анастасия Гордеева, Алена Миклашевская. Шведов поборола коррупция // kommersant.ru Կաղապար:Проверено
  26. Топ-менеджер IKEA вымогал у столичного арендатора 6,5 млн рублей www.rg.ru Կաղապար:Проверено
  27. «Суд приговорил главу российского филиала IKEA к пяти годам за вымогательство 6,5 млн рублей». // gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  28. ««Цыганский скандал» в Екатеринбурге: ИКЕЮ «подставил» менеджер нижнего звена // Новый Регион — Екатеринбург, 16 марта, 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 16-ին.
  29. «Ikea employs security guards to stop gypsies entering car parks». // telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  30. «Мебельного гиганта IKEA обвинили в расизме за запрет пускать на автостоянку цыган». // gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինգվար Կամբրադ, Բերտիլ Տորեկուլ Կա Իդեա Իկեա–ի պատմություն = Leading by Design The IKEA story. — М.: Ալպինա Պաբլիշել, 2013. — 293 с. — ISBN 978-5-9614-2276-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]