Jump to content

Գլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գլինա
խորվ.՝ Glina
45°34′0″N 16°9′0″E / 45.56667°N 16.15000°E / 45.56667; 16.15000
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքSisak-Moslavina?
Առաջին հիշատակում1284
Մակերես544,2 կմ², 9,3 կմ²
ԲԾՄ112 մ
Բնակչություն4 680 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս44400
Փոստային դասիչ44400[1]
Պաշտոնական կայքgrad-glina.hr
Գլինա (Խորվաթիա)
Գլինա (Խորվաթիա)

Գլինա (խորվ.՝ Glina), քաղաք է Խորվաթիայում, գտնվում է երկրի կենտրոնական մասում, Սիսակ-Մոսլովինա շրջակայքում։ Բնակչությունը ըստ 2011 թվականի տվյալներով կազմում է 4 680 մարդ, որոնցից 69.6%-ը կազմում են խորվաթները, 27,5 %-ը՝ սերբերը[2]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլինան կանգնած է համանուն մի փոքրիկ գետի վրա։ Հյուսիսից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Բոսնիա և Հերցեգովինայի սահմանը։ Գլինայի հյուսիս արևելքում գտնվում է Պետրինյա (20 կմ ) և Սիսակ (30 կմ) քաղաքները։ Հյուսիսից 60 կմ հեռավորության վրա է գտնվում մայրաքաղաք Զագրեբը։

Գլինան առաջին անգամ հիշատակվում է 1284 թվականին։ Թուրքերի հետ դիմակայության ժամանակ Գլինան ռազմական սահմանի ամրացված կարևոր կետերից մեկն էր։ 1846 թվականին Յոսիպ Ռանյանին գրել է Խորվաթիայի ազգային հիմնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի էր ունենում սերբերի էթնիկ զտում։ Այդ ժամանակահատվածում Գլինայում տեղի էին ունենում կոտորածներ, որոնք տևեցին մինչև 1941 թվականի օգոստոսը։

Խորվաթիայում պատերազմի ժամանակ Գլինան զբաղեցնում էր ինքնահռչակ Սերբիայի Կրանի զորքերը, ինչի հետևանքով քաղաքում տեղի ունեցավ փախստակնների զանգվածային արտագաղթ։ 1995 թվականին քաղաքը միացավ Խորվաթիային, որից հետո Սերբիայի բնակչության մեծ մասը փախավ քաղաք։

Գլինան պատերազմների ընթացում տուժված խորվաթական քաղաքներից մեկն է։ Պատերազմի ընթացքում քաղաքը խիստ տուժել է, ավերվել են տների զգալի մասը։ Գլինայի վերանորոգումը շարունակվում է մինչև օրս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ավանդաբար բնակեցված է եղել սերբական, խորվաթական բնակչության կողմից։ 1991 թվականի մարդահամարի համաձայն, սերբերը Գլինայում կազմել են բնակչության 60%-ը, իսկ խորվաթները` 35 % -ը։

2011 թվականի մարդահամարի տվյալներով, սերբերը կազմել են բնակչության 27,46%, իսկ խորվաթները՝ 69,68%-ը։ Տարածաշրջանի ընդհանուր բնակչությունը ռազմական գործողությունների արդյունքում նվազել է 23 040 մարդուց (1991 թվական) մինչև 9 868 մարդ (2001 թվական)։

Բնակչության թիվը ըստ տարիների[3][4]
1857186918801890190019101921193119481953196119711981199120012011
2.9512.3902.3822.8092.6773.1172.8943.4172.1382.6183.1734.5585.7906.9333.1164.680

Ազգային կազմը՝

ՏարեթիվԸնդհանուրԽորվաթներՍերբերՀարավսլավներԱյլ
20013,1162,315 (74.29%)643 (20.64%)0 (0%)158 (5.07%)
19916,9331,448 (20.88%)4,831 (69.68%)362 (5.22%)352 (5.08%)
19815,7901,262 (21.79%)3,531 (60.98%)870 (15.02%)127 (2,19%)
19714,5581,394 (30.58%)2,873 (63.03%)193 (4.23%)98 (2.15%)
19612,412884 (36.65%)1,425 (59.08%)33 (1.37%)70 (2.90%)
19482,0981,126 (53.67%)930 (44.33%)0 (0%)42 (2%)

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Նեպոմուց Հովհաննես եկեղեցի - միջնադարյան տաճարը կլասիցիզմ ոճով։ Լուրջ վնասվել է պատերազմի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. POPULATION BY AGE AND SEX, BY SETTLEMENTS, 2011 CENSUS(չաշխատող հղում)
  3. - Republika Hrvatska - Državni zavod za statistiku: Naselja i stanovništvo Republike Hrvatske 1857.-2001.
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլինա» հոդվածին։