Ինգվար Կամպրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգվար Կամպրադ
շվեդերեն՝ Ingvar Kamprad
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1926(1926-03-30)[1][2][3][…]
ԾննդավայրPjätteryd, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա
Մահացել էհունվարի 27, 2018(2018-01-27)[4][5][6][…] (91 տարեկան)
Մահվան վայրLiatorp, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա[7][8]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունգործարար և ձեռնարկատեր
ԱմուսինKerstin Wadling? և Margaretha Stennert?
Ծնողներհայր՝ Franz Feodor Kamprad?, մայր՝ Berta Linnéa Matilda Kamprad?
ԿուսակցությունNew Swedish Movement? (1945)
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAnnika Kihlbom?[10], Peter Kamprad?, Jonas Kamprad? և Mathias Kamprad?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Ingvar Kamprad Վիքիպահեստում

Ֆեոդոր Ինգվար Կամպրադ (Swedish: [ˈɪŋːvar ˈkamːprad] ( ), մարտի 30, 1926(1926-03-30)[1][2][3][…], Pjätteryd, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա - հունվարի 27, 2018(2018-01-27)[4][5][6][…], Liatorp, Älmhult Municipality, Կրունուբերգ, Շվեդիա[7][8]), շվեդ խոշոր կապիտալիստ, որը հայտնի է որպես IKEA արտադրական-առևտրային ընկերության հիմնադիր։ Նա 1976-2014 թվականներին ապրել է Շվեյցարիայում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպրադը ծնվել է Պյոտրերիդում (այժմ՝ Ալմհուլի ինքնավար քաղաքային շրջանի մի մաս)` Շվեդիայի Կրունուբերգ լենի Սմոլանդ քաղաքում` Ֆեոդոր Կամպրադի (1893–1984) և Բերտա նե Նիլսոնի ընտանիքում (1903-1956)։ Նրա մայրը շվեդ է, իսկ հայրը ծնվել է Գերմանիայում և մեկ տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Շվեդիա։ Կամպրադի հայրական պապը՝ Աքիիմ Էրդման Կամպրադը, ծագումով Թյուրինգիա մարզի Ալթենբուրգեր նահանգից է, իսկ նրա հայրական տատը՝ Ֆրանցիսկա («Ֆաննի») Գլացը, ծնվել է Բոհեմիայի (նախկինում Ավստրիա-Հունգարիա) Ռադոնիս քաղաքում։ 1896 թվականին նրանք Գերմանիայից մեկնել են Շվեդիա։

19-րդ դարում Կամպրադի ընտանիքը դարձել է Թյուրինգիայի մեծահարուստներից մեկը։ Աքիիմ Կամպրադի մայրը Պաուլ ֆոն Հինդենբուրգի հեռավոր ազգականն է։ Աքիմն անշարժ գույքի սեփականատիրոջ կրտսեր որդին է, որը գնել է Սմոլանդ նահանգի Ագունարիդ փոքր գյուղի մոտ գտնվող Էլմթարիդ ագարակը 449 հեկտար տարածքով։ Այն տարածքի ամենամեծ ֆերման է։ Նա Ֆրենս Ֆեոդորի ծնվելուց մի քանի տարի անց ինքնասպան է եղել` ագարակը թողնելով Ֆրանցիսկային և Ֆրանց Ֆեոդորին։ Ինգվար Կամպրադը 6 տարեկանից ֆերմայում ապրել է իր ծնողների, քրոջ և տատիկի հետ։

Կամպրադը այցելել է իր նախնիների Թյուրինգիա քաղաք և կապի մեջ մնացել այնտեղի հարազատների հետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպրադը սկսել է զարգացնել իր բիզնեսը, երբ երիտասարդ էր[11]։ 5 տարեկանում սկսել է լուցկիների վաճառքը։ Նա հասկացել է, որ կարող է էժան և մեծածախ լուցկիներ գնել Ստոկհոլմից, իսկ հետո դրանք մանրածախ վաճառել իր փոքրիկ գյուղում և ստանալ մեծ շահույթ։ Լուցկիներից հետո նա սկսել է վաճառել ձուկ, տոնածառի զարդարանքներ, սերմեր, իսկ ավելի ուշ՝ գրիչներ և մատիտներ։ Երբ Կամպրադը 17 տարեկան էր, նրա հայրը դրամական պարգև է շնորհել իրեն՝ ուսման հաջողությունների համար[12]։

1943-1945 թվականներին Ինգվարն այցելել է Գյոթեբորգի ինստիտուտ, որն այժմ Հվիթֆելդի գիմնազիայի մասն է։ 1943 թվականին, երբ 17 տարեկան էր, Կամպրադը հիմնադրել է IKEA-ն՝ վաճառելով իր հորեղբայր Էրնսթի խոհանոցի սեղանի կրկնօրինակներից։ Նրա բիզնեսը մեծ մասամբ կազմված է եղել փոստային պատվերներից։ IKEA հապավումը բաղկացած է իր անվան (Ինգվար Կամպրադ), Elmtaryd ընտանեկան ֆերմայի և մոտակա Ագունարիդ գյուղի սկզբնատառերից[13]։

2013 թվականի հունիսին Կամպրադը հրաժարական է տվել Inter IKEA Holding SA-ի խորհուրդից, իսկ նրա կրտսեր որդին՝ Մաթիաս Կամպրադը, որպես նախագահ փոխարինել է Պեր Լյուդվիգսոնին։ Որոշում կայացնելուց հետո 87-ամյա հիմնադիրը բացատրել է. «Ես հասկանում եմ, որ սա ամենալավ ժամանակ է լքելու Inter IKEA Group-ի խորհուրդը։ Դրանով մենք ևս մեկ քայլ ենք կատարում սերնդի հերթափոխի մեջ, որը մի քանի տարի է, ինչ շարունակվում է։ Մաթիասը և նրա երկու մեծ եղբայրները, որոնք նույնպես IKEA-ում ունեն ղեկավարի դեր, աշխատում են ընկերության ընդհանուր տեսլականի և երկարաժամկետ ռազմավարության վրա[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպրադը և նրա առաջին կինը՝ Քերստին Վադլինգը, մի աղջիկ են որդեգրել՝ Աննիկային։ 1960-ականներին Կամպրադն ամուսնացել է իր երկրորդ կնոջ՝ Մարգարետա Կամպրադ-Սթեներտի (1940-2011) հետ, որի հետ նա հանդիպել է 20 տարեկան հասակում[15]։ Նրանք ունեին երեք որդի՝ Փեթերը, Ջոնասն ու Մաթիասը[16][17]։

1976-2014 թվականները նա բնակվել է Շվեյցարիայի Épalinges քաղաքում։ Կամպրադը տեղափոխվել է Շվեդիայի Սմոլանդ քաղաք 2014 թվականի մարտին՝ 40 տարեկան հասակում[18][19]։ Իր գործունեության վաղ շրջանում` Լեհաստանում կահույքի արտադրողների հետ աշխատելիս, Կամպրադը դարձել է հարբեցող։

TSR-ին տված հարցազրույցի համաձայն՝ Կամպրադը վարել է 1993 թվականին թողարկված «Վոլվո 240» մակնիշի ավտոմեքենա։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 27-ին Կամպրադը մահացել է քնած ժամանակ` թոքաբորբի սրման պատճառով` 91 տարեկան հասակում, Շվեդիայի Սմոլանդ քաղաքում գտնվող իր տանը[20][21][22]։ Նրա կամքի համաձայն` Կամպրադի ժառանգության կեսը կանցնի Շվեդիայի նոսր բնակեցված տարածքի՝ Նորրլանդի նախագծերին[23] : Կամպրադը ցանկացել է զարգացնել Նորրլանդը և հնարավորություն ընձեռել այնտեղ ապրող երիտասարդներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://newsroom.inter.ikea.com/News/ingvar-kamprad-has-passed-away/s/1f55b948-e2b7-4a36-84c9-f5bf3510a1ec
  5. 5,0 5,1 5,2 https://www.washingtonpost.com/local/obituaries/ingvar-kamprad-founder-of-ikea-dies-at-91/2018/01/28/876717ea-043a-11e8-8777-2a059f168dd2_story.html
  6. 6,0 6,1 6,2 https://es.reuters.com/article/entertainmentNews/idESKBN1FH0GT-OESEN
  7. 7,0 7,1 7,2 Hitta.se Bölsö gård 1, Liatorp
  8. 8,0 8,1 8,2 Ikeas grundare Ingvar Kamprad har gått bort | SVT Nyheter
  9. https://www.ifw-kiel.de/konfer/wwp
  10. https://www.expressen.se/dinapengar/kamprads-adoptivdotter-vi-hade-en-bra-relation/
  11. Politi Daniel։ «The Swedish Entrepreneur Who Founded Ikea, Ingvar Kamprad, Dies at 91»։ Slate Magazine (անգլերեն)։ Վերցված է 2018-01-28 
  12. Ingvar Kamprad: IKEA Founder and One of the World's Richest People About.com Entrepreneurs
  13. Jonas Fredén (24 September 2015)Ingvar Kamprad, founder of IKEA Archived 2020-11-24 at the Wayback Machine. Sweden.se
  14. Gina Chon (հունիսի 5, 2013)։ «IKEA’s new chairman likes PAX wardrobes, and that's about all we know»։ Quartz։ Վերցված է հունիսի 6, 2015 
  15. "Ikea founder mourns death of his wife". The Local. December 2011.
  16. «Ingvar Kamprad i stor sorg»։ Aftonbladet 
  17. "Ikea founder mourns death of his wife". The Local. December 13, 2011.
  18. Mats Bax et al.:Ingvar Kamprad flyttar hem till Sverige igen Expressen, retrieved 27 June 2013
  19. "Ikea founder moves back to Sweden after 40 years", thelocal.se, 20 Mar 2014
  20. Sverige IKEA (2018-01-28)։ «Ingvar Kamprad har i stillhet somnat in i sitt hem i Småland. Han föddes 1926 i Småland och redan som 17-åring grundade han IKEA. Ingvar kommer att vara mycket saknad och varmt ihågkommen av sin familj och av IKEA-medarbetare över hela världen.pic.twitter.com/RWTGtukeyI»։ @IKEASverige (շվեդերեն)։ Վերցված է 2018-01-28 
  21. "Ingvar Kamprad avled på lördagen efter en kort tids sjukdom, bekräftar Ikea för DN." Dagens Nyheter, 18-01-28.
  22. McFadden Robert D. (2018)։ «Ingvar Kamprad, Founder of Ikea and Creator of a Global Empire, Dies at 91»։ The New York Times 
  23. Norrland får del av Ingvar Kamprads arv

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]