Տալյամենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տալյամենտո
Le Tagliamento, pris du pont di Pisano.jpg
Բնութագիր
Երկարություն 172 կիլոմետր
Ավազանի մակերես 2916 կմ²
Ջրի ծախս 69±0,001 մ³/վ, 92±0,001 մ³/վ և 70±0,001 մ³/վ
Ջրահոսք
 · Գետաբերանի տեղակայում Ադրիատիկ ծով
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Fella, Q3021239?, Q3624709?, Q3647681?, Q3694992? և Q3760980?
Երկրամաս Մաուրիա Փասս, Ֆրիուլի, Իտալիա
Ցելլինա Մենդունա և Տալյամենտո գետերի բնական գույնի արբանյակային պատկերը

Տալյամենտո (Իտալերեն: [taʎʎaˈmento]) հյուսիսարևելյան Իտալիայում է, Ալպերով հոսում է դեպի Ադրիատիկ ծով Վենեցիայի և Տրիեստի միջև գտնվող շրջանով։ Ակունքը գտնվում է Մաուրիա Փասսից (Mauria Pass) Վենետոյի և Ֆրիուլի-Վենետիկ Ջիուլիայի (Friuli-Venezia Giulia) սահմանին։

Վերևի մասում այն հոսում է պատմական Սարինա շրջանով հյուսիսային մասով՝ Ուդինե պրովինցիայով։ Միջին և ցածր մակարդակներում այն սկզբում անցնում է Ուդինե և Պորդենոնե նահանգներով, իսկ հետո նախկին Վենեցիայի նահանգի միջով, հետո թափվում է Վենետիկի ծոց։

Լիգնանո Սաբբիադորոլնի (Lignano SabbiadoroIn) և Սան Միքել Տալյամենտոյի (San Michele al Tagliamento) միջև։ Ջրբաժանը ընդգրկում է 2916 կմ քառ. մակերես մոտ 165000 բնակչությամբ։ Ջրբաժանը գրեթե ամբողջությամբ գտնվում է Սարնիայում և Ֆրուլիի այլ լեռնային հարթավայրերում։

Ջրբաժանի 86.5% -ը գտնվում է Ուդինե նահանգում։ Նրա ափերի երկայքով գտնվող գլխավոր քաղաքներն են Լատիսանան և Սան Միքելե ալ Տալյամենտոն։ Նրա մոտակայքում են գտնվում հետևյալ քաղաքները՝ Տոլմեզզոն, Ջեմոնա դել Ֆրիուլին, Սան Դանիել դել Ֆրիուլին, Սփիլիմբերգոն, Կասարա դելլա Դելիզիան, Քոդրոիփոն, Սան Վիտո ալ Տալյամենտոն, Փինզանո ալ Տալյամենտոն։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակունքը գտնվում է 1195 ոտնաչափ բարձրության վրա՝ Վենետոյում՝ Լորենզագո դի Կադորեում՝ Բելլունո նահանգում։ Սկզբում հոսում է արևմուտքից արևելք ուղղությամբ՝ Քարնից Ալպերին զուգահեռ։ Առաջին վտակը Լումիեյն է, որը միանում է Տալյամենտոյին ձախից ակունքից 26 կմ հեռավորությունից։ Գետն անցնում է Փինզանո ալ Տալյամենտո յով և, ընթանալով հարավային ուղղությամբ, ընդարձակվելով հարթավայրում, հասնում է 3 կմ լայնության Սփիլիմբերգոյի մոտակայքում և բաժանվում է մի քանի ճյուղերի։ Իր ընթացքն ավարտելուց առաջ գետը ջրեր է ընդունում ստորգետնյա գետից ՝ Վարմոյից։ Վերջիվերջո այն թափվում է Ադրիատիկ ծով Լագունա Մարանոյի և Կաորլեի միջև։

Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի իտալական Տալյամենտո անունից, գետը հայտնի է տարբեր շրջաններում տրված անուններով. օրինակ, Տիլիմենտ (Tiliment), Տաիամենտ (Taiament), Տիլիմինտ (Tilimint), Տիումենտ (Tiument), Տիմենտ(Timent) և Տուեմենտ (Tuement) [1]։ Վենետիկի լեզվով գետը հայտնի է որպես Տաջամենտո (Tajamento), սլովեներեն լեզվով՝ Tilment, իսկ լատիներենով՝ Տիլիավենտում (Tiliaventum)[2] կամ Տալյամենտում (Taliamentum) անուններով, նաև գերմաներեն Դուլմենդե (Dülmende) անվամբ` Միջին դարերում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bacino del fiume TAGLIAMENTO. Retrieved 30 August 2011
  2. Richard J.A. Talbert, ed. (2000)։ Barrington Atlas of the Greek and Roman World: Map-By-Map Directory I։ Princeton, New Jersey and Oxford, UK: Princeton University Press։ էջ 279։ ISBN 0691049459