Մաքսիմ Մրվիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմ Մրվիցա
Maksim Mrvica (խորվթ.)
Ծնվել էմայիսի 3, 1975 (44 տարեկան)
Խորվաթիա Շիբենիկ, Խորվաթիա
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺանրերԴասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
ԳործիքներԴաշնամուր
Գործունեություն1999 թվականից
ԼեյբլLisinski Studios / EMI Music
ՇրջանավարտՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
Կայքmaksimmrvica.com

Մաքսիմ Մրվիցա (խորվ.՝ Maksim Mrvica, մայիսի 3, 1975(1975-05-03), Շիբենիկ, Խորվաթիա), խորվաթ դաշնակահար։ Նվագում է դասական երաժշտություն[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրվիցան ծնվել է Շիբենիկ քաղաքում, Խորվաթիա: 9 տարեկան հասակից[1] դաշնամուրի դասեր է վերցրել Մարիա Սեկսոյից և նույն թվականին էլ տեղի է ունեցել առաջին բեմելը։ 3 տարի անց հանդես եկավ Յոզեֆ Հայդնի ստեղծագործությունների կատարմամբ։ 1991 թվականին սկսված պատերազմը չխոչընդոտեց Մրվիցայի՝ երաժշտությամբ զբաղվելուն։ Չնայած պատերազմին և տիրող իրավիճակին՝ նա 1993 թվականին հաղթեց իր առաջին մեծ մրցույթում, որն անց էր կացվում Զագրեբում:

Մրվիցան մեկնեց Զագրեբ՝ սովորելու տեղի Երաժշտական ակադեմիայում, որտեղ ուսանեց 5 տարի՝ պրոֆեսոր Վլադիմիր Կրպանի ղեկավարությամբ, ով Արթուրո Բենեդետտի Միքելանջելիի սանն էր։ Այնուհետև ևս մեկ տարի անցկացրեց Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան կոնսերվատորիայում[1] և նույն թվականին էլ Նիկոլայ Ռուբինշտեյնի անվան Դաշնամուրի միջազգային մրցույթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ 2000 թվականին տեղափոխվեց Փարիզ՝ սովորելու Իգոր Լազկոյի հետ, իսկ 2001 թվականին Պոնտուազի Դաշնամուրի մրցույթում կրկին ստացավ առաջին մրցանակը։

Երբ նա վերադարձավ Խորվաթիա, ապա մշտապես գտնվում էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ հաճախ հայտնվելով տարբեր հաղորդաշարերում՝ հարցազրույցներ տալով։ Շուտով ձայնագրեց առաջին ալբոմը (Gestures)` որպես ժամանակակից խորվաթական դաշնամուրային երաժշտական ալբոմ: Այն դարձավ ամենաարագ վաճառվող դասական ալբոմներից մեկը Խորվաթիայում, և Մրվիցային որպես ժյուրիի անդամ հրավիրեցին Պորիս երաժշտական մրցանակաբաշխությանը, որտեղ դասական երաժիշտները սովորաբար նման պատվի չէին արժանանում:

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Մրվիցային նկատեց երաժիշտ, հեղինակ և պրոդյուսեր Տոնչի Հուլժիչը, ով մի քանի ստեղծագործություններ էր գրել Բոնդ քրոսօվեր լարային կվարտետի համար: Տոնչին Մրվիցային ծանոթացրեց բրիտանացի պրոդյուսեր Մել Բուշի հետ: Վերջինս դաշնակահար էր փնտրում և հենց Մրվիցայի մեջ նկատեց բազում հանդիսատեսների առաջ հանդես գալու պոտենցիալը: EMI Classics-ը նույնպես հետաքրքված էր Մրվիցայով և շուտով նոր ալբոմ (The Piano Player) թողարկվեց, որը նորովի ներկայացրեց Հենդելի և Շոպենի ստեղծագործությունները: 2003 թվականին, երբ այն թողարկվեց, մեծ հաջողություններ ունեցավ՝ հատկապես Ասիայում, Սինգապուրում, Մալայզիայում, Ինդոնեզիայում և Չինաստանում դարձավ ոսկե, Թայվանում ու Խորվաթիայում պլատին, իսկ Հոնկոնգում՝ կրկնակի պլատին[1]: Այն նաև 12 շաբաթ շարունակ չէր իջնում Հոնկոնգի HMV միջազգային փոփ չարթի առաջին հորիզոնականից:

Մրվիցան կատարումներով հանդես է եկել գեղեցկության մի քանի միջազգային մրցույթներում և MTV մրցանակաբաշխություններում: Նրա կերպարը և խարիզման գրավեցին նաև համաշխարհային որոշ բրենդների, որի արդյունքում American Express-ը դարձավ նրա հովանավորը Սինգապուրում:

2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ ռուս մարմնամարզուհի Աննա Պավլովան հանդես եկավ Մրվիցայի "Exodus" կատարման ներքո։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Մաքսիմ Մրվիցայի ոչ քնարական ստեղծագործության՝ "Claudine"-ի չինական քնարական տարբերակը։ Ըստ Boxup.com կայքի՝ Էդմոնդ Լոնգն այնքան էր տարվել Մաքսիմի՝ տվյալ ստեղծագործության կատարմամբ, որ Մրվիցայից թույլտվություն վերցրեց՝ կանտոներեն քնարական տարբերակը ստեղծելու համար։ Շուտով՝ 2004 թվականին, նրանց համագործակցության արդյունքում ծնվեց "Trust Hope Love" բալլադը։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմը տեսահոլովակներ ունի The Gypsy Maid, New World Concerto, Somewhere In Time, Nostradamus ստեղծագործությունների համար, որոնց ռեժիսորներն են եղել Տոնի վան դեն Էնդեն և Կոլիբրեն։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 – Gestures (Lisinski Studios)
  • 2003 – The Piano Player (EMI)
  • 2004 – Variations Part I & II (EMI)
  • 2005 – A New World (EMI)
  • 2006 – Electrik (EMI)
  • 2007 – Pure (MBO)
  • 2008 – Pure II (MBO)
  • 2008 – Greatest Maksim (EMI)
  • 2010 – Appassionata (Universal)
  • 2012 – The Movies (Universal)

Pure ալբոմի հետագա աշխատանքները ձախողվեցին պայմանագրի հետ կապված խնդիրների պատճառով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]