Շիբենիկի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շիբենիկի տաճար
տաճար


Տեղադրություն Շիբերնիկ
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Կրոնադավանանք կաթոլիկություն
Ճարտարապետություն
Ակտիվ է գործող եկեղեցի
Ճարտարապ. ոճ գոթական ոճի և ռենեսանսի համադրություն
Կառուցման սկիզբ 1431 թվական

Շիբենիկի սբ. Հակոբի տաճար(խորվ.՝ Katedrala sv. Jakova u Šibeniku), կաթոլիկ տաճար Խորվաթիայի Շիբենիկ քաղաքում: Մտնում է Խորվաթիայի կաթոլիկ եկեղեցու Շիբենիկի եպիսկոպոսության կազմի մեջ: Այն խորվաթական 7 տաճարներից մեկն է, որը կրում է «փոքր բազիլիկա» պատվավոր կոչումը: Տաճարը միջնադարյան դալմաթիական ճարտարապետության գլուխգործոցներից է, որի վրա աշխատել են Յուրայ Դալմաթացին և Նիկոլա Ֆլորենտացին: 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի արձանները
Գլխավոր մուտքը

Շիբենիկի տաճարի կառուցման մտահղացումը ի հայտ է եկել 1298 թվականին, երբ Շիբենիկը ստացել է քաղաքի կարգավիճակ և դարձել եպիսկոպոսության կենտրոն: 1412 թվականին դալմաթական ամբողջ ափը անցել է Վենետիկի հանրապետության իշխանության ներքո, ինչը նպաստեց մերձափնյա քաղաքների զարգացմանը և ճարտարապետական կառույցների կառուցմանը: Տաճարի կառուցումը սկսվել է 1431 թվականին՝ հին վանքի տեղում: Տաճարը կառուցվել է նեոգոթական ոճով՝ իր վրա կրելով վենետիկյան ճարտարապետության ազդեցությունը:

1441 թվականին քաղաքային խորհուրդը հանձնարարեց Յուրայ Դալմաթացուն շարունակել տաճարի շինարարական աշխատանքները: Հատուկ շինարարության համար Դալմաթացին ստեղծեց քարե սալիկների շարման հատուկ մեխանիզմ, որը հնարավորություն էր տալիս նրան տաճարի Նավերը և աբսիդները կառուցել քարից՝ չօգտագործելով աղյուս կամ փայտե գերան: Տաճարի զարդարման համար վարպետը ստեղծել է 74 արձան, որոնք պատկերում են Դալմաթացու ժամանակակիցներին: Դալմաթացին տաճարի շինարարության վրա աշխատել է մինչ իր մահը՝ 1475 թվականը, չհասցնելով ավարտել տաճարի գմբեթի շինարարությունը:

Տաճարի գմբեթը վնասվել է սերբ գրոհայինների հարվածների արդյունքում 1991 թվականի սեպտեմբերին, երբ ընթանում էր Խորվաթական պատերազմը: Վնասը ամբողջովին փոխհատուցվել և վերականգնվել է վերակառուցման գործընթացի ժամանակ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 963
ռուս..անգլ..ֆր.