Գացկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գացկա
Gacka-river-Croatia.png
Գացկայի բացօթյա մասը քարտեզի վրա
Բնութագիր
Երկարություն61կմ
Ավազանի մակերես584 կմ²
ԱվազանԼիկա (գետ) Ադրիատիկ ծով
Ջրի ծախս13.3 սմ³
Գետաբերանի տեղակայումԱդրիատիկ ծով
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԽորվաթիա
ԵրկրամասԼիչկո-Սենսկա

Գացկա (խորվ.՝ Gacka), գետ Խորվաթիայում, որը թափվում է Լիչկո-Սենսկա ժուպանություն, Պլիտվիչկա լճի ազգային պարկի սահմանի մոտ։ Զգալի չափով հոսում է նաև գետնի տակ [1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի երկարությունը կազմում է 61 կիլոմետր [2]։ Երկարությունը վերգետնյա մասում ավելի վաղ կազմել է 32 կմ, սակայն հետո աշխատանքների կարգավորման շնորհիվ մնացել է ընդամենը 11 կմ [3]։ Ջրի ավազանը կազմում է 584 կմ² [2]։ Առավելագույն խորությունը 10 մետր է։ Միջին ջերմաստիճանը ամռանը կազմում է 10.8 °C, իսկ ձմռանը` 7.9 °C [2]:

Հարավ-արևելյան մասում սկիզբ է առնում Կարստ սարահարթից։ Ամենաբարձր աղբյուրը գտնվում է ծովի մակարդակից 460 մետր բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքում հոսում է Վելեբիտ հովտից մինչև Փոքր Կապելա։ Ջրի հիմնական աղբյուրը կազմում է 6.3 սմ³ ջուր, իսկ ջրի ծախսը միջին հոսանքում մոտ 13.3 սմ³ է [2]։ Գետի վրա է գտնվում Օտոչաց քաղաքը։ Օտոչացա և Գացկայի ջրերը միախառնվելով լցվել են Լիկա գետը, որի հետևանքով հետագայում կառուցվել է թունել, որը կապում էր Գացկան Անդրիատիկ ծովին [3][4]։ Գետաբերանի մոտակայքում կա էլեկտրաէներգիայի արտադրություն` ՀԷԿ, որը ունի երկու մասնաճյուղ «Սեն» և «Սկլոպե» [5]։

Գացկայի հունի մոտ են գտնվում շատ քարանձավներ։ Այդ հունի հետազոտությունները սկսել են ХХ-րդ դարի երկրորդ կեսին։ Սակայն մինչև օրս չեն ուսումնասիրել քարանձավների կեսից ավելին [6]։

Գացկայի ափերին զարգացած է զբոսաշրջությունը, հատկապես կանաչ և ձկնորսական։ Գետի միջին հոսանքում հաճախ տեղի են ունենում ձկնորսների մրցումները, մասնավորապես ամենամյա «Գացկիի Գավաթի» ավանդական մրցույթի ժամանակ [7]։ Գետը հարուստ է իշխան ձկով, սակայն այստեղ ձկնորսական սեզոնը սկսվում է մարտի 1-ին և ավարտվում հոկտեմբերի 31-ին [8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Югославия сегодня. 1970
  2. 2,0 2,1 2,2 2,3 Vodnogospodarska osnova Hrvatske — Strategija upravljanja vodama Archived 2013-10-29 at the Wayback Machine.(խորվ.)
  3. 3,0 3,1 Lika-Senj County. Tourist Board, http://www.lickosenjska.com/index.php?option=com_content&view=article&id=63&Itemid=78 Archived 2011-05-16 at the Wayback Machine.
  4. Гидроэнергетическая система Лики и Гацки
  5. HE Senj Archived 2014-10-08 at the Wayback Machine.(խորվ.)
  6. Gacka dolina(խորվ.)
  7. Gacka kup Archived 2015-05-28 at the Wayback Machine.(խորվ.)
  8. Ribolov na Gacki Archived 2015-04-01 at the Wayback Machine.(խորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]