Նինա Պերսոն
| Նինա Պերսոն | |
|---|---|
| Բնօրինակ անուն | շվեդ.՝ Nina Persson |
| Ծնվել է | սեպտեմբերի 6, 1974[1] (45 տարեկան) Էրեբրու, Շվեդիա |
| Երկիր | |
| Ժանրեր | ռոք |
| Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր և դերասանուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Lojinx? |
| Անդամակցություն | The Cardigans? |
| Ամուսին | Nathan Larson? |
| Nina Persson Վիքիպահեստում | |
Նինա Պերսոն (շվեդ.՝ Nina Persson, սեպտեմբերի 6, 1974[1], Էրեբրու, Շվեդիա), վոկալիստ շվեդական The Cardigans խմբում:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին թողարկել է սոլո ալբոմ՝ A Camp ծրագրի շրջանակներում: Ալբոմի պրոդյուսերը Մարկ Լինկուսն է ՝ հայտնի Sparklehorse բեմական անունով: Ի աջակցություն ալբոմի՝ Նինան մեկնում է շրջագայության Եվրոպա, ինչպես նաև մասնակցում է ամառային մի շարք փառատոների: «Om Gud Vill» ֆիլմում եղել է գլխավոր դերակատարներից մեկը, որը նկարահանվել է 2006 թվականին: Երաժիշտներ Նիկլաս Փրիսկի և Նատան Լարսոնի հետ թողարկել է Colonia սկավառակը՝ A Camp ծրագրի շրջանակներում, որն այդ ժամանակ վերափոխվում է խմբի: Ալբոմի թողարկումը տեղի ունեցավ 2009 թվականին: A Camp խումբը, ալբոմին աջակցման համար, հյուրախաղերի է մեկնում Եվրոպա և ԱՄՆ:
2011 թվականի մարտի 11-ին տեղի է ունենում «Jag är min egen Dolly Parton» («Ինքն իրեն Դոլլի Պարտոն») վավերագրական ֆիլմի պրեմերիան՝ Նինա Պերսոնի մասնակցությամբ: Պրոդյուսերը շվեդ Ինեսսա Նետելբլանդն էր: Ֆիլմի գլխավոր դերակատարները հինգ հայտնի երգիչներ Սեսիլիա Նորդլունդ, Լոտա Վենգլեն, Գուդրուն Հաուկսդատիր, Հելլենա Յուսեֆսոն և Նինա Պերսոնն էին: Ֆիլմը պայքարի, սիրո, հավատի մասին է: Դոլլի Պարտոնի «Jag är min egen Dolly Parton» երգի հիման վրա ժամանակավորապես կազմավորվում է Dollykollot խումբը՝ վավերագրական ֆիլմի DVD-ի և երաժշտական ալբոմի աջակցության համար, և ֆիլմի գլխավոր հերոսները մի քանի համերգ են ունենում Սկանդինավյան երկրներում:
2012 թվականին The Cardigans խումբը միավորվում է, որ շրջագայության մեկնի Եվրոպա և Ասիա՝ նվիրված Gran Turismo ալբոմի թողարկմանը (1999 թվական): Այդ ժամանակ խումբը կրկին ստեղծագործական դադար է առնում, իսկ Նինա Պերսոնը աշխատում է սոլո նախագծերի վրա, ինչպես նաև համագործակցում իր ամուսնու՝ Նատան Լարսոնի և թուրք կոմպոզիտոր Էրդեմ Հելվաչիրօղլուի հետ:
Նինան մասնակցում է The Citizens Band թատերախմբի դեբյուտային ալբոմի ձայնագրման աշխատանքներին, որտեղ կատարում է «I Swung The Election» երգը: Պարբերաբար աշխատում է The Citizens Band խմբի հետ՝ միանալով թատերախմբի բեմադրություններին:
Նինան նաև մասնակցում է Ջեյմս Իհայի «Look To The Sky» երկրորդ սոլո երգի ձայնագրմանը՝ կատարելով Make Believe и Till Next Tuesday ստեղծագործության բեք-վոկալը:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսինը ամերիկացի հայտնի կոմպոզիտոր և երաժիշտ Նատան Լարսոնն է: Պսակադրվել են 2001 թվականի հուլիսի 16ին: 2010 թվականի սեպտեմբերի 30-ին ծնվում է նրանց առաջնեկը՝ Նիլսան (ամբողջական անունը՝ Nils Oskar Linkous Larson):
| ||||||||||