Մեկնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մեկնես
مكناس‎
Զինանշան
Logo de meknes ville.jpg

Volubilis Longshot II.jpg
Հնավայր Մեկնեսում
Կոորդինատներ: 33°53′0″ հս․ լ. 5°33′0″ ամ. ե. / 33.88333° հս․. լ. 5.55000° ավ. ե. / 33.88333; 5.55000
Երկիր Մարոկկո Մարոկկո
ԲԾՄ 549 մ
Խոսվող լեզուներ արաբերեն
Բնակչություն 536 322 մարդ (2004)
Փոստային ինդեքս 50000
Փոստային ինդեքսներ 50000
##Մեկնես (Մարոկկո)
Red pog.png

Մեկնես (արաբ․՝ مكناس‎‎‎), Մարոկկոյի չորս կայսերական քաղաքներից մեկը, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Համարվում է թագավորության վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ ըստ բնակչության։

Քաղաքի հին թաղամասն ընդգրկված է Մարոկկոյում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Տեղակայված է մայրաքաղաք Ռաբաթից 130, իսկ Ֆեսից՝ 60 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեղանքում բնակչություն հաստատվել է 8-րդ դարում, որից հետո բնակավայրը հայտնի է դարձել Կասբա անվանումով (حصن, արաբերենից թարգմանաբար նշանակում է ամրոց)։ Բերբերական ցեղերը քաղաքը կոչել են Միկնասա և այնտեղ բնակություն հաստատել 10-րդ դարում։ Մեկնեսը առավել հայտնի է դարձել 11-12-րդ դարերում՝ Ալ-Մորավիների պետության օրոք։

1673 թվականին Իսմայիլ իբն Շերիֆը Մեկնեսը դարձրել է իր թագավորության մայրաքաղաքը։ Նրա մահից հետո՝ 1727 թվականին, քաղաքը կորցրել է իր նշանակությունը և մայրաքաղաքից վերածվել է շարքային քաղաքի։

1911 թվականին քաղաքը գրավվել է ֆրանսիական զորքերի կողմից, որից հետո դարձել Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի մաս։ Եվրոպացիների գերիշխանության տարիներին քաղաքից առանձնացվել է հին թաղամասը, որը հետագայում դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

2010 թվականի փետրվարի 19-ին քաղաքի հին թաղամասում գտնվող Բաբ Բերդայինի մզկիթում ուրբաթօրյա նամազի ժամանակ տեղի է ունեցել զինված հարձակում, որի արդյունքում զոհվել է 41 մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկնես քաղաքը գտնվում է Մարոկկոյի հյուսիսային հատվածում՝ ծովի մակարդակից 549 մետր բարձրության վրա։ Բարձրալեռնային դիրք ունեցող այս բնակավայրը զբաղեցնում է 73,4 կմ² տարածք։

Մեկնեսը մայրաքաղաք Ռաբաթից գտնվում է 130 կմ հեռավորության վրա։ Կլիման միջերկրածովյան է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 25.4 °C։ Տարվա ամենաշոգ ամիսներին (հուլիս-օգոստոս) ջերմաստիճանը տատանվում է 29 և 38 °C, իսկ դեկտեմբեր ամսին կարող է իջնել մինչև 2-4° C։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 500 մմ։

Մեկնեսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 26.9
(80.4)
28.7
(83.7)
32.6
(90.7)
36.4
(97.5)
40.4
(104.7)
43.9
(111)
45.2
(113.4)
46.2
(115.2)
43.0
(109.4)
37.7
(99.9)
36.4
(97.5)
27.1
(80.8)
46.2
(115.2)
Միջին բարձր °C (°F) 15.3
(59.5)
16.6
(61.9)
18.6
(65.5)
20.0
(68)
23.8
(74.8)
27.8
(82)
32.7
(90.9)
32.6
(90.7)
29.6
(85.3)
24.5
(76.1)
19.3
(66.7)
15.6
(60.1)
23.0
(73.4)
Միջին օրական °C (°F) 10.2
(50.4)
11.5
(52.7)
12.9
(55.2)
14.4
(57.9)
17.7
(63.9)
21.2
(70.2)
25.2
(77.4)
25.3
(77.5)
22.9
(73.2)
18.7
(65.7)
14.2
(57.6)
10.7
(51.3)
17.1
(62.8)
Միջին ցածր °C (°F) 5.2
(41.4)
6.3
(43.3)
7.2
(45)
8.8
(47.8)
11.5
(52.7)
14.6
(58.3)
17.7
(63.9)
17.9
(64.2)
16.2
(61.2)
12.8
(55)
9.1
(48.4)
5.8
(42.4)
11.1
(52)
Ռեկորդային ցածր °C (°F) −4.2
(24.4)
−2.6
(27.3)
−0.8
(30.6)
0.5
(32.9)
0.4
(32.7)
5.2
(41.4)
7.2
(45)
9.0
(48.2)
5.0
(41)
2.2
(36)
0.0
(32)
−3.0
(26.6)
−4.2
(24.4)
Տեղումներ մմ (դյույմ) 89.4
(3.52)
84.4
(3.323)
78.4
(3.087)
74.3
(2.925)
42.6
(1.677)
12.5
(0.492)
2.1
(0.083)
1.9
(0.075)
14.1
(0.555)
47.4
(1.866)
79.6
(3.134)
81.2
(3.197)
607.9
(23.933)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 10.5 10.1 9.9 10.3 7.3 3.5 0.9 1.4 3.4 7.6 9.8 9.6 84.3
% խոնավություն 75 78 76 75 72 68 57 57 62 70 72 77 70
Միջին ամսական արևային ժամ 174.3 176.2 226.6 236.9 283.4 305.5 347.8 328.4 264.4 227.7 176.5 165.8 2913,5
Աղբյուր #1: NOAA[1]
Աղբյուր #2: կլիմա[2]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեկնես քաղաքի կլիմայական պայմանները»։ Ազգային օդերևութաբանական ինստիտուտ։ Վերցված է March 16, 2015 
  2. «Klimatafel von Meknès / Marokko»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է January 26, 2016